Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում էներգառեսուրսները վաղուց այլևս միայն տնտեսական կամ տեխնոլոգիական կարևորություն չեն ներկայացնում։ Դրանք վերածվել են ռազմավարական գործիքի, որն ունի քաղաքական ճնշման, տնտեսական լծակների, դաշնակցային գծերի վերաձևման և նույնիսկ պատերազմների պատճառ դառնալու ներուժ։ Ավելին, ածխաջրածնային ռեսուրսները՝ մասնավորապես նավթն ու գազը, դարձել են ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Եվ այս համատեքստում պետությունների աշխարհաքաղաքական դիրքը հաճախ չափվում է ոչ այնքան նրանց տարածքով կամ դեմոգրաֆիկ կազմով, որքան նավթա-գազային ներուժով կամ դրանց մատակարարման ուղիների նկատմամբ վերահսկողությամբ։

Այդ պատճառով էլ էներգետիկ ռեսուրսների միջազգային բաշխվածությունը փոխում է ուժերի դասավորությունը ոչ միայն շուկաներում, այլ նաև դիվանագիտական հարթակներում։ Նավթի ու գազի պաշարները կենտրոնացած են որոշակի գոտիներում, սակայն դրանց սպառումը համատարած է՝ հատկապես զարգացած և զարգացող տնտեսություններում։ Արդյունքում, աշխարհի երկրներին կարելի է բաժանել երկու առանցքային խմբի։ Առաջին խմբում այն պետություններն են, որոնք ունեն ածխաջրածնային ռեսուրսների պաշարներ և վերահսկում են դրանց արտահանումը, իսկ երկրորդ խմբում են այն երկրները, որոնք չունեն նման ռեսուրսներ, բայց կախված են դրանց ներմուծումից, որը հաճախ իրենց համար կենսական նշանակություն ունի։

Այս բաժանումն իր հերթին ստեղծում է մատակարարման և պահանջարկի գլոբալ ցանց, որտեղ քաղաքական շահերն ու տնտեսական հավասարակշռությունները հաճախ հակասում են միմյանց։ Օրինակ՝ Եվրոպայի մի շարք երկրներ չունեն բավականաչափ տեղական էներգառեսուրսներ, ինչի հետևանքով նրանց կախվածությունը արտաքին մատակարարումներից դառնում է համատարած ու շարունակական։ Նման երկրները հիմնականում խաղադրույք են կատարում շուկայի կայունության, գների կանխատեսելիության, մատակարարման անխափանության ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նրանց համար գազատարի փակվելը կամ նավթի գների կտրուկ տատանումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև ազգային անվտանգության սպառնալիք։

Հենց այս պատճառով էլ էներգետիկ մատակարարման շղթաները դարձել են դիվանագիտական շահարկումների հիմնական հարթակներից մեկը։ Խոսքը միայն խողովակաշարերի մասին չէ, այլ նաև այն պայմանների, որոնք ապահովում են այդ խողովակաշարերի անվտանգությունն ու երկարաժամկետ շահագործումը։ Օրինակ՝ ռուսական «Գազպրոմի» մատակարարումներն Ուկրաինայի միջոցով եվրոպական շուկաներին, կամ ադրբեջանական գազի արտահանումը «Հարավային գազային միջանցքով»՝ վրացական ու թուրքական տարածքով դեպի ԵՄ, ոչ միայն տնտեսական, այլ ռազմավարական համակարգեր են։ Հենց այդ պատճառով էլ գազամատակարարումները չեն դիտվում զուտ առևտրային փոխանակման գործընթաց, այլ դրանք վերածվել են աշխարհաքաղաքական լծակների, որոնց միջոցով հնարավոր է պարտադրել քաղաքական դիրքորոշումներ, թուլացնել մրցակիցներին կամ ստեղծել միմյանցից կախվածություն։ Այս մոդելն է, որ դասական կերպով օգտագործվել է անցյալում և կրկնվում է նաև այսօր։

Սակայն միջազգային հարթակում գործում են այնպիսի դերակատարներ, որոնք հմտորեն օգտագործում են իրենց էներգետիկ պաշարները ոչ միայն որպես տնտեսական խաղաքարտ, այլ որպես բռնապետական ռեժիմների գոյատևման և ազդեցության ապահովման միջոց։ Խորհրդանշական դարձած օրինակը վերաբերում է Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակաշրջանին, երբ Իրաքը փորձում էր նավթը դարձնել ուժի գործոն ոչ միայն իր հարևանների, այլ նաև միջազգային հանրության նկատմամբ։ Սադդամը գիտակցում էր, որ իր նավթը կարևոր է Արևմուտքի համար, և այդ գիտակցությունը հաճախ վերածում էր քաղաքական ու ռազմական արկածախնդրության։ Նրա՝ Քուվեյթ ներխուժումը 1990 թվականին միանգամայն կապված էր նավթի վրա վերահսկողություն հաստատելու և տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու փորձի հետ։ Արդյունքում, միջազգային հանրությունը ստիպված եղավ միջամտել ռազմական ուժով, ինչն էլ ցույց տվեց, որ նավթը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանների ապակայունացման։

Բռնապետական ռեժիմների կողմից նավթի ու գազի պաշարների՝ որպես հենարան օգտագործելու ամենաթարմ օրինակներից է Ադրբեջանը։ Ալիևյան ռեժիմը արդեն երկար տարիներ նավթից և գազից ստացվող եկամուտները օգտագործում է ոչ միայն սեփական իշխանության պահպանման և արտաքին աշխարհում լեգիտիմացման նպատակներով, այլև իր ագրեսիվ օրակարգն առաջ մղելու համար։ Իսկ եվրոպական համայնքը, որն իրեն հռչակել է որպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության փարոս, այսօր աչք է փակում Ադրբեջանի կոռուպցիայի, բռնաճնշումների, քաղաքական բանտարկյալների և Արցախում իրագործված էթնիկ զտումների վրա՝ գլխավորապես այն պատճառով, որ Բաքուն եվրոպական մի շարք երկրների մատակարարում է էներգառեսուրսներ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան