Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի՝ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ոչ պաշտոնական Երևանը, ոչ Բաքուն որևէ կոնկրետ համաձայնության մասին չեն հաղորդում: Կողմերը միայն նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել, իսկ որևէ փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվել։ Այդուհանդերձ, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները, թե հանդիպմանը քննարկել են, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, կարծես չի հերքվում ՀՀ իշխանությունների կողմից։

Փաշինյանական իշխանությունը փորձում է հանդիպումը որպես հաջողված ներկայացնել։ Ըստ ԱԳՆ-ի, «այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»: Մինչդեռ թե՛ հանդիպման արձագանքները, թե՛ դրանից հետո Երևանից հնչող կիսաձայն շշուկները վկայում են Փաշինյանի հերթական ձախողման մասին։

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։ Դրանից հետո բարձրացած աղմուկին ԱԳՆ-ն փորձեց արձագանքել, թե արտապատվիրակման մեջ որևէ վատ բան չկա։ Բայց փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները գրեթե բառացի համաձայնություն են տվել միջանցքի բացմանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը դրան «Զանգեզուրի միջանցք» կասի, Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ», բայց հարցի էությունը չի փոխվում, ՀՀ ինքնիշխանությունը զգալիորեն նվազելու է։

Տարօրինակն այս ամենում ԱՄՆ արձագանքն էր։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը նախ նշել է, թե Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին։ Միևնույն ժամանակ, Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ Երևանին ու Բաքվին Վաշինգտոնի առաջարկի մասին հրապարակումները: «Մամուլի հրապարակումների վերաբերյալ տեղեկություն չունենք հաղորդելու», -հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:

Անցած շաբաթասկզբին «Քարնեգի» հիմնադրամը, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման առաջարկ է արել: Խոսքը ճանապարհի կառավարումն օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Թերևս, հենց այս դետալներում է թաքնված գլխավոր վտանգը, որը փորձում են ոչ այնքան խնամքով թաքցնել ՀՀ քաղաքացիներից։

Արևիկ Աբելյան

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան