Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 23-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել «Օպերատիվ աշխատանքային խումբ ստեղծելու և աշխատակարգը հաստատելու մասին» միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ, հայտնում են ՆԳ նախարարությունից:

«Կամո Ցուցուլյանը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը։

Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է աշխատանքային խմբի գործունեության առանցքային նպատակներին՝ ներկայացնելով աղետների ռիսկերի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների արդյունավետ վերացման ուղիները։

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականին հանրապետության սողանքային վտանգավոր 7 տեղամասերում կատարված աշխատանքները։ Փրկարարական ծառայության գնդապետը օրակարգային հարցերի շրջանակներում հանգամանորեն անդրադարձել է մի շարք մարզերում կատարված ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ու դրանց արդյունքներին՝ նշելով, որ ուսումնասիրությունները մեծապես նպաստել են կանխարգելիչ և հակասողանքային միջոցառումների ծրագրավորմանը և արդյունավետ իրագործմանը։

Ներկաների ուշադրությունը հրավիրվել է առկա ռիսկերի համակողմանի վերլուծության, ինչպես նաև իրականացվող գործողությունների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, տեխնիկական բարդությունների վրա։ Այս համատեքստում կարևորել է միջգերատեսչական մակարդակում սերտ համագործակցությունը՝ առկա խնդիրներին համատեղ ու համակարգված լուծում տալու նպատակով։

Ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին, ձեռնարկվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել բնակչության անվտանգությունն ու ենթակառուցվածքների անխափան շահագործումը, ինչը կնպաստի բնական աղետների ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, վտանգների չեզոքացմանն ու հնարավոր հետևանքների նվազեցմանը։

Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացված ծրագրերը՝ համակողմանի անդրադառնալով առկա խնդիրներին և առաջարկելով առարկայական լուծումներ՝ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի առնչությամբ մասնակիցների առաջարկած լուծումները դարձել են ընդհանուր քննարկման առարկա՝ հիմնված նրանց մասնագիտական վերլուծությունների, ոլորտային առանձնահատկությունների և կառուցողական համագործակցության վրա։

Ամփոփելով նիստը՝ Կամո Ցուցուլյանը շեշտել է, որ աղետների ռիսկի արդյունավետ կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում, որը հիմնված է օպերատիվ արձագանքման, հստակ կոորդինացման և շարունակական աշխատանքի վրա՝ նպատակ ունենալով հնարավոր վտանգներին արագ դիմագրավել և դրանց հաղթահարման համար արդյունավետ կարողություններ ձևավորել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը