Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մարմնավորում եմ մի կնոջ, ում որդին հայտնվել է բանտում և վտանգավոր միջավայրում». Նելլի Խերանյանը՝ կրիմինալ ժանրում

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դերասանուհի Նելլի Խերանյանը վերջին շրջանում հրաժարվում է հարցազրուցներ տալ: Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես համաձայնեց նկարահանվել կրիմինալ ժանրում, ինչով գրավեց «Վենդետա» ֆիլմն ու ինչ կերպար է մարմնավորելու:

«Ինձ համար ժանրը բացարձակ կարևոր չէ, որովհետև կրիմինալ ժանրը ևս ապրելու իրավունք ունի: Նայած դրան ինչպես ես մոտենում, լուծումն ինչպես ես տալիս և ինչ կոնցեպցիայով ես նկարում: Այս դերն ինձ դուր եկավ, որովհետև վերջին շրջանում այդ հոգեվիճակն առանձնապես չէի ունեցել և ինձ հետաքրքիր էր: Բացի այդ, ռեժիսոր Մհեր Խաչատրյանի հետ վաղուց չէի աշխատել և ուզում էի աշխատել: Դերասանական կազմն ինձ դուր եկավ և ըստ էության սա իմ աշխատանքն է»,- անկեղծացավ Նելլի Խերանյանը:

Դերասանուհու համար մի քանի կարևոր պայման կա դերին համաձայնելու, որոնք այս դեպքում համընկնում էին:

«Գիտեմ, որ վերջին շրջանում կրիմինալ ժանրի վրա հարձակում կա, բայց աշխարհում շատ են նկարում կրիմինալ ժանրի և՛ սերիալներ, և՛ ֆիլմեր, և՛ մինի սերիալներ: Դա նայողն ու ընդունողը միշտ կա:

Ամենակարևորը՝ ինչ ես դրանով սովորեցնում: Կրիմինալ ժանրի ամենահանճարեղ ֆիլմը «Կնքահայրը» ֆիլմն է, որը մինչ օրս ակտուալ է: Թող կոպիտ չհնչի,  ցավոք, մեր հանդիսատեսը մի քիչ անգրագետ է այս հարցում: Հանդիսատեսը միայն իրադարձությունն է նայում, չի նայում, թե ինչո՞ւ եղավ և ի՞նչ էր սա մեզ սովորեցնում: Մեր հանդիսատեսը սովորել է նայել կարճ ու կոնկրետ, ստատուս կամ տեսահոլովակ: Ես հաճախ եմ լինում տաքսիների մեջ և վարորդների հետ զրույց եմ ունենում սերիալային դաշտի հետ կապված: Չգիտեմ քանի հոգու եմ փորձել համոզել և սովորեցրել՝ նայել սկզբից մինչև վերջ և հասկանալ, թե վերջում ինչ եղավ նրա հետ, ով ստեղծեց այս քաոսը»,- պատմեց դերասանուհին:

Նելլի Խերանյանը նշեց, որ իր համար սա հետաքրքիր աշխատանք է: Թիմը շատ լավն է և հաճելի է աշխատել նրանց հետ: Մի քանի օր է եղել նկարահանման հրապարակում, որտեղ հաճելի մթնոլորտ է, կազմակերպված և պրոֆեսիոնալ:

Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանուհին նշեց, որ մարմնավորում է մի կնոջ, ում տղան միայն ճակատագրի բերումով հայտնվել է և՛ բանտում, և՛ չափազանց վտանգավոր միջավայրում. «Մի տղա, ով ստացել է չափազանչ լավ դաստիարակություն, ազատամարտիկի որդի է: Մարմնավորում եմ մոր կերպարն, ով իր ողջ կյանքը նվիրել է ամուսնուն, որն այլևս չկա և որդուն: Հանուն նրանց է ապրում»,- պատմեց դերասանուհին ու հավելեց, որ վաղուց էր ուզում նման կնոջ մարմնավորել:

«Գուցե սա այն դեպքը չէ, որ լիարժեք է, ինչ կուզեի, բայց մեծ երազանք ունեմ խաղալու մի դեր, որով ցույց կտամ հայ կնոջ տառապանքները, ապրած կյանքը, նվիրվածությունն ընտանիքին՝ ամուսնուն և երեխաներին: Դեր, որով ամբողջովին կկարողանամ ներկայացնել հայ կնոջ ուժը, խեղճությունը, լացը, երջանկությունը... Տա Աստված այդ ցանկությունս իրականութուն դառնա»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Նելլի Խերանյանը:

Դերասանուհին խոստովանեց, որ հաճույքով է գնում նկարահանման հրապարակ և աշխատանքն իր համար միշտ հաճելի է: «Սա իմ ապրելու միջոցն է: Հաջողություն եմ մեզ մաղթում, հանդիսատեսին՝ բարի դիտում և ընկալելու հնարավորություն»,- ամփոփեց Նելլի Խերանյանը:

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը