Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի միակ դուստրը՝ Արիադնան, իր համար հայ տղամարդ է գտել։ Նրա անունը Նիկիտա Գրիգորյան է և նա խոշոր գործարար է։
Սիրելիի համար Արիադնան, ինչպես հաղորդվում է, արդեն սկսել է հայերեն սովորել։ Հայտնի է, որ փեսան 4 տարով մեծ է 19-ամյա Արիադնայից։
Նիկիտան ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի թիվ 1212 դպրոցում՝ խորությամբ ուսումնասիրելով գերմաներենը։ Բացի իր մայրենի հայերենից և ռուսերենից, նա նաև տիրապետում է գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին։
Մեր հերոսն ավարտել է հայտնի Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը և ստացել է կառավարման մագիստրոսի կոչում Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանից: Նրա սիրավեպը Արիադնայի հետ սկսվել է ընդամենը մեկ տարի առաջ։ Նրանք պատահաբար հանդիպել են Մոսկվայի ջազ ակումբներից մեկում կայացած համերգի ժամանակ։ Սիրահարներն այժմ որոշել են ամուսնանալ։
Աղջիկն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ Նիկիտան իրեն ադամանդե մատանի է նվիրել։
Աղջիկն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ Նիկիտան իրեն ադամանդե մատանի է նվիրել։




















































