Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայերը Հայաստանի տարածքով տեղաշարժվելու համար կանցնեն թուրքական անցակետով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հարաբերությունների օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հարց այլևս գոյություն չունի, որովհետև այն արդեն տրամադրված է։ Ներկայումս քննարկման գլխավոր թեման այն է, թե ո՞վ պետք է վերահսկի այդ միջանցքը։ 

Միանշանակ է, որ այդ միջանցքը չի վերահսկվելու Հայաստանի կողմից, ինչի մասին արդեն եղել է հայտարարություն։ Դատելով հայ-ռուսական գրեթե խզված հարաբերություններից ու տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակից, արվում է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի այդ կապուղին չվերահսկվի նաև Ռուսաստանի կողմից։ Բնականաբար եթե Փաշինյան-Էրդողան-Ալիև տանդեմին հաջողվում է ամբողջությամբ դուրս մղել Ռուսաստանին, այդ ճանապարհի վերահսկողությունը արևմտյան ուժերի անվան տակ տրամադրվելու է Թուրքիային, որպես վերջիններիս դաշնակիցը տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին նշանակում է Թուրքիայի ռազմական դիրքավորում Սյունիքում։

Շատերը միջանցք ասելով հասկանում են ընդամենը մի ճանապարհ, նման ցանկացած մեկ այլ ճանապարհի, որով հանգիստ երթևեկում են թե’ տվյալ պետության, թե’ օտարերկրյա մեքենաները, հետիոտներն անցնում են որտեղով հարմար լինի, մայթեզրերին վաճառում են միրգ ու բանջարեղեն, տեղ-տեղ էլ ծաղիկներ։

Մի խոսքով, կյանքն ընթանում է իր սովորական հունով ճիշտ այնպես, ինչպես օրինակ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին։ Սակայն միջանցքն իրականում նշանակում է սուվերենության կորուստ, հատկապես, որ այն չի վերահսկելու հայկական կողմը, այսինքն Հայաստանը ոչ մի լիազորություն չի ունենալու իր սեփական տարածքների նկատմամբ։

Բացի բուն ճանապարհից, նրա շուրջ ձևավորվելու է բուֆերային գոտի, որտեղ տեղակայված են լինելու օտարերկրյա, ավելի ճիշտ` նրանց անվան տակ հանդեs եկող թուրքական զինվորականներ, քանի որ անվտանգության ապահովումն առանց զինված ներկայացվածության անհնար է պատկերացնել։ Այդ ողջ հատվածը ամբողջովին լինելու է թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ և ՀՀ որևէ քաղաքացի իրավունք չի ունենալու մուտք գործել այդտեղ, առանց թուրքերի թույլտվության։ Այսինքն, հայերը սեփական պետության տվյալ հատված մուտք գործելու համար պետք է անցնեն օտարերկրյա անցակետով, ենթարկվեն ստուգման ու հիմնավորեն, թե ինչո՞ւ և ո՞ւր են ուզում գնալ այդ ճանապարհով ու սպասեն համապատասխան թույլտվության կամ մերժման։

Սա առաջին փուլն է, որին հաջորդելու է արդեն տնտեսական էքսպանսիան։ Բնականաբար, միջանցքի շուրջ պետք է ձևավորվեն նաև համապատասխան ենթակառուցվածքներ, խանութներ, սննդի, տեխսպասարկման ու տարատեսակ այլ կենտրոններ, հյուրանոցներ և այլն։ Այդ ամենը կառուցվելու է թուրքական կապիտալով, Թուրքիայի կողմից ու վերջիններիս աշխատուժով։ Այս ողջ գործընթացը բացի ազգայինից, հանգեցնելու է նաև տնտեսական աղետի, որովհետև մոտակայքում գործող հայկական նմանատիպ և ոչ մի բիզնես հնարավորություն չի ունենալու մրցակցել թուրքականի հետ։ Արդյունքում հայերը ստիպված են լինելու կա’մ լքել իրեց բնակավայրերը, որովհետև առաջանալու է հանապազօրյա հացը վաստակելու խնդիր, կա’մ ստիպված լինեն աշխատանք փնտրել թուրքերի մոտ, եթե, իհարկե, վերջիններս համաձայնեն։ Համաձայնության դեպքում՝ հայերը սեփական երկրում դառնում են թուրքերին սպասարկող զանգված, մյուս դեպքում՝ Սյունիքն աստիճանաբար հայաթափվում է։ Այսպես թե այնպես, Սյունիքը կանգնելու է հայաթափման եզրին, քանի որ թուրքական էքսպանսիան շատ արագ տարածվելու է, որից զերծ չի մնա նաև Վայոց ձորը։

Որպես օրինակ կարող ենք բերել Վրաստանի Բաթումի քաղաքն իր հարակից բնակավայրերով, որտեղ ամբողջովին թուրքական կապիտալ է, սակայն Աջարիան չի վրացաթափվել միայն այն պատճառով, որ թուրքերը վրացիների հանդեպ չունեն ատելություն ու չեն դիտարկում Մեծ Թուրանի գաղափարի իրականացման խոչընդոտ, բացի դրանից, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում կա ազգային իշխանություն, որն առաջնորդվում է սեփական երկրի շահերով։

Այս փուլի ավարտին հաջորդելու է «ադրբեջանցիների վերադարձը», որին Փաշինյանը նույնպես տվել է իր համաձայնությունը։

Իհարկե, կրկին անվանումները տարբեր կլինեն ճիշտ այնպես, ինչպես «Զանգեզուրի միջանցքի» դեպքում։ Ալիևը այն կանվանի վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», Փաշինյանը կկոչի վերադարձ «հայրական տներ», բայց դրանից ողբերգական հետևանքները չեն թեթևանա։ Արդեն իսկ խոսվում է, որ ապագայում Հայաստանում ադրբեջանցիների բնակավայրերը պետք է ունենան որոշակի ինքնուրույնություն, սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորություն…, այլ խոսքով՝ կիսանկախ վիճակ։ Այսինքն, եթե առաջին դեպքում հայերը լիազորություն չեն ունենալու միջանցքի նկատմամբ, երկրորդ դեպքում՝ մի ամբողջ բնակավայրերի։

Մենք սխալվում ենք, երբ ասում ենք, որ Հայաստանը մոտ է պետականության կորստին, իրականում Հայաստանն արդեն հատել է այդ եզրագիծը ու վաղուց միջազգային սուբյեկտից վերածվել օբյեկտի։ Այս ողջ գործընթացներում Հայաստանը ոչ թե կողմ է, այլ դիտորդ, որոշումները կայացվում են ոչ թե նրա կողմից, այլ հանձնվում ի կատարման, հանդիպումների ժամանակ Փաշինյանը ոչ թե քննարկում է, այլ ընդունում ի գիտություն։

Ու թող որևէ մեկը չկարծի, որ գույները խտացված են, որովհետև նույնիսկ այդ գույների մի թեթև նոսրացումն էլ չի մեղմում սպասվելիք աղետների մասշտաբները։ Սակայն նաև թող չստեղծվի հուսահատության տրամադրություն ու թուրք-ադրբեջանական ամենազորության պատրանք։ Նրանց հաջողության գլխավոր գրավականը Փաշինյանն է՝ փոխվում է վերջինս, թուրքերն ու ադրբեջանցիները զրկվում են իրենց հաղթաթղթից։

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին