Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների վրա:

Այո, խոսքը խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրականացվող համակողմանի հարձակման, իրավաբանորեն ասած՝ բռնաճնշումների մասին է: Չնայած այս դեպքում «իրավաբանություն» ասվածը ճոխություն է, քանի որ գործ ունենք մեկ անձի քմահաճույքների հետ: Հակիրճ՝ դեպքերի ժամանակագրությունը:

Սամվել Կարապետյանը, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ընդամենը երկու-երեք նախադասություն է ասում լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, մասնավորապես. «Ես միշտ եղել եմ հայոց Եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու Եկեղեցու դեմ արշավին»: Գործարարի հենց այս արտահայտությունն են Փաշինյանի «իրավապահները» իրենց շեֆի ուղիղ ցուցումով հիմք ընդունում՝ «իշխանությունը յուրացնելու» ակնհայտորեն անհեթեթ մեղադրանք առաջադրելու, ապա և կալանավորման միջնորդություն ներկայացնելու համար:

Այդ հայտարարությունից Փաշինյանի մոտ «դուգա է տալիս», նա առավել քան հիստերիկ ոճով, բացահայտ վիրավորական, պիտակավորող արտահայտություններով գրառում գրառման վրա է անում, իր ՔՊ-խմբակցությանը հարձակման հրահանգ է տալիս, իրավապահ կառույցներին հրամայում է անմիջապես ձերբակալել, «ասֆալտին փռել» Սամվել Կարապետյանին:

Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, պարզապես սովորական հայ մարդիկ, իմանալով դրա մասին, ինքնաբուխ շարժվում են Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ, պաշարում են այն՝ իրենց հերթին պաշարվելով ոստիկանության զորքերի ու կարմրասև «բերետավորների» կողմից:

Ոստիկանությունը դիմում է ռեպրեսիաների և մոտ 50 քաղաքացու բերման է ենթարկում, բայց շուրջ 12 ժամ չեն համարձակվում «վրա տալ»: Գիշերը Սամվել Կարապետյանը հանգիստ դուրս է գալիս իր տնից, նրան հավաքվածները դիմավորում են ծափողջույններով, ինքը հայտարարում է, որ իր արտահայտած դիրքորոշումն անսասան է, իսկ բռնաճնշումների, այդ թվում՝ ՀԷՑ-ը կամ ինչ-որ բան իրենից խլելու հնարավոր զարգացումների վրա, ինքը, կներեք, «թքա՛ծ ունի»:

Երեկ օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Սամվել Կարապետյանի դեմ, ինչպես նշեցինք, ծայրահեղորեն անհեթեթ մեղադրանք է առաջադրվել, ներկայացվել է կալանավորելու միջնորդություն: Ավելորդ է ասել, որ դատարանի մերձակայքը առավել քան բազմամարդ էր ու բազմաոստիկան:

Լավ, ի՞նչ է կատարվում:

Իհարկե, կան մի շարք նրբերանգներ, կարծիքներ, տեսակետներ, որոնց մի մասի վրա արժե ուշադրություն դարձնել:

Ամենից առաջինը. Սամվել Կարապետյանի վրա փաշինյանական վարչախմբի՝ բռնապետական ռեժիմներին բնորոշ այս հարձակման պատրվակը Հայ առաքելական եկեղեցուն միարժեք աջակցություն հայտնելու հայտարարությունն էր: Թեպետ, հանուն ճշմարտության, անհնար է չնշել, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը առնվազն 4 կամ 5 տարի ուշացած էր՝ հաշվի առնելով այն աղետը, որ Փաշինյանն ու ՔՊ-ն բերեցին Արցախի գլխին: Բայց սա երևի այն դեպքերից է, որ կարելի է ասել՝ ավելի լավ է ուշ, քան երբեք:

Երկրորդը, որ չափազանց էական է. այս աղաղակող իրավական, քաղաքական ու ընդհանրապես՝ բարոյական բոլոր նորմերը ոտնահարող խայտառակությունը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կանչվելու անմիջապես նախօրեին: Փորձագիտական շրջանակներում կան տարբեր կարծիքներ, թե Թուրքիայում ինչեր կարող են լինել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից Հայաստանի համար խիստ վտանգավոր նոր «պայմանավորվածությունների» ձեռքբերման առումով: Եվ այդ սպառնալից «պայմանավորվածությունների» իրագործմանը խոչընդոտելու ունակ բոլոր հնարավոր միավորները՝ լինեն ազգային Եկեղեցին, ազգային շրջանակները, ազգային նկարագիր ու հենք ունեցող գործարարները, պետք է թիրախավորվեն: Տրամաբանությունը, կարծում ենք, չափազանց պարզ է՝ լրացուցիչ մեկնաբանելու համար:

