Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի նախկին կուսակիցներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն իրենց ՄԱՍԿ կուսակցությամբ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել և վարչապետի թեկնածու ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Վերջինս ուղիղ եթերով հայտնել է, որ իրեն առաջարկել են տալ համաձայնություն, որպեսզի կարողանան սկսել անվստահության գործընթացը։ Մարուքյանի կողմից այս հայտարարությունն անելուց և համապատասխան փաստաթուղթը ստորագրելուց հետո, զարմանալիորեն քննադատությունների և հեգնանքի տարափ սկսեց տեղալ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի հասցեին, ընդ որում ոչ միայն իշխանության կողմից, այլ որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից ևս։

Մինչդեռ փաստն այն է, որ թե՛ ՄԱՍԿ կուսակցության և թե՛ Էդմոն Մարուքյանի կողմից նման հայտարարությունն ու անվստահության գործընթաց սկսելն ամենատրամաբանականն ու ողջամիտն է։ Բանն այն է, որ անհրաժեշտ է 36 պատգամավորների ստորագրություն, որպեսզի գործընթացը մեկնարկի Ազգային ժողովում։ Ընդդիմադիր 2 խմբակցությունները միասին ունեին 34 պատգամավոր և պակասում էր ընդամենը 2 ստորագրություն համապատասխան գործընթաց սկսելու համար, ուստի և թե՛ «Հայաստան» դաշինքը և թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին համարձակվում գործընթաց նախաձեռնել։

Այժմ, երբ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը միացել են և վարչապետի թեկնածու ներկայացրել, 36 ստորագրության հարցը լուծվում է։ Ու ընդդիմադիր խմբակցություններն էլ հայտարարություններ էին տարածել, որ պատրաստ են միանալ իմպիչմենտի գործընթացին, եթե համապատասխան թվով ստորագրություններ հավաքելու շանս լինի։ Այժմ, երբ նման շանս գոյություն ունի, քննադատությունները Մարուքյանի, Աղազարյանի ու Ասլանյանի հասցեին ոչ միայն ողջամիտ չեն, այլև, ընդհակառակը, բխում են գործող իշխանության շահերից։

Նաև զարմանալի չէ, որ ամենամեծ աղմուկն ու վայնասյունը բարձրացրել է հենց գործող իշխանությունը, ի տարբերություն մյուս ընդդիմադիր հնարավոր թեկնածուների, Մարուքյանը, այսպես կոչված, նախկիններից չէ, վարկաբեկված չէ, կոռուպցիոն որևէ սկանդալում երբևէ ներգրավված չի եղել, ինչն էլ, նշենք, ամենակարևոր կռվանն է գործող իշխանությունների համար, և այժմ, իրենց վախը ցուցադրելով, փորձում են վարկաբեկել ընդդիմադիր վարչապետի թեկնածուին։

Իրինա Մխիթարյան

Լույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներին