Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վալերի Սահարյանը ցանկանում է, որ Պուտինի մասին ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվեն Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Արմենիա պրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր, Knights bridge Entertainment կինոընկերության բարձրաստիճան  կառավարիչներից Վալերի Սահարյանը ցանկանում է, որ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմի ինչ-որ հատված նկարահանվի նաև Հայաստանում: «Արմենպր ես»-ի հետ զրույցում այս մասին նշեց պրոդյուսերը:

«Ինչքան էլ ցանկանամ`ավելի շատ տեղեկատվություն ձեզ հաղորդել չեմ կարողանա գաղտնիության պատճառով: Knights bridge Entertainment ընկերությունը որոշում է կայացրել այս փուլում չբացահայտել տեղեկատվություն քասթինգի մասին: Գեղարվեստական ֆիլմի անվանումը «Պուտին» է: Ֆիլմում ներգրավված են, այսպես ասած, առաջին էշելոնի մարդիկ. դերասանական կազմը առաջին մեծության, առաջին կարգի աստղեր են, ռեժիսորն էլ երկու «Օսկար» ունի»,-շեշտեց նա:

Վալերի Սահարյանի խոսքով`նախագիծն ինն ամիս է` մշակման փուլում է:

«Հիմա նախաարտադրական շրջանն է, շուտով սկսում ենք նկարահանումներ կատարել: Դրանից հետո հույս ունեմ, որ հնարավոր կլինի ավելի շատ տեղեկատվություն տալ նախագծի մասին: Մեծ հաճույքով կկիսվենք ձեզ հետ»,-նշեց նա:

«Արմենպրես»-ի հարցին, թե որտեղ են անցկացվելու ՌԴ նախագահի մասին պատմող ֆիլմի նկարահանումները, Վալերի Սահարյանը տեղեկացրեց.

«Նկարահանումները կանցկացվեն ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Ես շատ կցանկանայի, որ նկարահանումների ինչ-որ մասը, չեմ կարող հիմա ասել`նկարահանման 3 օր, թե 5 օր, անցնեն Հայաստանում: Իմ բոլոր ջանքերը կներդնեմ»:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ արդեն այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը պլանավորում է սկսել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել  էր ընկերության բարձրաստիճան կառավարիչներից մեկը՝ Վալերի Սահարյանը: Սահարյանը չի հաստատել, բայց չի էլ հերքել որոշ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Պուտինի դերը կխաղա հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը բոլորովին վերջերս հայտարարել է, թե դա իր երազանքն է: Սահարյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ սցենարը չի համաձայնեցվել:

Ֆիլմի ստեղծման ընթացքին կհետևի Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Լուսանկարը` Վալերի Սահարյանի ֆեյսբուքյան էջից

Ծովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել