Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանկատներում այդքան երեխա չունենք, որ մուրացկանները նրանցով բիզնես անեն. սոցիոլոգի արձագանքը՝ Զոհրաբյանի հայտարարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան կատարողականի հաշվետվության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն արեց այն մասին, որ Հայաստանում արդեն տարածված երեւույթ է դարձել այն փաստը, որ մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում և օգտագործում մուրացկանության համար։

ԲՀԿ առաջնորդը նշեց նաեւ, որ բազմիցս է մուրացկանությամբ զբաղվող երեխաներից հետաքրքրվել, թե արդյոք նրանք կապ ունեն այն կանանց հետ, որոնց հետ մուրացկանություն են անում: Ըստ պատգամավորի՝ պատասխանը միշտ բացասական է եղել։

Մանկատներում երեխաների թվի աճի եւ Երեւանում մուրացկանությամբ զբաղվողների վերաբերյալ «ՓԱՍՏ»-ը զրուցեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հետ.

«Մանկատներում կատարված վերջին ուսումնասիրությունները եղել են 1991 թվականին: Այդ թվերին փախստականների հետ կապված մուրացկանությունը մեծ աճ ունեցավ: Այն պահպանվեց մինչեւ 2001-2002 թվականը:

Այսօրվա դրությամբ մուրացկանությամբ զբաղվողները փոխել են իրենց գործելաոճը: Հիշում եք երեւի, որ ժամանակին նրանք գալիս էին մարդկանց տները եւ ինչ-որ բան խնդրում: Հիմա ամեն ինչ այլ կերպ է. նրանք երեխաների հետ հայտնվում են փողոցներում, սակայն մուրացկանները այդ երեխաներին վերցնում են ոչ թե մանկատնից, այլ ինչ-որ աղքատ ընտանիքից: Հնարավոր են նաեւ դեպքեր, որ մանկատներից վերցնեն երեխաների, սակայն նրանք հիմնականում պետք է լինեն ծծկեր երեխաներ, ովքեր կքնեն եւ մուրացկանի համար կդառնան գրավիչ գործոն: Շահավետ չի լինի, եթե երեխան լինի երկու կամ ասենք երեք տարեկան»:

Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ կապված՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց. «Բավական հեշտ է ստուգել այդ երեխան մանկատնից է, թե ոչ. պարզապես պետք է այցելել մանկատուն, նայել ցուցակով գրանցված երեխաների թվաքանակը եւ պարզել որը որից հետո է»:

Սոցիոլոգը նաեւ նկատեց, որ Հայաստանում որբացած մանուկներին սովորաբար իրենց խնամակալության տակ են վերցնում ազգական բարեկամները. «Որբ երեխաներին սովորաբար ազգականներն են փորձում պահել իրենց տանը, երեխան մանկատանը հայտնվում է ծայրահեղ դեպքում:

Մանկատներում որբ երեխաների թվի աճ չի կարող գրանցվել, քանի որ այսօրվա դրությամբ ունենք չբերության հետ կապված խնդիրներ, եւ հետո Հայաստանում բնակչության կրճատում է գնում, իսկ կրճատվող բնակչությունը չի կարող շատ որբեր ունենալ: Մենք այդքան երեխա չունենք մանկատներում, որ մուրացկաններն էլ նրանցով բիզինես անեն: Շրջեք Երեւանի փողոցներով եւ ինքներդ կհամոզվեք: Հնարավոր է հատուկենտ երեխաների հետ մուրացկանությամբ զբաղվողների հանդիպեք՝ այն էլ անցումների տակ»:

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու