Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հուլիսի 4-6-ը Վանաձորը տեխնոլոգիական մայրաքաղաքի կարգավիճակում էր. Լոռին հյուրընկալել էր հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է: Tech Week Vanadzor-ը նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Երեք օրերի ընթացքում Վանաձորը միավորել էր տեխնոհամայնքի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով:
«Լինելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություն՝ Team Telecom Armenia-ն մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երկրի համար նշանակալի տեխնոլոգիական, գիտական ու կրթական իրադարձությունները, միաժամանակ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերի համաչափ զարգացման համար: Tech Week-ը արդյունավետորեն միավորում է նշված բոլոր ուղղությունները՝ նպաստելով դրանց զարգացմանը երկրի տարբեր անկյուններում»,-նշում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:
Տեխնոլոգիական ոլորտի նշանակալի միջոցառման շրջանակում անցկացվել են կոնֆերանսներ և պանելային քննարկումներ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Երեք օրերի ընթացքում կոնֆերանսին ներկա է գտնվել շուրջ 2800 մասնակից, ելույթով հանդես է եկել ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։
«Նման միջոցառումները շփման, համագործակցությունների ձեռքբերման հրաշալի հարթակ են: Դրանք երիտասարդներին առաջին հերթին հնարավորություն են տալիս ծանոթանալու կայացած ընկերությունների հիմնադիրների, ներկայացուցիչների հետ, անմիջապես նրանց ուղղելու իրենց հարցերը, տեղում ստանալու պատասխաններ»,-ասում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:
Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում անցկացվել են նաև ԴևHacks հակատոնը և «Wings» գաղափարների մրցույթը, հաղթողները պարգևատրվել են մրցանակներով:
Tech Week 2026-ի տեխնոլոգիական մայրաքաղաք է հռչակվել Գորիսը:
Տեղեկություն Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:
Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]
























