Ի լրումն ամենի, Փաշինյանն այս հարձակմամբ զուգահեռաբար հարվածեց նաև Ռուսաստանին: Պատահական չէ, որ Ռուսաստանում Սամվել Կարապետյանի վրա հարձակումն ընկալեցին ու դրան արձագանքեցին որպես բացահայտ թշնամական գործողություն: Բայց դա առանձին դիտարկման նյութ է:

Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև՝ «Տաշիր գրուպի» տնօրինած ՀԷՑ-ի, «Տաշիր պիցցա» սննդի օբյեկտների դեմ հարձակումներով, ՀԷՑ-ը «ազգայնացնելու» մասին հայտարարությամբ Փաշինյանը սուր ազդակ հղեց անխտիր բոլոր գործարարներին, որ նրանց բիզնեսներն ու սեփականությունը վտանգված են: Սա ազդանշան էր, որ Հայաստանում օրենքների, Սահմանադրության, կարգուկանոնի փոխարեն գործում է բացառապես 1 անձի «կապրիզ»:

Վերջապես, եթե ամփոփելու լինենք, ապա այս ամենի մեջ բոլորը տեսան Փաշինյանի վախերը, անգամ՝ սարսափը: Թվում է՝ դա ի՞նչ իշխանություն է, որ ընդամենը 1 նախադասությունից տակնիվեր իրար է խառնվում, որի վարչապետը այդ հայտարարությունից «հոսանքահարվում» է: Իրականում սա սովորական մեկ հայտարարություն չէ, իսկ Սամվել Կարապետյանն էլ ուղղակի մեկ անձ չէ, այստեղ ավելի «բարձրավոլտ» իրողություն կա: Եվ Փաշինյանի վախերն ու անհանգստությունները, պետք է նկատել, շատ հիմնավոր են: Սա այն հազվագյուտ դեպքերից է, և Սամվել Կարապետյանն էլ այն քիչ մարդկանցից է, որի նկատմամբ փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաների հետ կապված դատապարտող հայտարարություններով հանդես եկան գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, Եկեղեցին, ամենատարբեր քաղաքական, հասարակական շրջանակներ, շոու-բիզեսի ներկայացուցիչներ, դեռ չենք խոսում ռուսաստանյան արձագանքների մասին:

Այսինքն, ակնհայտորեն երևաց, որ սա իրական ու լուրջ հնարավորություն է ընդդիմադիր քաղաքական դաշտի համար՝ միավորվելու, միաբանվելու, մի կողմ դնելու բոլոր տարաձայնություններն ու քաղաքական որոշ հարցերի շուրջ անհամաձայնությունները: Խոսքը մեկ թիմի մասին չէ, այլ մեկ նպատակի:

Կարծում ենք՝ հենց դրանից էլ Փաշինյանը «հոսանքահարվում» է...

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական խմբակի վախի, քինախնդրության, ինչպես նաև Կարապետյանների նկատմամբ ակնհայտ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսում նաև այն, որ երկու օր շարունակ ՍԱՏՄ-ն ակնհայտ պատվերով կասեցնում է «Տաշիր պիցցայի» մի շարք մասնաճյուղեր, ինչպես նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը: Ինչո՞ւ պատվերով, որովհետև ամեն տարի նույն «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվել այդ կազմակերպությանը պատկանող հանրային սննդի կետերում, սակայն նախորդ տարիներին այդ «թերությունները» չեն նկատվել: Խոսքը, օրինակ՝ սրանց մասին է. «Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից», «առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը» և այլն, այսինքն՝ «թերություններ», որոնք, եթե եղել են, ապա եղել են ի սկզբանե և չէին կարող ի հայտ գալ 1-2 ամսվա, կամ նույնիսկ 1-2 տարվա ընթացքում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներ