Երևան, 04.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը ցանկանում է մոռանա՞լ ցեղասպանության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ավանդական՝ ձևական ուղերձները զարդարել օրիգինալ թեզերով, որոնք ըստ էության արդարացնում են նրա արտաքին քաղաքական կուրսը։

Այսպես, անցած տարի նա իր ուղերձին ավելացրեց «զոհի մեղքի» թարմ նոտաներ։ «Այլևս երբեք։ Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ», – ընդգծում էր նա՝ առաջարկելով խնդրի արմատը փնտրել հենց հայերի վարքում և ազատել Թուրքիային պատասխանատվությունից։

Այնուհետև նա հայ ժողովրդին «հանրային հոգեկան խանգարում» ախտորոշեց՝ Հայոց ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի հետևանքով, որն ըստ նրա արտահայտվում է որոշ «բարի հարևանների» նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքով։

«Մենք հաճախ այլ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հոգեցնցման վիճակում, և հենց այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ տարանջատել իրողություններն ու գործոնները», – ասել էր նա։

Պատահական չէ,որ հենց այդ օրերին՝ 2024 թվականի ապրիլի 22-ին, հայտարարվեց սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին։ Այսպիսով, տարանջատվեցին ոչ թե «իրողություններն ու գործոններն», այլ հենց Հայաստանի տարածքը։ Ուղերձի ավարտին վարչապետն անգամ ակնարկեց, թե իբր իր քաղաքականությունը հավանության է արժանացել ցեղասպանության զոհերի (և ոչ միայն նրանց, այլև իր կառավարման օրոք զոհվածների) կողմից. «Թող Հայոց ցեղասպանության նահատակները և մեր մյուս բոլոր նահատակները հանգիստ լինեն՝ մխիթարված Հայաստանի Հանրապետությամբ»։ Թերևս՝ հենց իշխող ուժի և նրա թուրքամետ կուրսի կողմից մխիթարված։

Այս տարի՝ Ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում, Փաշինյանը շարունակեց նույն գիծը։

 Ճիշտ է, այս անգամ նա հայ ժողովրդի համար հոգեվերլուծության սեանս չանցկացրեց։ Փոխարենը՝ հուշեց, թե ինչպես պետք է նշել այս օրը։ Նրա կարծիքով, հայերը պետք է սահմանափակվեն անձնական ցավով և ներքին ապրումներով, իսկ Ցեղասպանության հիշատակն ավելի ճիշտ կլինի «վայելել»է բացելով սահմանները հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Փաշինյանի համոզմամբ՝ սա կլինի «մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան»՝ հենց այդ նույն հարևանների ձեռքով սպանվածներին։ Այս ուղերձի աբսուրդայնությունը շատ հստակ ի ցույց է դնում, թե որքան անբնական է իշխանության թուրքամետ կուրսը հայ պատմաքաղաքական իրականության համատեքստում։ Զավեշտալին այն է, որ Փաշինյանի համար Ցեղասպանությունը «իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում»։ Ահա ձեզ ֆոկուս-մոկուս. ինչպես Ցեղասպանության մասին խոսքում օգտագործել «Օսմանյան կայսրություն» արտահայտությունը՝ առանց մեղադրական ենթատեքստի։ Ահա այսպես։

Խոսքը, հարգելիներս, ոչ թե գործող անձի, այլ պարզապես վայրի ու ժամանակահատվածի մասին է։

Փաշինյանը բազմիցս է արտահայտել իր թերահավատությունը Հայոց ցեղասպանության հիշատակի նկատմամբ։ Այս տարվա մարտի սկզբին թուրքական մամուլին տված հարցազրույցում նա հայտարարեց․ «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս չի հանդիսանում արտաքին քաղաքականության առաջնահերթություն»։ Եվ իրոք, թուրքական գերակայության ուղեգծով ընթացող իշխանությունների արտաքին քաղաքականության ֆոնին նման առաջնահերթությունը կլիներ գրոտեսկի հասնող։ Իսկ այս տարվա հունվարին՝ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը գնաց մի քայլ առաջ՝ առաջարկելով վերանայել պատմությունը. «Մենք պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանը, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել և ինչպես ենք մենք դա ընկալել»։ Այդ ընթացքում նա ակնարկեց, որ Օսմանյան կայսրության մեղավորությունը հարցականի տակ է, մեղադրանքները հիմնված են «կիսագրագիտության» վրա, իսկ կատարվածը, ամենայն հավանականությամբ, եղել է տեղական քաղաքական խմբերի կամ նույնիսկ անհատների հակամարտություն, որտեղ մեղքի բաժին ունեն նաև «հայկական շարժումները»։

Ստացվում է, որ Ցեղասպանությունը պարզապես «ինքն իրեն է տեղի ունեցել», ինչպես որոշ պրոամերիկյան ճապոնացիների կարծիքով՝ Հիրոսիմայի վրա ռումբը «ինքն իրեն» ընկավ։ Փաշինյանի հռետորաբանությունը կարելի էր ընկալել, որպես ստոկհոլմյան սինդրոմի դրսևորում, սակայն խնդիրն այն է, որ նա խոսում է ոչ թե իր անունից, այլ ամբողջ ազգի։

Առաջարկելով նշել Ցեղասպանության տարելիցը որպես միայն անձնական և ընտանեկան ողբերգությունների հիշատակ, Փաշինյանը պատրաստ է գնալ էլ ավելի հեռու։ Պաշտոնական շրջանակներն արդեն մտահոգություն էին հայտնել, որ ավանդական ջահերով երթը (տարեկան և երևանցիների համար գրեթե սրբագործված արարողություն) կարող է օգտագործվել սադրանքների և քաղաքական ելույթների համար։ Ով իմանա, գուցե շուտով Փաշինյանը կհայտարարի, որ իբր թե հայ ժողովրդի վերքերը և հոգեկան ապրումները մորմոքելու համար, որոշել է ընդհանրապես արգելել Ցեղասպանության հիշատակի օրը նշել երթերով,քանզի, եթե ցավը անձնական ու ընտանեկան է, թող մնա ընտանեկան սեղանի շուրջ։ Իսկ երեկ Փաշինյանը դատապարտեց Հանրապետության Հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման ակցիան, որը տեղի էր ունեցել երթի մեկնարկից առաջ։ Ստացվում է, որ Թուրքիային և Ադրբեջանին հայերից «պաշտպանելը» մտնում է Փաշինյանի քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում, ի տարբերություն՝ հայ ժողովրդի ողբերգության միջազգային ճանաչման։

Եվ լավ կլիներ, որ հենց ցեղասպանության մեղավոր երկիրը այն ընդուներ, զղջար և փոխհատուցում առաջարկեր (ինչպես հետհիտլերյան Գերմանիան)։ Սակայն Հայաստանին ասում են՝ ներիր նրանց, ովքեր նույնիսկ ներողություն անգամ չեն խնդրել։

 «Բարի» հարևանները մերժում են ցեղասպանության փաստը։ Էրդողանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում խոսում է «Օսմանյան հայերի հիշատակի մասին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում», ինչպես նաև՝ «զոհվել են ապստամբությունների, ավազակախմբերի ակտիվացման, զինված խմբավորումների հակապետական գործունեության և համաճարակի հետևանքով»։ Այսպիսով, մեղավոր են պատերազմը, ապստամբությունները, ավազակները և համաճարակը։

Ցեղասպանություն չի եղել։

Ավելին, Էրդողանը հայտարարում է, որ իրենք «հայերին՝ որպես թուրքական հպատակներ», հրավիրում են «կառուցել Թուրքական դարը միասին՝ կողք կողքի, կարմիր աստղի և կիսալուսնի խաղաղ դրոշի հովանու տակ»։ Այսպիսով՝ փոխարենը ճանաչման և փոխհատուցման՝ հայերին առաջարկվում է «կառուցել Թուրքական դարը»։ Ադրբեջանի առաջնորդն էլ ավելի կոպիտ է արտահայտվում՝ մշտապես խոսելով «հորինված ցեղասպանության» և «կեղծված պատմության» մասին։ Սակայն հենց այս երկու հարևանների դրոշներն են, Փաշինյանի կարծիքով, արժանի պաշտպանության՝ հայերի վիրավորանքներից, իսկ այս երկրների հետ բարեկամությունը (կարդա՝ դրանց շահերին ենթարկվելը) նա անվանում է Ցեղասպանության հիշատակը հարգելու լավագույն տարբերակ։

Զարմանալի է այն պարզամտությունը, որով Փաշինյանը փորձում է բառացիորեն հմայել իր ժողովրդին՝ կոչ անելով մոռացությանը և Ցեղասպանության վերաիմաստավորման։ Սա շատ նման է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կոչերին՝ մոռանալ 44-օրյա պատերազմի պարտությունն ու զոհերին. «Եկե՛ք վերջ դնենք վշտին, լացին ու ողբին, դատարկ գավաթներին ու կենացներին… Մենք պետք է թաղենք այս ամենը այնպես, ինչպես մայրը թաղեց իր 19-ամյա որդուն», – գրել էր նա՝ կցելով լուսանկար՝ զինվորի գերեզմանի մոտ կանգնած մորից։ Փաշինյանը նույնպես պահանջում է թաղել հիշողությունն ու վիշտը։ Սակայն նման անզգույշ հռետորաբանությունը չի կարող առաջ բերել ոչ հաշտություն, ոչ ընկալում։ Մայրը երբեք չի դադարի ողբալ իր զոհված որդու համար, իսկ Հայաստանն երբեք չի մոռանա, թե ով է պատասխանատու Ցեղասպանության համար։

Ազգային հիշողությունը հավերժ է։

Ի տարբերություն վարչապետի։

Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ ԿարապետյանՀՐԱՏԱՊ. Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճարՔաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը՝ ուղիղ Երևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա Ալիկանտե. նոր ուղղություն «FLYONE ARMENIA» ավիաընկերության կողմից Զովունու զորամասի դիմաց բшխվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն Փակվող դպրոցների, Սյունիքի հայաթափվող գյուղերի, 300 հազար ադրբեջանցիների մուտքի և այն կանխարգելելու մասին․ Արմեն ՄանվելյանԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզում Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի Ուսանողը ատամի ցավով դիմել է ատամնաբույժի և անսպասելիորեն իմացել ծանր ախտորոշման մասին Թրամփի և Նեթանյահուի հեռախոսազրույցը քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել Իսրայելում. Axios Ի՞նչ էր անում Ռազմական ոստիկանությունն այսօր «Զվարթնոցում». ՊՆ պարզաբանումը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ «Ես իմ կամքով եմ հեռացել թատրոնից». Աննա Մանուչարյանը հեռացել է Ստանիսլավսկու թատրոնից Վարորդներին զգուշացրել են ավտոմեքենայի օդորակիչի հետ կապված թանկարժեք սխալի մասին Ի՞նչ տեղի կունենա ուժեղ Հայաստան դաշինքի իշխանության գալու պարագայում․ բարեկեցության ապահովում, ազգային արժանապատվության վերականգնում, ինքնության պահպանում, եկեղեցու դերի և նշանակության բարձրացում․ Նաիրի ՍարգսյանԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացին Ռիտերը համեմատել է Զելենսկու՝ Թրամփին ուղղված դիմումը «մռնչացող շանը հարվածելու» հետ Դպրոցների ավագ դասարանների համար կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ Հրապարակվել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը Հաղթանակի հանրահավաք Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա ՇուշանյանՆոան հայտնեց իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն․ Մարտա Կոս ԱՄՆ-ի հետ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները դեռևս շարունակվում են․ իրանցի պաշտոնյան Երևանում մեքենաներով շրջափակել են 30-ամյա վարորդի «Hongqi»-ն և փորձել նրան դուրս հանել սրահից Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք. Էդմոն ՄարուքյանԳիտնականները հին մուշկետային փամփուշտները վերածել են արևային վահանակների Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankԲացահայտվել է՝ որ տարիքում է առավել բարձր քաղցկեղի զարգացման վտանգը Սա մեր հողն է, մեր հայրենիքն է. ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ. տեսանյութԸնտրություններից առաջ վտանգավոր ազդակներ․ արդյո՞ք նոր բախումներ են սպասվումՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի 4 գաղտնի բազաներԱմեն ձայն վճռորոշ է. պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար․ Սայիդա ՊողոսյանԺամանակն է կառուցելու ուժեղ հայրենիք. ՀայաՔվե46-ամյա կինը սիրեկանին համոզել էր սպանել ամուսնուն՝ ապահովագրության գումարը ստանալու համարՊետք է գնալ քվեարկության, ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը. Արտակ ԶաքարյանԿլինի դիկտատուրա, եթե Փաշինյանը ընտրվի. Էդմոն Մարուքյան Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին Մոսկվայից վատ լուր ստացած Փաշինյանը նոր խոստումներ է բաժանումԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Փոփոխությունը սկսվել է․ միասին կառուցենք մեր ապագան՝ ծաղկող և հզոր Հայաստանում