Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կներքաշվի արդյո՞ք Հայաստանը համաշխարհային առևտրային պատերազմների մեջ. Միքայել Մելքումյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 2-ը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց որպես ԱՄՆ տնտեսական ազատագրման օր՝ կիրառելով նոր մաքսատուրքեր ներկրվող ապրանքների և ծառայությունների համար։ Հիմնական իմաստն այն էր, որ տարբեր երկրներ օգտագործում են ԱՄՆ ներքին շուկան սեփական ապրանքների իրացման համար և մեծապես օգտվում դրանից։ Ուստի, մի կողմից ֆինանսական միջոցները ԱՄՆ-ից արտահոսում են դուրս, մյուս կողմից ներդրումային նոր նախագծեր չեն իրականացվում։ Ընդ որում, բարձր մաքսատուրքեր կիրառվեցին հատկապես Չինաստանի համար՝ 34 տոկոս, ի հավելումն արդեն իսկ գործող 20 տոկոս մաքսատուրքի և ԵՄ երկրների համար 20 տոկոս։ Այլ երկրների համար կիրառվում են 10 տոկոս մաքսատուրքեր։

Այս ամենի հետևանքով համաշխարհային տնտեսական և հատկապես ֆինանսական շուկաներում առաջացել է մեծ աժիոտաժ։
Տարբեր մասնագետներ կանխատեսում են ճգնաժամ՝ նույնիսկ ռեցեսիա։

Բոլոր ինդեքսները ֆինանսական շուկաներում տասնյակ տոկոսներով անկում ապրեցին, կտրուկ իջան կրիպտոարժույթների գները և այլն։ Նման իրավիճակներում խոշոր խաղացողները սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը, այսինքն ֆինանսական և տնտեսական կյանքը ապաակտիվանում է:

Իսկ, ի՞նչ կապ ունի Հայաստանը և նրա տնտեսությունը այս ամենի հետ։

Առաջին հայացքից կարծես թե որևէ կապ չկա, բայց դա ուղղակի թվում է։Իրականում որպես հետևանքային տնտեսություն ունեցող երկիր, միանշանակ առևտրային պատերազմները կազդեն նաև մեր երկրի ֆինանսական և տնտեսական շուկաների վրա: Խնդիրը նրանում է, թե՞ որքան ժամանակ հետո և ի՞նչ ուժգնությամբ կլինի այդ ազդեցությունը: ՀՀ-ից ԱՄՆ արտահանվում է շուրջ 50-60 մլն. դոլարի արտադրանք, որի հիմնական մասը թանկարժեք քարերն են: Այս ծավալները էական չեն, սակայն մեր տնտեսության վրա ազդեցություն կունենա խոշոր առևտրային գործընկեր երկրներում ստեղծվելիք իրավիճակը:

Ռիսկային կարող են դիտարկվել այն ներդրումները, որոնք տեղաբաշխված են միջազգային ֆինանսական հարթակներում ՝ արժեթղթերի և այլ ակտիվների տեսքով, օրինակ կենսաթոշակային կուտակային համակարգը սպասարկող ակտիվները ի՞նչ անվտանգային բարձիկներով են ապահովված:

Առայժմ ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն անդրադարձել աշխարհում տեղի ունեցող այս առևտրային պատերազմներին, թե ինչու՞ անհասկանալի է:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր տնտեսության հետ:

Մեր այս անդրադարձում նպատակ չունենալով արծարծել բոլոր մեր տնտեսական խնդիրները միայն նշենք, որ ՀՀ պետական պարտքը շարունակում է մեծ տեմպերով ավելանալ և հատել է 13 միլիարդ դոլարը: Հատկապես շեշտենք երկու գործոնի մասին.

- 750 միլիոն դոլարի պարտատոմսերի տեղաբաշխումը 7.1 %-ով, նշանակում է, որ միջազգային խաղացողները խիստ ռիսկային են գնահատում ՀՀ տնտեսական և ֆինանսական իրավիճակը,

- պետական պարտքի սպասարկման համար 2025թ-ի պետական բյուջեում նախատեսված է շուրջ 395 միլիարդ դրամ, որը պետական բյուջեի 11 %-ից ավելին է:

Այսպիսով, սա նշանակում է, որ առանց նոր և մեծածավալ պարտքերի ՀՀ տետեսությունը ի վիճակի չէ այլևս բնականոն կյանքով ապրել: Մեծ ռիսկերն էլ դեռևս առջևում են և դրանք պետք է կառավարել, ոչ թե միայն արձանագրել:

Դե իսկ կիրառվող մաքսատուրքերը ԱՄՆ -ի համար նաև լուրջ քաղաքական գործիքներ են, և արդեն իսկ 50 երկրներ դիմել են ԱՄՆ-ին բանակցությունների համար:

Իսկ մենք ի՞նչ գործիքներ ունենք գերիներին ազատելու համար, չգիտենք:

Միքայել Մելքումյան

 «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն
 
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում