Երևան, 28.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին մանկություն ունեցածները կհիշեն հայտնի դրվագը, երբ բուժակները քննարկում են Բուրատինոյի առողջական վիճակը. «Պացիենտն ավելի շուտ մեռած է, քան ողջ»: Մյուսն էլ հակաճառում է, թե՝ ավելի շուտ ողջ է, քան՝ մեռած: Հիմա հարց է ծագում. Հայաստանում կառավարություն կա՞, թե՞ չկա: Այսինքն՝ գոնե ֆիզիկապես այն ավելի շուտ կա՞, թե՞ ավելի շատ չկա: Ու հարցը հենց այնպես չի ծագում:

Միայն վերջին մի քանի օրերին ամենատարբեր արտաքին ու ներքին իրադարձություններ տեղի ունեցան: Մեր երկրի քթի տակ, գիտեք, պատերազմ է, որը կարող է ուղղակիորեն անդրադառնալ նաև մեր պետության, անվտանգության և եղած արտաքին սպառնալիքների, դրանց հետագա խորացման վրա: Ի լրումն, միայն վերջին երկու օրվա ընթացքում Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերը, մարզկենտրոններով, բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերով հանդերձ, բախվել են բնական, տարերային աղետների՝ սաստիկ կարկուտ, պոռթկուն քամիներ, պտտահողմ: Տուժել են հարյուրավոր, եթե չասվի՝ հազարավոր քաղաքացիներ: Կարկտահարվել են պտղատու այգիներ, ֆերմերային տնտեսությունների դաշտեր, փոթորկուն քամիներից ու պտտահողմից վնասվել են ենթակառուցվածքներ, տասնյակ տներ ու շենքեր, տնտեսական օբյեկտներ: Ու ի՞նչ:

Մեղքներս ի՞նչ թաքցնենք, հարգելի ընթերցողներ, այս նյութը հրապարակման հանձնելուց առաջ մի հատ էլ հպանցիկ դիտեցինք կառավարության, վարչապետի պաշտոնական կայքը, ապա նաև ֆեյսբուքյան էջը: Ոչ մի խոսք: Ոչ մի տեղեկություն՝ վերոնշյալների վերաբերյալ: Փաշինյանը նախօրեին մի գրառում էր արել Արտաշատում նորաձևակրթվելու մասին, երեկ գրել էր, թե մետրոյի կայարաններից մեկում շարժասանդուղք է փոխվել (ինչպիսի՜ տիտանական նվաճում, չէ՞): Եվ իր «հաղթաթուղթը»՝ Ավշար գյուղում 0,9 հեկտար տարածք ու մի 400 քմ էլ՝ վերադիր, վերադարձվել է համայնքին: Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե որքան ողբերգազավեշտական է «տարածք վերադարձնելու» մասին մեկի գրառումը, որն անմիջական պատասխանատվություն է կրում 11458 քառակուսի կիլոմետր թշնամուն հանձնելու և հայաթափման ենթարկելու, ապա էլի մոտ 200 քառակուսի կիլոմետր թշնամական օկուպացիայի տակ թողնելու համար: Դրա մասին շատ ենք խոսել, էլի առիթներ կլինեն:

Այստեղ այլ բան է հատկանշական. այն, որ երկրի մի զգալի տարածքում կարկտահարություն ու փոթորիկ է եղել, ահռելի վնասներ են պատճառվել, այդ թվում՝ բերքի հետ կապված, իսկ կառավարությունն ու այդ կառավարության ղեկավարը իրենց այնպես են պահում, կարծես դա ոչ մի կերպ իրենց չի վերաբերում: Ստացվում է, որ երբ Փաշինյանի կառավարությունը իր «կոմֆորտ զոնայից» դուրս է գալիս, ակնհայտ է դառնում, որ ինքն ընդհանրապես գոյություն չունի: Սաստիկ կարկտահարությո՞ւն է Գյումրիում: Է՜հ, իրենք ՔՊ-ին մերժել են, քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան մի բան կանեն, էլի: Ապարանո՞ւմ է պտտահողմ եղել: Տեղական իշխանությունները մի բան կանեն, էլի: Տավուշի մարզում կարկուտը մերկացրել է պտղատու այգինե՞րը: Երևի դեռ պետք է պարզել՝ դա սահմանազատվա՞ծ մասերում է եղել, թե՞ դեռ սահմանազատվելիք...

Կարճ ասած՝ կառավարություն, որպես այդպիսին, որպես պետական կառավարման համակարգ, չկա: Մինչդեռ այն, մեր մեջ ասած, գոյություն ունի հենց այն բանի համար, որ նման դեպքերում գործի:

Իսրայելն ու Իրանը միմյանց ռմբահարում ու հրթիռակոծո՞ւմ են: Դա ուղղակիորեն կարող է Հայաստանի վիճակի վրա՞ անդրադառնալ: Ի՜նչ հոգ: Ի՞նչ կարիք կա ինչ-որ նիստեր գումարել, որևէ բան անել: Էն է՝ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, էլի... Կարճ ասած՝ պատերազմ է, աղետ է, տո հայկական արտադրողների առաջ ռուսական, վրացական ճանապարհների փակում է և ապրանքի արտահանման խոչընդոտո՞ւմ, կառավարությունը չկա ու չկա: Եվ հակառակը՝ Փաշինյանի կառավարությունը կա, մշտաներկա է, «կոմֆորտ զոնայում» է այն ժամանակ, երբ իրեն պետք է ընդդիմության վրա հարձակվել: Ասենք, ինչո՞ւ միայն ընդդիմության: Խնդրեմ, կառավարությունն ու նրա ղեկավարը կան, երբ պետք է ընդամենը նորմալ ավտոբուս և երթուղի պահանջող քասախցիների վրա հարձակվել և, պատկերավոր ասած, ոստիկանական բռնությունների ենթարկել:

Փաշինյանական կառավարությունը կա, երբ իրեն պետք է Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվել: Կառավարությունն ու հատկապես նրա ղեկավարը կան, երբ պետք է ԱԺ ամբիոնից գոռգոռալ, կառավարության նիստերի դահլիճում անիմաստ փիլիսոփայել «ա լ յա փիառ»:

Կառավարությունը կա, երբ պետք է ընտրություններին նախապատրաստվելու ենթատեքստում ինչ-որ բաներ հայտարարել, «խաղաղության խաչմերուկի» մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել և այդպես շարունակ: Երբ պետք է տուգանել, հարկային բեռը անտանելի դարձնել, ուղեվարձը թանկացնել, բոլոր այդ դեպքերում փաշինյանական կառավարությունը կա: Առավել ևս, երբ պետք է անընկալելի պարգևավճարներ ու աստղաբաշխական աշխատավարձեր ստանալ (ի՞նչ արած լինելու համար), կառավարության անդամները, նախարարները, փոխնախարարները, պատգամավորները և մերձփաշինյանական ողջ «շքախումբը» ոչ միայն կան, այլև արագորեն տեղում են...

Ու այստեղ մեկ այլ հարց է ծագում. կներեք, իսկ ո՞վ է ում համար: Չէ, բայց իսկապես, կառավարությո՞ւնն է երկրի ու քաղաքացիների համար, թե՞ «հերոս հարկատուները»՝ մի խումբ կառավարողների ու նրանց անհիմն բարձր աշխատավարձերի, հիպոտեկային շքեղ բնակարանների ու առանձնատների վարկերը մարելու և քմահաճույքներին հագուրդ տալու համար:

Առհասարակ, ըստ մտահղացման, կառավարություններն են երկրի ու ժողովրդի համար: Այն իմաստով, որ ապահովեն երկրի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու գործունեության անհրաժեշտ պայմանները՝ սկսած կրթությունից, վերջացրած տնտեսավարմամբ, իրավունքներով և այլն: Մեր մեջ ասած, էլ ինչո՞ւ ենք մենք հարկեր վճարում, ինչո՞ւ են մեր վճարած հարկերի հաշվին ապրում ու բարգավաճում կառավարության անդամներն, իրենց ղեկավարով հանդերձ, եթե նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իրենց իսկ իշխանությունը ատամներով պահելով ու ոստիկանական բիրտ ուժով ժողովրդի վրա հարձակվելով, շարունակաբար հարկերն ու տուրքերը բարձրացնելով:

Այնպես որ՝ կա՞ կառավարություն: Դե, գոնե ֆիզիկապես: Որոշ խանդավառվածների ուղղակի խնդրում ենք «ասֆալտ» չառաջարկել: Հոգնել է հասարակությունն այդ փիառի գորշությունից թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական առումով:

Եվ այստեղ ինքնըստինքյան այլ մտքեր են ծագում: Գիտե՞ք, եթե մենք պարզապես ինքնակազմակերպվեինք ու այն հարկերը, որոնք վճարում ենք այս կառավարությանը, որպես աշխատավարձ, ծառայողական մեքենա, որպես կեցավայր ու պարգևավճար, որպես գործուղման (պաշտոնական տուրիզմի) ծախս, ապա այդ գումարի կեսի կեսով կարող էինք 2-3 պրոֆեսիոնալ կառավարիչ (մենեջեր) վարձել, որը մարդավարի կզբաղվեր անմիջական պարտականություններով: Օրինակ՝ կջանար արագորեն հարթել վրացական կողմի հետ ծագած խնդիրը, որպեսզի գինեգործներն ու կոնյակագործները չտուժեն: Կվազեր Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Տավուշի հողագործների, այգեգործների մոտ, կպարզեր նրանց կրած վնասների չափը, կփնտրեր ու կառաջարկեր խելամիտ լուծումներ: Անմիջապես բոլոր գործերը կթողներ ու կսլանար, օրինակ՝ Ապարան, որպեսզի հասկանար, թե ինչ վնասներ են եղել պտտահողմից, ու ինչ կարելի է անել:

Դեռ չենք խոսում Լոռու մարզն անցած տարի պատուհասած ջրհեղեղի ու դրան Փաշինյանի կառավարության «արձագանքի» մասին...

Եվ եթե նման վիճակում ու պայմաններում գտնվող երկրի մի ամբողջ կառավարության ամբողջ փորացավը որևէ հոգևորականի կուսակրոնության հարցն է, ապա անխուսափելիորեն հարց է ծագում (հռետորական). իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ»ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ»Իշ­խա­նա­փո­խու­թյուն, իրա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, քա­ղա­քա­կան դաշ­տի առող­ջա­ցում. ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. «Փաստ»Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված ադրբեջանցու մարմինը հայտնաբերվել է Կասպից ծովում Ես նման առաջարկ չեմ ստացել, բայց ուրախ կլինեի․ Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջոցով միջուկային զենք ձեռք բերելու մասին Ես խոսել եմ Պուտինի հետ․ կցանկանայի, որ այս պատերազմն ավարտվեր․ Թրամփ ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Իսրայել՝ Իրանի հարցը քննարկելու համար Արմանը, Գեյջին․ պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ․ Իլիա Թոփուրիա Գագիկ Հարությունյանի վերջին գրառումն այսօր առավել հուզիչ է հնչում Չեմպիոնների լիգայի ֆավորիտների տասնյակը Տոպուրիան սկանդալային հայտարարություն է արել Արման Ծառուկյանի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում Վրաստանում պատրաստվում են Փաշինյանի այցին Սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց Հայաստանում Միլանում տրամվայը դուրս է եկել գծերից և բախվել շենքի. կա զոհ և 20 վիրավnր Սա վատ իրավիճակ է, բայց մենք պետք է համակերպվենք դրա հետ․ Ֆլիկը՝ Ֆրենկի դե Յոնգի վնաuվածքի մասին Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն, արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Ի՞նչ եղանակ սպասել գարնան առաջին օրերին․ ձյուն կտեղա՞ էլի Նարեկ Կարապետյանը` տեղական արտադրողներին պետական աջակցություն տալու մասինԿցանկանայի, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, եթե Ուկրաինայի հարցում համաձայնության հասնենք․ Թրամփ Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում Ամերիկյան խոշոր կայքը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Հայաստան Որքա՞ն հաճախ է ԱՄՆ-ը մերժում վիզաների տրամադրումը Հայաստանի և այլ հետխորհրդային երկրների քաղաքացիներին Հաղթանակի զբոսայգու դիմաց թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է Հրապարակվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական աճի թարմացված կանխատեսումը Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆիցոյի հետ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվելԿատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կnտորածի զnհերի հոգիների խաղաղության համար Հայաստանն ավելի մատչելի է դարձել եվրոպացի զբոսաշրջիկների համար Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքըԲավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է. ՊԵԿ «Նոր տարվա կինո 2»․ սիրո և երազանքների մասին ֆիլմի նկարահանումները մեկնարկել են Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Առնվազն 274 աֆղան զինծառայող «ուղարկվել է դժոխք»․ Պակիստանի ԶՈՒ խոսնակ Ուժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ․ Լենա ՄաթևոսյանՁնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Հայհիդրոմետի տնօրենը գրում է 2025 թվականին ԵԱՏՄ-ում համախառն ՀՆԱ-ի աճ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևանում Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրիցՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ–ի դրական մասնագիտական եզրակացությունը․ խոսնակ Մալաթիայում կամրջի տակ անձրևի հետևանքով ստեղծվել է «լճակ» 47–ամյա տղամարդ է ձերբակալվել բնակարանից գումար եւ ոսկեղեն գողանալու համար Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Ռուսական կողմի հետ քննարկվել է երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը Կուտակումներ՝ Հայաստան-Վրաստան սահմանին, քանի՞ բեռնատար է մնացել խցանման մեջ. մանրամասներ Խոշոր վթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհին․ «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, որն էլ հետո ընկել է դրա վրա, վիրավոր կա Հայաստանում կալանքը հաճախ կիրառելը համակարգային հարցերից մեկն է. Անահիտ Մանասյան Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի 2025թ. լավագույն մամնամարզիկ մրցանակի հավակնորդ Կուրսկի 34 բնակավայր մնացել է առանց հոսանքի, զոh ու վիրավորներ կան