Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


26-ամյա Էլենին վրաերթի ենթարկած ու կյանքից զրկած վարորդը կդատապարվի 2 տարով․ ծնողները պատրաստվում են բողոքարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

26-ամյա Էլենին վրաերթի ենթարկած վարորդը կդատապարտվի 2 տարով։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն արդեն հայտնել է Էլենի ծնողներին, որ վճիռը կայացվել է, սակայն, վրաերթից կյանքից զրկված աղջկա ծնողները որոշել են բողոքարկել։

«Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսի 20-ին՝ Սարալանջի ճանապարհի անցումի վրա։ 5 մեքենա կանգնել է, որ Էլենն անցնի, բայց էդ պահին Հովհաննեսը, վարելով իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, արագությամբ «պրոծիվ» մտել ու անցումի վրա խփել է աղջկաս, նա ընկել է 10 մետր հեռավորության վրա։ Արհեստական շնչառության տակ մնացել է մի քանի ժամ, նույն օրը գիշերը մահացել է»,- MediaHub-ին ասաց Գենադի Սարգսյանը, նշելով, որ դստերը վրաերթի ենթարկած վարորդը՝ 19-ամյա Հովհաննես Փափազյանը, դեպքից 6 օր հետո է միայն հարցաքննվել։ 

Հոր խոսքով՝ աղջկա մահվան գործի հետ կապված բացարձակ անտարբերություն է ցուցաբերել նաև ոստիկանությունը։ Մասնավորապես, ասել են, թե իրեղեն ապացույց չկա, տարածքի տեսախցիկներն անսարքության պատճառով ոչինչ չեն ֆիքսել։ 

«Բացի այդ, Հովհաննեսը նախնական ցուցմունքում այլ բան է ասել, իբր մեքենան վարել է 30-40 կմ/ժ արագությամբ, և որ այդ պահին այլ մեքենաներ տարածքում չեն եղել։ Նախնական ցուցմունքում արձանագրվել է, որ Էլենը վերջին պահին է դուրս եկել երթևեկելի գոտի, ու այդպես տեղի է ունեցել վրաերթը՝ պատահականության արդյունքում։ Դեպքի վայրի հարակից խանութների ու բնակարանների տեսախցիկները ֆիքսել են վրաերթը, սակայն, տեսանյութը որևէ մեկը չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանք այլ տեղ են նայում, ոչ թե դեպի ճանապարհահատվածը։

Սակայն, բնակիչներից մեկը փոխանցել է յոթերորդ օրը։ Տեսանյութը տրամադրել ենք ոստիկանությանը, դրանից հետո սցենարը փոխվել է։ Հովհաննեսը հաջորդ հարցաքննության ժամանակ խոստովանել է, թե իբր շփոթված է եղել»։

Գենադիի խոսքով՝ Հովհաննեսը միայնակ չի եղել, նույն մեքենայում է եղել նաև իր ընկերը։ Դեպքից հետո Հովհաննեսի հարազատները Գենադիի ընտանիքին գումար են առաջարկել։ Վերջիններս մերժել են։ Շուտով կլրանա մեկ տարին, դատարանը նոր է կայացրել վճիռը։ 

«Ժամանակ առ ժամանակ դա հետաձգվել է, քանի որ, ըստ դատարանի՝ Հովհաննեսը թոքաբորբի հետ կապված խնդիրներ ունի, թղթեր են դասավորել։ Այսօր էլ իմացանք, որ աղջկաս կյանքից զրկած երիտասարդը պետք է դատապարվի ընդամենը 2 տարով։ Բողոքարկելու ենք»,- հավելեց Գենադին։ 

Նշենք, որ Սարգսյաններն Արցախից են, 2023 թվականին են բռնի տեղահանվել Ստեփանակերտից։ Գենադի Սարգսյանը երկարամյա զինվորական է։ Ծառայել է տարբեր ուժայիններում։ Որպես հետախույզ՝ մասնակցել է Արցախի պաշտպանական բոլոր մարտերին։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն Բաքու