Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 16-ին կկայանա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի քաղաքապետ: Թվում է՝ ամեն ինչ այս առումով արդեն պարզ է: Սակայն Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե կարողանար արժանապատվորեն ընդունել պարտությունը: Մի շարք քպականներ այս օրերին հայտարարում են, թե «ամեն ինչ դեռ առջևում է», «ոչինչ դեռ կորած չէ» և այլն: Ավելին, նախօրեին ԱԺ նախագահն էլ ասել էր, թե իրենք քաղաքապետի թեկնածու են առաջադրելու:

Ինչի՞ մասին է սա խոսում: Կան տեղեկություններ, որ ՔՊ-ն ոչ միայն հույսը չի կորցրել Գյումրիում էլ զավթել իշխանությունը, ինչպես մի շարք այլ համայնքներում, այլև այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ է տանում, ընդ որում, շրջանառվող տեղեկություններով, մի քանի տարբերակների ուղղությամբ: Գյումրիում խոսում են, որ տաբերակներից մեկը Մարտուն Գրիգորյանի ցուցակի անդամներից մեկին համոզելն ու թեկնածու առաջադրելն է: Այս դեպքում ՔՊ-ն կընտրի հենց նրան, ու կմնա ապահովել միայն երկու ձայն՝ ասենք՝ նույն խմբակցությունից: Ի դեպ, այս տարբերակը կյանքի կոչելու համար քպականները սպասում էին Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ կդնի՞ ԱԺ պատգամավորի մանդատը, թե՞ կվերցնի ավագանու անդամի մանդատը: Պարզ հաշվարկներով, որպեսզի մինչև ապրիլի 16-ը կարողանա ավագանու անդամի մանդատ վերցնել, երեկ արդեն նա պետք է պատգամավորությունից հրաժարվեր, քանի որ առաջին դիմումից հետո միայն մեկ շաբաթ անց է դադարեցվում պատգամավորի լիազորությունները: Երկրորդ տարբերակը ՔՊ-ին ավելի հոգեհարազատ է, այն է՝ պարզապես «համոզելով», ճնշելով, վախեցնելով, խոստումներ տալով՝ ընդդիմադիր խմբակցություններից երեք ձայն փախցնել:

Ի դեպ, այս ամենին զուգահեռ, մեր տեղեկություններով, ՔՊ-ն Գյումրիում ու Փարաքարում պարտության պատճառների «հետևից է գնում»: Նախ՝ փորձում են հասկանալ՝ ովքեր են քվե խոստացել, բայց չեն տվել, և ինչու չեն կատարել իրենց խոստումը: Երկրորդ՝ նախատեսում են բոլոր նրանց «գլխին սարքել», ովքեր, չնայած նախընտրական շրջանում իշխանական ճնշումներին, կտրականապես հրաժարվել են քվեարկել, առավել ևս՝ աշխատել ՔՊ թեկնածուների օգտին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Կինը պարտքերի պատճառով կոկտեյլով թունավորել է ամուսնունԱկբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էՄիֆեր կեսարյան հատման մասին․ իմացիր ավելինԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանՃապոնիայում 7,4 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանԱպրիլի 23-ին տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի 14-ամյա աղջիկը փոխնակ մայր է դարձելՃապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՄանկապարտեզի դաստիարակչուհին ծեծել է իր խմբում գտնվող 2 երեխաներինԻնչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Գտնվել է թանգարանից գողացված լեգենդար 2500-ամյա Կոտոֆենեշտի սաղավարտըԵրբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Սերիական մարդասպանը խոստովանել է ութ զոհի սպանությունըԱյն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլինՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ ԱլեքսանյանԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն Գրիգորյան