Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք, բնականաբար, տեղյակ ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը: Եթե անգամ երևակայական կամ «Կարգինի» «Հեռվաշենում» ապրելիս լինեինք, ապա նույնիսկ 7 տարվա մեջ անխուսափելիորեն կիմանայինք դա: Հետևանքներից, հարկավ, հետևանքներից...

Բայց, եթե սարկազմը դնենք մի կողմ, ապա պարբերաբար հարց է առաջ գալիս՝ նա իսկապես վարչապե՞տ է, թե՞ ոնց: Եթե վարչապետ է, ապա այդ ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ այնպիսի մի իրավիճակ մեր քաղաքական ու հասարակական կյանքում, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է հայհոյանքի կամ «պարականոն բառապաշարի» գործածության հրադադար հայտարարելու մասին:

Փաշինյանը, դատելով իր իսկ գրառումներից, խորապես համոզված է, որ վարչապետի պաշտոնը իրեն թույլ է տալիս ազատորեն վիրավորել ու պիտակավորել, ուղղակիորեն հայխոյախոսել իր հակառակորդների, ընդդիմախոսների, պարզապես իրեն դուր չեկած անձանց կամ այն մարդկանց, որոնցից վտանգ է զգում: Ավելին, Փաշինյանը համոզված է, որ ինքը սովորական քաղաքացու, ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ գտնվում է սոցիալ-քաղաքական նույն հարթության վրա և պարտավոր է «աբառոտկա ֆռալ» իրեն ուղղված վիրավորական կամ կոշտ արտահայտություններին:

Ասենք, որ թե՛ մեկ, թե՛ մյուս հարցում Նիկոլ Փաշինյանը ու խնդիրը նրա նման ընկալողները չարաչար սխալվում են: Չարաչա՛ր:

Ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ասում է, որ երբ իրեն են հայհոյում կամ վիրավորում, դա դեռ ոչինչ, բայց, այ, երբ իր մերձավորներին են դիպչում, արդեն չի կարող չպատասխանել:

Սա բազմաշերտ երևույթ է, ուստի եկեք շերտ առ շերտ էլ դիտարկենք:

Առաջինը. երբ ասում են՝ վարչապետ, մեր երկրի դեպքում դա պետության թիվ 1 պաշտոնյան է, երկրի «դեմքը»: Անձը չէ, պաշտոնն է այդպիսին: Ավելին, նա ոչ միայն իր կուսակիցների, ոչ միայն իրեն «մեր խզոր փրգիչ» ասողների, ոչ միայն ոչինչ չասողների, այլև մնացած բոլորի, ամբողջ երկրի վարչապետն է: Ուզենք, թե չուզենք, արդեն յոթ տարի այդպես է: Իսկ դա ոչ թե սոսկ պատասխանատվություն է, այլ պատասխանատվության X աստիճան, երբ X-ը ձգտում է անսահմանության: Նույնիսկ անպատասխանատու գործիչների դեպքում այդ կանոնը գործում է: Այո, ի ցավ ոմանց, նկատենք, որ «պարականոնությունն» էլ է ենթակա որոշակի կանոնիկության:

Մի խոսքով, վարչապետը պարզապես անձ, անհատ չէ: Ու, եթե նրան իր վարչապետական գործունեության հետ կապված քննադատում են, «քլնգում» են, երբեմն նաև անիծում ու վիրավորում են, դրանից դեռ չի հետևում, որ ինքն էլ պիտի ֆեյսբուքյան ակտիվ «մեկնաբանի» կամ «ռեպլիկագրի» տարբերակով լայվ մտնի ու նույն, դեռ ավելի ցածր մակարդակով ու բառապաշարով պատասխանի: Բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում ղեկավարներին քննադատել են, ինչ ասես, որ չեն ասել, դա էլ իշխանությունների «ճակատագիրն» է:

Երկրորդը. շատ կներեք, իսկ ո՞վ է ատելությունը, թշնամանքը, վիրավորանքը, կոպտելը, հայհոյախոսությունը, զազրախոսությունը, այդ ամբողջ «պարականոն» խոսույթը քաղաքական-հասարակական կյանքի նորմ դարձրել: Այո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

Դեռ 2018-ին քչերի թվում նաև մենք էինք Փաշինյանին ազնվորեն զգուշացնում, որ այն, ինչ արվում է, մի օր շուռ է գալու ձեր դեմ: Դա բումերանգ է: Այն ժամանակ նրանց համար, ինչպես ասվում է, «ծովը ծնկներից էր»: Պարզվեց (ինչպես միշտ) ծովի մակարդակն ավելի բարձր էր, ի լրումն, ոմանք լողալ չգիտեն, իսկ «բումերանգի օրենքն» էլ գործում է անվրեպ: Միշտ: Հասկանո՞ւմ եք, այդ օրենքը ԱԺ-ն չի ընդունում, որ ինչպես ուզեք՝ քվեարկեք: Դա ՀԷՑ-ի խլում չէ, դա «ուռա՜, Եվրամիություն ենք գնում» քարոզչական «օրենքի» նախագիծ չէ:

Ու սա միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա անընդունելի վարքն ու խոսվածքը կրկնօրինակողներին և սատարողներին էլ է վերաբերում, բնականաբար, ովքեր ցնծացել և խրախուսել են, երբ ողջ մարդկանց տների դռներին դագաղների կափարիչներ են դրել, սգո պսակներ, սգո երիզներ՝ անուններով: Երբ անվանարկել են տարբեր գործիչների:

Մոռացե՞լ եք: Կյանքը չի մոռացել:

Այն, ինչից բողոքում է Նիկոլ Փաշինյանը, հենց իր ցանածի հետևանքն է: Ու, նորից զգուշացնենք, գուցե այս անգամ ականջալուր լինեն. ցավոք, այն, ինչից հիմա են Նիկոլ Փաշինյանն ու քպականները նեղվում, դրանք միայն բողբոջներն են:

Վերջապես՝ մերձավորների և նրանց դիպչելու մասին: Պետության ղեկավարների ընտանիքի անդամները տարիներ շարունակ «կարմիր գիծ» են եղել հրապարակային քաղաքական, հասարակական, լրագրային գործունեությամբ զբաղվող շատերի համար: Մեր մոտեցումը հաստատ այդպիսին է եղել ու այդպիսին էլ կա: Երբեք չենք «մտել» մարդկանց ընտանիք, չենք էլ պատրաստվում:

Տարիներ շարունակ, նախկին երեք նախագահների կանայք, երեխաները անգամ չեն երևացել հրապարակային դաշտում կամ հազվադեպ են երևացել առնվազն այդ ղեկավարների պաշտոնավարման շրջանում: Իսկ քաղաքականության մասին կարծիքներ ընդհանրապես չեն արտահայտել: Սակայն Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է իր կնոջը, երեխաներին, մերձավորներին հրում քաղաքական դաշտ, առաջին պլան բերում ու այդպիսով նաև քաղաքական սուր դիտողությունների ու գնահատականների թիրախ դարձնում:

Ամփոփենք. վարչապետը, ով էլ այդ պաշտոնում լինի, երկրի՛ ղեկավարն է, ոչ թե միայն իր կողմնակիցների ու իր կուսակցության անդամների: Վարչապետը պետք է լինի հավասարակշռության և հանդուրժողականության երաշխավոր, այլ ոչ թե անձնական վիրավորանքները փոխադարձող բլոգեր:

Չնայած այնպիսի տպավորություն է, որ մեր խոսքը ուղղված է լինելու... երկրի հաջորդ վարչապետին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով