Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրիայում թուրքական քաղաքականությունը գտնվում է իրեն իսպառ վերացնելու վտանգի առաջ. թուրքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիան կանգնած է ճգնաժամի նոր փուլի առաջ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայում նախատեսվում է տեղակայել նոր ցամաքային ուժեր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սաուդյան Արաբիային, որը պաշտոնապես հայտարարել է, թե պատրաստ է մի քանի հազար զինյալ տեղակայել Սիրիայի տարածքում: Մոտակա օրերին Բրյուսելում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև պետք է սկսվեն ուղղակի բանակցություններն այդ խնդիրն իրականություն դարձնելու համար»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Դրանից բացի, վերջին օրերին ավելի շատ են տեղեկություններ ստացվում այն մասին, որ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի զինված ուժերի կուտակում է նկատվում: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` տեսնում ենք, որ Թուրքիան այդ հատվածում զինված ստորաբաժանումներ տեղակայելու մեծ  ցանկություն ունի: Ամերիկյան կոալիցիան շատ լրջորեն է քննարկում` Սիրիայում օտար երկրների զինյալներ տեղակայելու հնարավորությունը: Սրանով, ըստ թուրքագետի, սիրիական ճգնաժամի նոր փուլ  է սկսվում:

Անդրադառնալով Թուրքիայի հաշվարկներին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ թուրքական քաղաքականությունը Սիրիայում արդեն գտնվում է իրեն իսպառ վերացնելու վտանգի առջև: «Այն խնդիրները, որ թուրքերը դրել էին իրենց առաջ` մխրճվելով սիրիական ճգնաժամի մեջ ի սկզբանե չլուծվեցին: Տեսնում ենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը գնալով ուժեղացնում է իր դիրքերը, «Իսլամական պետությունը» ոչ միայն թուլանում է, ալև գործողություններ է սկսում Թուրքիայի դեմ: Սիրիայի սահմանամերձ շրջաններում հաստատված Թուրքիայի հովանավորյալ խմբավորումներն էլ պարտություն են կրում: Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան կորցնում է իր վերահսկողությունը այն հատվածի վրա, որն իրեն հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ սիրիական ճգնաժամում: Իսկապես շատ ծանր վիճակում է հայտնվել Թուրքիան»,-ասաց թուրքագետը:

Հաշվի առնելով այն, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իռացիոնալ քայլերի կողմնակից է, թուրքագետի կարծիքով, հնարավոր է մոտ ապագայում ականատեսը լինենք  Սիրիայի հյուսիսային հատվածում Թուրքիայի կողմից ռազմական գործությունների իրականացմանը:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շատ է փոխվել: Նախկինում պաշտոնական Անկարան այսքան սանձարձակ չէր պահում իրեն: Ի դեպ, ոչ նախանձելի  իրավիճակ է Թուրքիայի ներսում: Թուրքիան գտնվում է իր նորագույն պատմության ամենածանր փուլի եզրին: Լուրջ խնդիրներ կան քրդերի հետ կապված, որոնք գնալով սրվում են: Որոշ շրջաններում քաոսային վիճակ է, իսկ իշխանություններն էլ այդ հատվածներում կորցնում են իրենց ազդեցությունը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` նշելով, որ դա շատ վտանգավոր է երկրի կայունության համար: 

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ Մխիթարյան