Երևան, 23.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ իշխանությունը փոխանակ օգնի տեղահանված արցախցիներին ամրանալ, ներկայացնում է որպես «թշնամի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․

«Այսօր Փաշինյանի կառավարությունն ընդունեց տգիտության ու ժխտողականության հերթական ակտը՝ ծանուցելով ևս առնվազն մեկ տարի առաջին դասարանում մնալու իրենց անկոտրում կամքը:
 

Ի հեճուկս՝
 

• Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքի պահանջների,

• հրապարակայնորեն ու փակ ձևաչափերով ներկայացված հիմնավոր փաստարկների,

• եղած ու պլանավորվող կարգավորումներում որոշ սխալների վերաբերյալ իրենց ինքնախոստովանանքների,

• սխալները շտկելու վերաբերյալ հնչած խոստումների ու պատրաստակամության,

• ներառականության ու ժողովրդավարության վերաբերյալ ձոնվող սրտառուչ ռոմանսների՝

կառավարությունն այսօր ընդունեց այնպիսի մի որոշում, որով պարզապես խորացնելու է շուրջ 100,000 արցախցիների աղքատությունը և մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Արցախցիների շրջանում եղած շուրջ 70-80% աղքատությունը շուտով ավելի է աճելու, իսկ նրանց մեծամասնությունն էլ իջնելու է ծայրահեղ աղքատության շեմից ներքև:
 

Այս իշխանությունները փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում և ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպես «թշնամի»՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու և ձախողումներն արդարացնելու նպատակով:
 

Օրեր առաջ կառավարությունը պատրաստ էր կիսատ ու ձևական զիջման գնալ, այն է՝ մեկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցության նախկին ծրագիրը՝ դրա դիմաց պահանջելով Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանի ապամոնտաժում: Ինքնին այդ առաջարկը մեր բոլորիս պայքարի հաջողության ցուցիչներից էր՝ ցույց տալով հանրային ճնշման արդյունավետությունը այսպիսի իրավիճակներում: Սա նշանակում է, որ պետք է մեր պայքարը ավելի լայն թափ ստանա՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:
 

Ինչ վերաբերում է պայքարի նպատակներին, ապա թեև 12 հիմնական նպատակներ են ձևակերպված հանրահավաքի պահանջագրում, սակայն այս պահին ամենահրատապն ու ամենազանգվածայինը Մայր Հայաստանում արցախցիների կայուն ու արժանապատիվ կեցության ապահովումն է: Առանց այդ նպատակի իրականացման՝ մնացած բոլոր նպատակները կա՛մ իմաստազուրկ են, կա՛մ էլ՝ շատ ավելի դժվար իրագործելի:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Դրական տեղաշարժերի հետ՝ տնտեսության կայուն և որակական աճի խոչընդոտներ, վտանգավոր միտումներ. «Փաստ»Եկեղեցին թուրք-ադրբեջանական շահերի ստվերում Ոսկու գները նոր ռեկորդային մակարդակի են հասելՍեփական մշակութային ժառանգության և արտաքին մշակութային հոսքերի հակադրությունը. «Փաստ»Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական խնդիր են, ընտրությունների ճակատագիրն ընդդիմության ձեռքում է». «Փաստ»Խաղաղության աղոթքԻ՞նչ ձևաչափով պետք է ներկայացվեն դատարանի կայացրած՝ անշարժի գույքին առնչվող փաստաթղթերը. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը.... «Փաստ»Տարեվերջին կառավարությունը զբաղված է փող «քերելով». «Փաստ»Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ»ԱՄՆ-ն երկիրը կամավոր լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարով Ադրբեջանը պետք է դառնա ԱՄՆ-ի կարևոր օղակը Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատման մեջ. National Interest Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին Վրաստանում տարածվում է Հոնգ Կոնգի A տիպի շտամը Բաբաջանյան փողոցի մի քանի շենքեր ու դպրոց զրկված են խմելու ջրից Հերթական դատական ​​ֆարսը. Ադրբեջանը ցանկանում է Արցախի բնակչին 18 տարվա ազատազրկման դատապարտել Մահացել է Արշավիր Մկրտչյանը Դեյան Ստանկովիչը դարձավ Նաիր Թիկնիզյանի մարզիչըՄեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հալեպում բախումներ են․ տասնյակ վիրավորներ կան Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 5:1 հաշվով հաղթել է Ղրղզստանի հավաքականին Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումը օդի որակի մոնիթորինգային սարքերով․ Քաղաքաշինության կոմիտեՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 23-ից 27-ը Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն, աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները. Աշոտ ՄարկոսյանԱրման Ծառուկյանը Հայաստանում է Հայաստանում հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը բարձրացել է մինչև 10.1%` շինարարության և մշակող արդյունաբերության շնորհիվ․ «Համաշխարհային բանկ Հայաստան» Հալեպահայերին հորդորել են տանը մնալ բախումների պատճառով Մայիսի 9-ի փողոցում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է․ Փաշինյան Խաղաղության ծրագրի փաստաթղթերի հիմնական փաթեթը պատրաստ է. Զելենսկի Երեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Turkish Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան Ջուր չի լինի՝ դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին Կյանքից հեռացել է Քրիս Ռին Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ Մ-4 ճանապարհի 89-90-րդ կմ հատվածում ջրագծի վթարի պատճառով ճանապարհածածկին առաջացել է մերկասառույց «DAF» բեռնատարը Առինջ մոլի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին Թուրքիան սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողությա՞ն է պատրաստվում Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ․ Ռոբերտ ԱմստերդամՀայկական բանկերը խստացրել են ռուսաստանցիների գործարքների ստուգումները. РБК Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը» Երբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանիցԹրամփին իմպիչմենտ է սպառնում Ռուսաստանն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը փոփոխվել է. Պուտին Համարանիշները գողացել էր գումար շորթելու նպատակով Իմ վերաբերմունքը Ադրբեջանից գնված նավթամթերքին․ Վահե Դարբինյան Ինչո՞ւ պետության միջոցները չեն հասնում թոշակառուներին. Ավետիք Չալաբյան