Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն ինչի դեմ պայքարեցինք, ամեն ինչին հաղթեցինք, բայց պատերազմի դեմ անզոր եղանք». սերժանտ Հայկ Մուրադյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դպրոցում էի սովորում, ծանոթացանք մեր ընկերների միջոցով: Իմ նկարն ուղարկել էին իրեն, տեսել էր, եկել դպրոց: Սկսեցինք բոլորից գաղտնի շփվել, մեր շփումը տևեց մեկ տարի մեկ ամիս: Այդ ընթացքում ընդունվեցի Մանկավարժական համալսարան: Նա այդքան էլ համաձայն չէր դրան»,-«Փաստի» հետ զրույցում իր ու Հայկի սիրո պատմությունն է վերհիշում Արմինեն: Պատմում է՝ երբ Հայկն ընտանիքի հետ եկել է իրենց տուն՝ իր ձեռքը խնդրելու, հայրիկը կտրականապես դեմ է եղել: «Բայց խնդիրը ոչ թե Հայկն էր, այլ հայրիկս չէր կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ իր աղջիկները պետք է ամուսնանան»: Հայկն էլ որոշում է փախցնել Արմինեին: Ֆիլմի կադրի պես աչքիս առաջ է հայտնվում Հայկի ու Արմինեի փախուստը: 2021 թ. փետրվարի 6-ին նրանք ընտանիք են կազմում: «Ամուսին, հայր, ընկեր, եղբայր, ամեն ինչ էր ինձ համար:

Հայկը յուրահատուկ, այնքան լավ հատկանիշներով օժտված մարդ էր, բարի էր, լավ ամուսին, լավ զավակ իր ծնողների համար: Ես իր հետ ապրել եմ մեկ տարի և ութ ամիս: Երբևէ ինձ չի նեղացրել: Եթե նեղանայինք էլ իրարից, ապա դա հինգ րոպե էր տևում: Երբ դիրքեր էր բարձրանում, անընդհատ զանգում էր, գրում: Տուն մտնելիս, երբ աչքին չէի երևում, անմիջապես ասում էր՝ ո՞ւր է Արմինեն: Սիրով ամուսիններ ենք եղել: Իր սերն անկեղծ էր: Միշտ ասում էր՝ ես քեզ իմ կյանքից շատ եմ սիրում»: Հայկը ծառայել է Հայկական բանակում, մասնավորապես՝ Արարատում՝ Զոդում: Մասնակցել է նաև Քառօրյա պատերազմին: Արմինեն նշում է՝ ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո ամեն տարի մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն: «2021 թվականին էլ պետք է գնար, բայց մեր ամուսնությունից հետո որոշեց էլ չմեկնել:

Հայկի եղբայրը պայմանագրային զինծառայող էր, 44-օրյա պատերազմի մասնակից: Նա, կարծես, դուրս եկավ ծառայությունից, իր փոխարեն Հայկը գնաց»: 2021 թ. մարտի 25-ից Հայկն անցնում է պայմանագրային զինծառայության: Ծառայում էր Կուտականի դիրքերում: «Հաճախ էի ասում, որ անհանգստանում եմ իր համար, վախենում, խնդրում էի, որ դուրս գա ծառայությունից: Բայց Հայկը բացասական պատասխան էր տալիս՝ որ ես դուրս գամ, մյուսը դուրս գա, ո՞վ պաշտպանի մեր հայրենիքը: Երբ հետո արդեն մեր տղան էր ծնվել, ասաց՝ ես որ չգնամ, իմ ճուտիկին ու կյանքին ո՞վ պետք է պաշտպանի»:

Հիմա Արմինեն հաճախ է հիշում իրենց համատեղ կյանքի վերջին ամիսը: «Վերջին մեկ ամսում բավականին փոխվել էր, գուցե դա կոպտություն անվանեմ, բայց իրեն բացարձակ բնորոշ բան չէր: Օգոստոսի 31-ի գիշերը՝ դիրքեր բարձրանալու նախորդ օրը, հարցրեցի իրեն՝ Հա՛յկ, փոխվել ես, էլ ինձ չե՞ս սիրում: Պատասխանեց. «Ինչո՞ւ ես նման հարցեր տալիս, դու այդ հարցի պատասխանը գիտես: Ա՛մ, կգա ժամանակ, կասես՝ երանի ամեն օր այսպես լիներ»: Հարցրեցի իրեն՝ ե՞րբ է գալու այդ ժամանակը: «Երբ եկավ, դու կիմանաս»: Հետո արդեն հասկացա իր խոսքերը: Երբեմն մտածում եմ, որ իր այդ կոպտությամբ ուզում էր ինձ իրենից հեռացնել, որ հետո ինձ համար դժվար չլինի, բայց նման բան չէր կարող ու չի կարող լինել»:

