Երևան, 05.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող իշխանությունները համոզում էին, թե կարող են արդար, ազատ ընտրություններ անցկացնել, բայց բանից պարզվեց՝ դա էլ չեն կարողանում անել։ Այսպիսի կարծիք ունի «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը. «Գյումրու ընտրությունները խայտառակություն էին։ Հարբած անձնակազմ, ընտրակեղծիքների կիրառում, ձերբակալություններ, շանտաժներ, դրսից մարդ բերել։ Բայց ի սկզբանե պարտված էին, քանի որ թեկնածուն կապ չուներ ՔՊ-ի հետ»,նշել է Արշակ Կարապետյանը։

Նրա տպավորությամբ, Գյումրիում քաղաքապետի ընտրությունները հիշեցնում էին 2021 թ. ընտրությունները: «Նույն դեմքերը, նույն ուժերը, և տեսանք այն, ինչ միշտ եղել է Հայաստանում»,- իր հարցազրույցում ասել է գեներալ-մայորը և հավելել, որ իշխանությունը, ցանկանալով տակտիկական հաղթանակ տանել, ստրատեգիական պարտություն կրեց: Պաշտպանության նախկին նախարարն ասել է, թե իր կուսակիցներն ակտիվորեն աջակցել են Փարաքարում ընդդիմադիր թեկնածուին, հայտարարություն են տարածել։ Ըստ Կարապետյանի, Փարաքարի մասով իշխանությանը զեկուցել էին, թե 60 տոկոս քվե ունեն, ուստի բոլոր ուժերը կենտրոնացրել էին Գյումրիում։ Եվ այժմ Փարաքարի վերաբերյալ զեկուցողն էլ խնդիր է ունենալու։

Արշակ Կարապետյանը խոսել է Սյունիքի մասին, նշել, թե այսօր մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը։

Ուստի Սյունիքի շուրջ մեծ շարժ կա։ «Մենք այսօր կանգնած ենք մի հարցի առջև՝ գոյատևման, մեր պետականության պահպանման։ Եթե մենք չդիմադրեցինք, բոլորն աշխատելու են իրենց համար։ Եթե դու քեզ չպատրաստեցիր պաշտպանության, ոչ ոք ձեռք չի մեկնելու»,- նշել է գեներալ-մայորը, հավելել, թե Սյունիքի հարցը բավական սուր հարց է։

Կարապետյանի խոսքով, Ալիևը չի պատրաստվում որևէ բան ստորագրել։ «Մինչև մենք չհիշենք մեր արժանապատվության մասին, ոչ ոք ոչինչ չի ստորագրելու»,- նշել է Կարապետյանն ու նկատել, թե Ալիևը կարծում է, որ Հայաստանը կորցրել է դիմադրելու ընդունակությունը, և փորձում է ավելին խլել։

Պաշտպանության նախկին նախարարը վստահ է, որ մի օր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փախչելու է։ «Մի օր կարող եք արթնանալ և տեսնել, որ փախել են։ Պետք է անակնկալի չգալ այդ փաստից, արագ ինքնակազմակերպվել»,- նշել է Կարապետյանը։ Նշում է, թե իշխանափոխությունից հետո հարյուրավոր գործեր են հարուցվելու դատախազության կողմից։ «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով՝ ինչ են զեկուցում Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ շարքային զինվորների մասով։ Զորամասերի համարներով, անուն-ազգանուններով ունենք»,- նկատել է Կարապետյանը և հավելել, թե ամեն օր ցավալի տեղեկություններ են ստանում, թե ինչ է կատարվում իրականում։

Կարապետյանը նաև վստահ է, որ Հայաստանը կարող են փրկել զինվորականները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրառվում է վարչական ռեսուրս և տեղի է ունենում ընտրական իրավունքի ոտնահարում․ Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հնարավոր է չընտրվի, ու պետք է չընտրվի․ Էդմոն Մարուքյան Ի՞նչ կփոխվի առաջիկա 5 տարում, եթե դուք լինեք իշխանության․ Էդմոն Մարուքյան Կարևոր՝ ավագ դասարանների աշակերտների համար Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչն զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է, դրա մասին Փաշինյանի արտաքին հետախուզության ծառայությունը գիտի, բայց Փաշինյանը փորձում է այդ սպառնալիքը թաքցնել ժողովրդից․ Մարիաննա ՂահրամանյանԴուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը ՓաշինյանինՍամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ ԿարապետյանԿարևոր՝ առաջին դասարանցիների համար ՀՐԱՏԱՊ. Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճարԵրևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա Քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը՝ ուղիղ Ալիկանտե. նոր ուղղություն «FLYONE ARMENIA» ավիաընկերության կողմից Զովունու զորամասի դիմաց բшխվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն Փակվող դպրոցների, Սյունիքի հայաթափվող գյուղերի, 300 հազար ադրբեջանցիների մուտքի և այն կանխարգելելու մասին․ Արմեն ՄանվելյանԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզում Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի Ուսանողը ատամի ցավով դիմել է ատամնաբույժի և անսպասելիորեն իմացել ծանր ախտորոշման մասին Թրամփի և Նեթանյահուի հեռախոսազրույցը քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել Իսրայելում. Axios Ի՞նչ էր անում Ռազմական ոստիկանությունն այսօր «Զվարթնոցում». ՊՆ պարզաբանումը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ «Ես իմ կամքով եմ հեռացել թատրոնից». Աննա Մանուչարյանը հեռացել է Ստանիսլավսկու թատրոնից Վարորդներին զգուշացրել են ավտոմեքենայի օդորակիչի հետ կապված թանկարժեք սխալի մասին Ի՞նչ տեղի կունենա ուժեղ Հայաստան դաշինքի իշխանության գալու պարագայում․ բարեկեցության ապահովում, ազգային արժանապատվության վերականգնում, ինքնության պահպանում, եկեղեցու դերի և նշանակության բարձրացում․ Նաիրի ՍարգսյանԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացին Ռիտերը համեմատել է Զելենսկու՝ Թրամփին ուղղված դիմումը «մռնչացող շանը հարվածելու» հետ Դպրոցների ավագ դասարանների համար կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ Հրապարակվել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը Հաղթանակի հանրահավաք Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա ՇուշանյանՆոան հայտնեց իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն․ Մարտա Կոս ԱՄՆ-ի հետ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները դեռևս շարունակվում են․ իրանցի պաշտոնյան Երևանում մեքենաներով շրջափակել են 30-ամյա վարորդի «Hongqi»-ն և փորձել նրան դուրս հանել սրահից Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք. Էդմոն ՄարուքյանԳիտնականները հին մուշկետային փամփուշտները վերածել են արևային վահանակների Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankԲացահայտվել է՝ որ տարիքում է առավել բարձր քաղցկեղի զարգացման վտանգը Սա մեր հողն է, մեր հայրենիքն է. ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ. տեսանյութԸնտրություններից առաջ վտանգավոր ազդակներ․ արդյո՞ք նոր բախումներ են սպասվումՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի 4 գաղտնի բազաներԱմեն ձայն վճռորոշ է. պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար․ Սայիդա ՊողոսյանԺամանակն է կառուցելու ուժեղ հայրենիք. ՀայաՔվե