Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ի թիմը մայիսի 12-ին կրկին միացել է Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքները: 

Ucom-ի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում 10 000 ծառ է տնկվելու, որից շուրջ 2000-ը մեկ օրվա ընթացքում տնկեցին ընկերության աշխատակիցները FPWC-ի մասնագետների ուղղորդմամբ։ 

Աշխատանքն իրականացվել է Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի գեղատեսիլ լեռներում։

«Ծառատունկը մեր ընկերությունում դառնում է բարի ավանդույթ և մեր աշխատակիցները մեծ սիրով են մասնակցում բնությունը վերականգնելու այս նախաձեռնությանը։ Մեզ համար շրջակա միջավայրի մասին հոգատարությունը մեր երկրին և հասարակությանը ծառայելու միջոցներից մեկն է, իրական կանաչ օպերատոր լինելու ձև է։ Ինչպես ջանասիրաբար մենք աշխատում ենք մեր ցանցերի արդիականացման ու նոր որակի ծառայություններ մատուցելու ուղղությամբ, այնպես էլ հետևողական կերպով աշխատելու ենք, որ մեր երկրում ապահովենք շրջակա միջավայրի պահպանությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Մեզ համար չափազանց կարևոր է, երբ ընկերություններն իրենց աշխատակիցների մասնակցությամբ դառնում են բնության վերականգնման գործընկերներ։ Սա ոչ միայն ծառատնկում է, այլ՝ համատեղ ջանք՝ վերածնվող անտառ ստեղծելու ուղղությամբ։ Մասնավորապես այժմ, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս ակտիվ դեր խաղանք կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում» - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծառատնկման նպատակն է վերականգնել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ) մասնավոր պահպանվող տարածքի այժմ դեգրադացված, բայց անցյալում անտառապատ տարածքները։ ԿԿԱ-ն Հարավային Կովկասի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է, որը զբաղեցնում է ավելի քան 30 000 հա: ԿԿԱ-ի և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ բնակվում են այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը:

Անտառապատման աշխատանքները նպաստում են մի շարք լուրջ բնապահպանական խնդիրների լուծմանը՝ օգնում են պահպանել վտանգված ծառատեսակներ, մեղմացնում են մարդ-վայրի բնության առճակատումը, կաթնասունների և թռչունների կերակրման և բազմացման համար նոր տարածքներ են ձևավորում, կլիմայական փոփոխությունն են մեղմացնում ու կանխարգելում են անապատացումը, և այլն։

 

Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է