Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականի փաշինյանական ծանր պարտությունից հետո 2022 թ. հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն Արցախը հռչակեց որպես ադրբեջանապատկան տարածք: Հետո եկավ 2023 թվականը՝ որպես դրա հետևանք:

Թվում էր, թե որևէ հայկական իշխանություն պետք է ամեն կերպ կանգներ ցեղասպանական ոճրագործության ենթարկված Արցախի հայության կողքին, պետք է հնարավոր բոլոր միջազգային ատյաններում բարձրաձայներ նրանց անկապտելի իրավունքների մասին, պետք է, պետք է, պետք է... Բայց տրամագծորեն հակառակն է: Այնպիսի տպավորություն է, որ իշխանություն համարվողները որդեգրել են Արցախի հայությանը «դաբիտ» անելու մոտեցում:

Արցախի տևական շրջափակմանը հաջորդած՝ հայության բռնի տեղահանությունից հետո Փաշինյանի իշխանությունը իր «պարտականությունը» սահմանափակեց ինչ-ինչ դրամական հատկացումներով: Ավելին, արվեց այնպես, որ Արցախի հայությունը «ցրվեց» տարբեր բնակավայրերով, գյուղերով, քաղաքներով: Հաջորդող 2024-ին ու հատկապես հիմա Փաշինյանի իշխանությունն այնպիսի մթնոլորտ ու պայմաններ է ձևավորել, որ Արցախի հայության մի որոշակի մասը ստիպված լինի Հայաստանի Հանրապետությունից էլ հեռանալ: Եվ շատերն էլ արդեն հեռացել են: Ավելին, հաճախ մեր արցախցի հայրենակիցներին, որ առանց այդ էլ կորցրել են բացարձակապես ամեն ինչ, իշխանությունները և նրանց գովաբանող քարոզիչները վերաբերվում են թշնամանքով:

Իսկ երբ մարդիկ իրենց իրավունքների մասին են բարձրաձայնում, անպատկառ վարքի ու խոսքի դրսևորման են հանդիպում թե՛ ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյայի, թե՛ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի, թե՛ քպականների կողմից, այնքան, որ նրանցից մեկը, ի հակադարձում արցախցու ցանկության, թե իր տունն ու հայրենիքն է ուզում, հեգնանքով ասում է, թե իրենք էլ «ծովից ծով Հայաստան» են ուզում:

Ինչպիսի՜ ցինիզմ, հատկապես մի իշխանության ներկայացուցչի կողմից, որ Արաքսից այն կողմ Արևմտյան Հայաստան չի տեսնում, որ Արարատ սարը հայկական չի համարում, որ, որ, որ...

Այս ամենին գումարենք նաև արցախցիների հետ տարվող «զրույցները», ահաբեկումները, Արցախ անունը մոռացության տալու բոլոր ճիգերը, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Երևի մի օր էլ Արցախ անունը տալու համար գործեր հարուցեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառը