Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայոց պատմությանը բնորոշ ծանր, տագնապալի օրեր ենք ապրում՝ որպես Երկիր, Ազգ և Եկեղեցի». Ասողիկ աբեղա Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայոց պատմությանը բնորոշ ծանր, տագնապալի օրեր ենք ապրում՝ որպես Երկիր, Ազգ և Եկեղեցի: Եվ, բնական է, որ ամեն ոք, ամեն համախմբում, ամեն ուժ իր տեսլականով է փորձում հաղթահարել կամ համակերպվել իրավիճակին: Եվ միայն Հայոց Եկեղեցին է, որ իր շուրջ երկհազարամյա կենսափորձով և իմաստությամբ՝ խաղաղ ու վճռական շարունակում է պահպանել ու պաշտպանել ազգային սուրբ ավանդը, ազգային հոգևոր ինքնությունը, հայրենական ողջ ժառանգությունը՝ անցյալի և ներկայի՝ սփռված բովանդակ Հայկական լեռնաշխարհում և գաղթօջախներում, այդպես նեցուկ լինելով Հայոց պետականությանն ու պետությանը»: Այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Եվ այս սուրբ գործում բացառիկ ու անփոխարինելի է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի առաքելությունը, Հայոց Հայրապետի առաքինազարդ Անձը:

Այս սոսկալի անլսելի աղմուկի և անլույս տվնջյան մեջ՝ հոգուս պարտքն եմ համարում ասել, վկայել ձեզ ամենքիդ՝ պարզ հայորդուց մինչև Հայրենի պետության ամենավերին պաշտոնյա, որ աստվածային նախախնամությամբ Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռին է նստած՝ կրելով Հայոց հավատքի ծանրագույն խաչը, մի Հայրապետ, Ով անձնուրաց կերպով, հարաժամ, խորհում, խոսում և տքնում է միմիայն վասն Հայրենյաց և վասն Հավատո: Քաջածանոթ լինելով Հայոց Եկեղեցու պատմության բոլոր դեպքերին ու դեմքերին, ամենայն մանրամասնությամբ, ամենայն վստահությամբ արձանագրում եմ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը մեր Ազգի և Եկեղեցու մեծագործ, հայրենասեր և ազգաշեն Կաթողիկոսներից մեկն է: Ինչպես իր նախորդ Մեծ Հայրապետները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը նույնպես հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները՝ միշտ շարունակելով հայրական սիրով աղոթել, հորդորել, զգուշացնել ու պատգամել, միշտ կարելին ու անկարելին անել ի շահ Սբ Եկեղեցու, Ազգի և Հայրենիքի:

Մեծ է Հայոց Հայրապետը և բացարձակ ճշմարտություն է նրա արթուն ու խոհեմ խոսքն ու արդար գործը. մերօրյա նրա իրագործումներն են վկայում, մերօրյա Ազգային պատմությունն է փաստում:

Եվ ինչպես մեր Վեհափառ Հայրապետը, նմանապես և մենք՝ նրա հոգեզավակ հոգևոր սպասավորներս, մեր դավանած, մեր քարոզած ճշմարտությանց համար, ի սեր Հայրենյաց և Աստծո, միշտ պատրաստ ենք հանձն առնելու նահատակության լուսավոր պսակը, քանզի մենք ցկատարած աշխարհի պարծենում ենք միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է մեզ համար, մենք էլ՝ աշխարհի համար (հմմտ. Գաղատ. Ե. 13, Զ. 14):

Արդ, լռենք և սիրով ծառայենք միմյանց՝ ի փառս Ամենազոր Աստծո, մեր հարազատ Երկրի, մեր փառապանծ Ազգի և մեր սքանչափառ Սբ Եկեղեցու»,–գրել է նա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Սեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կա