2022 թ. սեպտեմբերի 1-ին Հայկը բարձրանում է դիրքեր՝ 15 օր անց տուն վերադառնալու ակնկալիքով: «Այդ օրերին հայրիկս, որ նույնպես զինվորական է, շարային մասի պետ, Հայկին ասել էր՝ քեզ ուղարկեմ դասերի: Բայց Հայկը հրաժարվել էր, ես էլ իրեն հարցրեցի՝ ինչո՞ւ չես գալիս, քեզ կարոտել ենք, դու մեզ չե՞ս կարոտել: Արձագանքեց. «Երկու օր է մնացել դիրքերից իջնելուն, կգամ, կարոտս կառնեմ»: Սեպտեմբերի 12-ին անընդհատ զանգում էր, երկար զրուցում էինք: Հենց այդ գիշեր էլ պատերազմը սկսվեց: Պատերազմը գիշերը տասներկուսն անց հինգ րոպե է սկսվել: Հայկն ինձ զանգահարել էր, տղաս փոքր էր, ես էլ այդ ժամանակ քնով էի անցել: Արթնացա ժամը մեկին: Հայկից և մեր հարևանից՝ Անուշիկից, որի ամուսինը ևս զինվորական էր, բաց թողնված զանգեր ունեի: Անուշիկին զանգեցի և իրենից իմացա պատերազմի լուրը: Զանգն անջատեցի և զանգեցի Հայկին: Նա պատասխանեց՝ հանգստացի, արևս, ամեն ինչ լավ է»:

Պատերազմի լուրից ընտանիքում բոլորն իրար են անցնում: «Նորից Հայկի հետ խոսեցի՝ դու խոստացել էիր, որ կգաս: «Ա՛մ, սենց ստացվեց, ես էլ չէի ուզի»: Գիշերը ժամը երեքից հետո իր հետ այլևս կապ չենք ունեցել»: Այդ ընթացքում Հայկը հասցնում է Ախպրաձորում բնակվող քրոջը զանգահարել, հորդորել, որ երեխաներին վերցնի և դուրս գա գյուղից, քանի որ առաջին հարվածները այդտեղի դիրքերի ուղղությամբ էին»:

Սկսվում է մղձավանջը նաև այն պատճառով, որ այն ընթացքում, երբ Հայկից ընտանիքը լուր չի ունենում, նրա հեռախոսը հասանելի է լինում: «Դեպքից երևի թե երկու օր հետո մեր հարևանը զանգահարեց, թե հավելվածներից մեկով նկատելի է, որ Հայկն օնլայն է: Իրեն ուղարկված իմ բոլոր հաղորդագրությունները տեղ էին հասել: Հետո զանգեց ինձ, բայց զանգն անմիջապես անջատվեց: Սկեսուրիս քույրն էլ ասաց՝ դա նշան է, որ Հայկն ինչ-որ տեղ պատսպարվել է: Հաջորդ առավոտյան իր համարից ինձ թուրքերենով նամակներ էին գրում, հետո նկար ուղարկեցին: Հայկի նկարն էր: Սեպտեմբերի 21-ին է իմ ծննդյան օրը: Այդ օրն արգելել էի որևէ մեկին ինձ շնորհավորել, ասում էի՝ եթե Հայկն ինձ չի շնորհավորում, ինձ ոչինչ հետաքրքիր չէ: Երկու օր անց Հայկին գտանք: Ծնողները գնացին արյուն հանձնելու, բայց հայրիկս արդեն գիտեր, որ իրեն Մարտունի են բերել»:

Հայկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքում: Շատ մեծ դժվարությամբ են հարազատները Արմինեին հայտնել նրա զոհվելու լուրը: «Տղաս այդ ժամանակ ընդամենը երկու ամսական էր: Հայկն այնքան շատ էր երազում «պապա» բառը լսելու մասին: Ասում էր՝ բա որ գնամ դիրքեր, ու իմ տղեն «պապա» ասի, ես ի՞նչ եմ անելու: Հիմա ես եմ իրեն այդ հարցը տալիս՝ հիմա նայում ես մեր տղային, ի՞նչ ես անում: Երբ ծաղիկներ ենք գնում, տղաս հարցում է՝ մա՛մ, պապայի համա՞ր է: Երբ գնում ենք Հայկի մոտ, վազում և փաթաթվում է քարին»:

Ապրելու ուժի մասին: «Միշտ ասում եմ՝ ամեն ինչի դեմ պայքարեցինք, ամեն ինչին հաղթեցինք, բայց պատերազմի դեմ անզոր եղանք: Մտածում եմ՝ երանի իր փոխարեն ես լինեի, Հայկն ինձ կորցներ, բայց ես իրեն չկորցնեի: Իր սերն ու ջերմությունն ինձ համար անփոխարինելի են: Ինձ հիմա միայն մեր տղան է ուժ տալիս, ուրիշ ոչ մի բան»:

Արմինեն սկեսրոջ խորհրդով շարունակում է ուսումը Վարդենիսի Վ. Համբարձումյանի անվան ինստիտուտում: «Իմ Հայկի ծնողները ընտանիքը սիրող, կարեկցող ու հոգատար մարդիկ են, միշտ ինձ ասում են՝ դու մեր Հայկն ես, դու մեր Հայկի փոխարեն ես»:

Հ. Գ. -Սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Ծովակ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էՈստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքՄարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ ՀայաստանՄահացել է Վիկտորիա Հայրապետյանը «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Տղամարդը կտրել է կնոջ սիրեկանի ականջըՄի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից