Վրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի և Սահմանային ոստիկանության համատեղ ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Նեպալի և Եգիպտոսի ընդհանուր թվով 6 քաղաքացի, հայտնում է Վրաստան Online-ը։
«Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի՝ հաշվի առնելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» Վրաստանի օրենքը։ Նրանք չարաշահել են ապաստանի տրամադրման ընթացակարգով նախատեսված պայմանները և տարիներ շարունակ գտնվել են երկրում առանց օրինական հիմքերի։
Նշվում է, որ ձերբակալվածները չեն օգտվել արտաքսման մասին որոշմամբ նշված պայմաններից, որը ենթադրում է կամավոր մեկնում երկրից, ինչի կապակցությամբ ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտը որոշում է կայացրել նշված անձանց ձերբակալելու մասին։
«Որոշումը կատարելու համար ձերբակալվածները ներկայումս պահվում են Միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ հետագայում ծագման երկիր վերադարձնելու նպատակով», - հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































