Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025 թվականի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)  անց է կացվել  գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ «Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։

Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր» և «Ամարյան» հիմնադրամները՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ։ Ինչպես նախագծի մշակմանը, այնպես էլ գիտագործնական աշխատաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Նախագծի գիտական ղեկավարն է Նարինե Տյուտչևան, ICOMOS-ի անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «ՌԵ-Դպրոց» կրթական կենտրոնի ղեկավար. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբնական լանդշաֆտ, որը միավորում է Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը։

Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության և ինքնության մեր իրավունքը»։ Նախագծի շրջանակներում 2023–2024 թվականներին իրականացվել են մի շարք գիտական արշավներ և դաշտային հետազոտություններ, որոնց արդյունքը դարձել է օբյեկտի նախնական անվանական դոսյեն։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 7 490 հեկտար, բուֆերային գոտին՝ 20 180 հեկտար։ Համալիրի մեջ ներառվել են Տաթևի վանական համալիրը, վանական միաբանությունները, Որոտանի կիրճը՝ նեոլիթից մինչև XIX դարի հնագույն բնակավայրերով, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական լանդշաֆտներ, ինչպես նաև պատմական ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում, քարավանատներ, կամուրջներ և ճանապարհներ։

Կոնֆերանսը դարձավ բաց մասնագիտական հարթակ՝ նման ընդարձակ և բազմաֆունկցիոնալ տարածքի կառավարման հետ կապված մարտահրավերների քննարկման համար։ Միջոցառման ընթացքում փաստագրվեց հաջողված միջազգային փորձը, բացահայտվեցին ընդհանուր խնդիրներն ու ռիսկերը, մշակվեցին գործնական մոտեցումներ՝ ժառանգության պահպանման և տեղական համայնքների կյանքում դրա ներառման, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության զարգացման համար։

Հիմնական զեկույցները ներկայացրեցին ժառանգության ոլորտի միջազգային փորձագետներ և մասնագետներ, որոնց թվում էին Նարինե Տյուտչևան, Անտուան Բրուգերոլը՝ ICOMOS Ֆրանսիայի և CIVVIH-ի փոխնախագահ, Իվ Դոշը՝ Ֆրանսիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ասոցիացիայի նախագահ, Կատերինա Մադոնին՝ ICOMOS Ֆրանսիայի փոխնախագահ, Խաչիկ Հարությունյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն և այլք։ Աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ գիտական հանրության, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ելույթների նյութերն ու տեսագրությունները հասանելի են հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Կինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին 15-ամյա դպրոցականը հրդեհել է սեփական տունը՝ ծնողներին սպանելու համարԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանՆախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Մահացել է «Աննա Կարենինա»-ի դերասանուհի Ֆիլիդա ԼոունԻսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կան