Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաձայն ենք, «ըստ էության» կարելի է խոսել, երբ կա բովանդակություն: Բայց դրա մասին՝ հընթացս: Լավ, ի՞նչ է անում Փաշինյանը: Չէ, նկատի չունենք երկրի հետ: Այն, ինչ նա անում է մեր երկրի հետ, դա գիտենք, զգում ենք մեր մաշկի վրա: Հարցն այլ է` ի՞նչ է անում Փաշինյանն իր թիմի հետ: Ինչո՞ւ է այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ, կներեք, փչացնում նրանց բոլորին, ինչո՞ւ է բոլորի գրպանն ապօրինություն «գցում»:

Տեսեք, մի կողմից՝ թե՛ իրավապահ համակարգի ղեկավարներին, թե՛ ուժային կառույցների ղեկավարներին, մյուս կողմից՝ իր խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին տալիս է հրամաններ, կարգադրություններ, «sms»-հրահանգներ, որոնց կատարումը ենթադրում է ոչ միայն օրենքների ոտնահարում, այլև հոգևոր ու բարոյական ավելի մեծ խեղում ու այլանդակություն, քան անգամ ինքն է իրեն թույլ տալիս: Օրինակ՝ վայրագ հարձակումը Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Ընդ որում, խոսքը միայն իրավապահների հարձակման մասին չէ, այլ քպականների հակաեկեղեցական ինքնամոռաց «քարոզչության»: Երևույթ, որ ինքնին խարան է ցանկացած հայ մարդու ճակատին: Կամ՝ խորհրդարանի դահլիճում դիտավորյալ խմբակային ծեծկռտուք սարքելը, «պարականոն» բառամթերքի գործածումը, որից ծծմբաջրածնային գարշահոտ է տարածվում երկրի քաղաքական, հասարակական դաշտում ու հանրային միջավայրում: Շարքը երկար է ու.. անողոք:

Ի վերջո, ո՞րն է դրա իմաստը, նման խեղումների մղելով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը: Կարծում ենք՝ նպատակը բավականին պարզ է՝ իր բոլոր թիմակիցներին դարձնել այդ ամեն ինչի մեղսակիցը: Այսինքն՝ իր բոլոր թիմակիցներին Փաշինյանը ձգտում է դնել ու դրել է այնպիսի վիճակի մեջ, որ նրանցից ոչ մեկը չկարողանա որևէ պարագայում «թռնել» իր գլխի վրայից: Անում է ամեն ինչ, որ նրանք հնարավորինս շատ թելերով կապված լինեն, բոլորը մեղավոր լինեն և իրենց մեղավոր զգան այս ամեն ինչի մեջ և արդեն հենց միայն դրա գիտակցումից առավել «կապվեն» իր հետ:

Այլ կերպ ասած՝ դա կոչվում է կոլեկտիվ մեղավորության զգացում: Եթե կուզեք՝ կոլեկտիվ մեղավորության համախտանիշ: Խորհրդային տարիներին մեծացածները կհիշեն հանրահայտ երգի բառերը. «Կապկպված են նույն շղթայով...»:

Նիկոլ Փաշինյանի հանգամանքը պարզ է, ինչպես պարզ են նրա ցանկությունները: Բայց այստեղ ծագում է մեկ այլ, այսպես ասենք՝ հանդիպակաց հարց. լավ, իսկ ինչո՞ւ են նրանք՝ թիմակիցները, անում այդ ամեն ինչը: Չէ՞ որ, ինչ էլ նրանց մասին ասենք, հազիվ թե բոլոր քպականներն անխտիր «պուլտով» կառավարվող կամ ինքնուրույն մտածելու անընդունակ լինեն, կամ՝ ինքնապահպանման բնազդից բացարձակ զուրկ: Ավելին, հազիվ թե նրանք բոլորն էլ այդպես համոզված են իրենց արածի ճշմարտացիության մեջ, հազիվ թե նրանք բոլորն էլ ոգևորված լինեն այս ամենով: Հազիվ թե բոլոր քպականներն արդեն իսկ անդառնալի «փչացել» են: Եվ վերջապես՝ հազիվ թե բոլորն էլ բացարձակ անհայրենիքներ են: Իհարկե, խոսքը Փաշինյանին արդեն բացարձակ սոսնձված մի 10-12 հոգու մասին չէ: Նրանք «կլինիկական դեպքեր» են այլևս: Խոսքը մնացածի մասին է:

Կարծում ենք՝ նման վարքի մի քանի խորքային պատճառներ կան:

Առաջիններից մեկն այն է, որ նրանց 90 տոկոսն առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի բան է, այսինքն՝ «զրոյական կետ»՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մասնագիտական առումով: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքը հիշեցինք ու կարող ենք վերարտադրել այսօրվա համար, և դարձյալ նա ճիշտ կլինի. առանց Նիկոլ Փաշինյանի «դուք քանի՞ ձայն կհավաքեք»: Եվ շարունակությունը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Աժ-ում չեք հայտնվի, այլ կարտագաղթեք, տղե՜րք»:

Ու մարգարեկան են հնչում այդ խոսքերը՝ մանավանդ «երդվյալ քպականների» ու նրանց ձևավորած անտանելի միջավայրի հետ կապված: Ու հատկանշական է, որ հենց նրանք են «աքլորանում» ԱԺ-ում՝ ՊՊԾ աշխատողների թիկունքում, իրավապահների աջակցության ներքո, իշխանության «հովանոցի» տակ: Նրանք, որոնց մեծ մասին փողոցում մի «փըխկ» անես, շաքար կստանան, դատարկ «դալան» ման կգան փախչելու:

Բայց վերադառնանք մեր հարցադրմանը: Տպավորություն է, որ կաշվից դուրս են գալիս, որպեսզի Փաշինյանին համոզեն, որ իրենք իսկապես նվիրված են նրան, իսկապես «երդվյալ քպական» են: Դա առաջին հերթին կապված է ՔՊ առաջիկա համագումարում որոշակի «դիրք» ունենալու և հաջորդ ընտրություններին ցուցակում «լավ տեղ» ունենալու մոլուցքով:

Մյուսը. նրանք, կարծում ենք, շատ բան ունեն կորցնելու: Հատկապես նրանք, որ չունեին ոչինչ, հասարակական կարգավիճակով գարեջրի հյուրասիրության սպասող էին, իսկ հիմա դարձել են սեփականատեր, տնատեր, դրամային միլիոնատեր, իսկ ոմանք արդեն նաև՝ ոչ դրամային: Նյութական առումով կորցնելու շատ բան ունեն: Պաշտոն ունեն կորցնելու ու պաշտոնի հետ ստացած բարիքներ, որոնց մասին նախկինում կարող էին միայն անպտուղ երազել: Վերջապես պաշտոնից բխող «աքլորանալու» հնարավորություն ունեն, որը երբեք չեն ունեցել, չէին կարող ունենալ ու չեն ունենալու, երբ իշխանության չլինեն:

Մյուս պատճառն այն բանի գիտակցումն է, որ իրենք արդեն թաթախված են փաշինյանական գործունեության մեջ՝ որպես մասնակից, որպես անմիջական կատարող: Դա էլ մի ահավոր վախ է՝ ապագայի հետ կապված: Նիկոլ Փաշինյանն իրեն հաստատ մի օր կգցի, իր գլխի ճարը կտեսնի, իրենք ի՞նչ են անելու, եթե իշխանությունը կորցրին:

Մյուս կողմից՝ նրանք շատ լավ գիտեն, որ իրենցից ամեն մեկի վրա Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատային «դոսյեներ» է հավաքել ու ցանկացած պահի կարող է իրենց էլ «փուռը տալ»: Ու տալիս է: Ու հրապարակային հաշվեհարդար կարող է կազմակերպել: Ըստ որում, զավեշտական է հնչում, բայց այդ «դոսյեների» նյութերի մի մասն էլ այն արարքներն են, որ կատարվել են հենց Փաշինյանի հանձնարարությամբ:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդպես անխնա «փչացնում» իր ամբողջ թիմին՝ վերից վար: Կարծում ենք, արդեն պարզ է: Ինչո՞ւ են նրանք այդպես կատաղի, այդպես քրտնաջան կատարում նրա անընդունելի, կարմիրգծահատիչ, ինքնաոչնչացնող հանձնարարականները:

Գիտեք, հնարավոր է՝ այդ կատաղի կատարումն էլ պայմանավորված է իրենց՝ գերի լինելու գիտակցումից, դրանից դուրս գալու ֆիզիկական և հոգեբանական անզորության զգացումից: Բայց նրանց գոնե մի որոշակի մասը չի կարող չգիտակցել, որ այդպիսով խորտակվում, պարզ ասած՝ վարի են գնում: Նրանք չեն կարող չգիտակցել, որ հրահրվող խառնակչությունը Նիկոլ Փաշինյանի համար է «վերջին շանս», բայց իրենց համար դա անխուսափելի կործանման տանող ուղի է:

Կործանվե՞լ, հավերժական խարա՞ն կրել: Հանուն ինչի՞: Փաշինյանի հորինած «խաչմերուկի՞»: Լո՞ւրջ: Կամ հանուն ո՞ւմ: Հանուն Նիկոլ Փաշինյանի «լավ ապրելո՞ւ»:

Չնայած, մի փոքր կտրուկ արտահայտվեցինք: Իրականում ստեղծված իրավիճակը, կարծում ենք, շատ քպականների համար էլ է «վերջին շանս». փրկվելու, Փաշինյանի կործանարար ուղուց հրաժարվելու վերջին հնարավորություն: Հետո արդեն կարող է չափից դուրս ուշ լինել: Արժե մեկուսի մտածել այս մասին: Այն անկյուններում, որտեղ «Մեծ եղբայրը» չի հետևում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»