Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե Գարեգին Բ-ն չպետք է լինի վեհարանում, Աննա Հակոբյանն էլ իրավունք չունի ապրել կառավարական ամառանոցում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իհարկե որևէ մեկն իրավունք չունի խառնվել այլոց անձնական կյանքին, նման գռեհկություն կարող է իրեն թույլ տալ միայն Նիկոլ Փաշինյանը, սակայն եթե վերջինս իրավական առումով իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին, քանի որ Սահմանադրությամբ եկեղեցին տարանջատված է պետությունից, ապա փառք Աստծո, կառավարական ամառանոցները պետությունից անջատված չեն ու այնտեղ բնակություն հաստատելը կանոնակարգվում է օրենքով։

Անտրամաբանական կլինի, եթե այնտեղի յուրաքանչյուր բնակիչ որոշի իր հետ նույն տանը տեղավորել ասենք իր ընկերոջը, ընկերուհուն, քավորին կամ դասարանցուն։ Իհարկե, էլի եմ շեշտում, բացառապես Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի որոշելիքն ու իրավունքն է իրենց ամուսնությանը տան օրենքի ուժ, թե՝ ոչ, սակայն, եթե չեն զագսավորվում, ապա Աննա Հակոբյանը զրկվում է կառավարական ամառանոցում ապրելու, գրասենյակ ունենալու, պետության հաշվին ճամփորդելու ու ընդհանրապես ցանկացած որևէ այլ արտոնությունից, այն պարզ պատճառով, որ նա չունի օրենքով նախատեսված համապատասխան կարգավիճակ։

Ստացվում է, որ մենք՝ հարկատուներս, մուծում ենք գումարներ, որոնք Նիկոլ Փաշինյանը վատնում է ըստ իր քմահաճույքի։ Այդ գումարներից հատկացումներ են արվում այն անձանց համար, որոնք դրանցից օգտվելու իրավունք չունեն։ Իհարկե, այս հարցն էլի է շոշափվել, սակայն սխալ է Նիկոլ Փաշինյանի նման գռեհկացնել ու նրա պես սրբապղծորեն մտնել մարդկանց անձնական կյանք։ Պարզապես հարցը պետք է բերել օրինական դաշտ։ Հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները, ովքեր են օգտվում այդ գումարներից։

Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է օրենքի երկիր ստեղծել, ապա թող բարի լինի սկսել իրենից, նախ պետբյուջե մուծի այն գումարները, որոնք առ այսօր ծախսվել են Աննա Հակոբյանի համար, հետո տուն վարձի իր աշխատավարձից ու նրան բնակեցնի այնտեղ։

Ամբողջ ծախսը վերադարձնելուց հետո նոր, եթե Փաշինյանն ուզում է իր կնոջ հետ ապրել մի հարկի տակ, ապա կարող է զագսավորվել ու Աննա Հակոբյանին նորից վերադարձնել ամառանոցներ։ Բայց միայն ծախսը վերականգնելուց հետո, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի։ Այլապես Նիկոլ Փաշինյանը մսխում է պետբյուջեի գումարները, ինչը քրեորեն պատժելի արարք է։

Հավելյալ անգամ շեշտում եմ՝ որևէ մեկի անձնական կյանք մտնելու ցանկություն չունեմ, ինքս խստորեն դատապարտում եմ նման արարքները ու սրբորեն հարգում ցանկացած մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, բայց կառավարական ամառանոցը պետք է վերադարձնել ժողովրդին ու հասարակությունը պետք է վստահ լինի, որ իր գումարների հաշվին այնտեղ ավելորդ մարդիկ չեն ապրում։

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան