Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը երեկ հանգուցալուծվել է, բայց կարելի է ասել` թերևս մասամբ։ «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ի վերջո, հայտարարություն տարածեց` աջակցություն հայտնելով ամենաշատ ընդդիմադիր ձայները հավաքած թեկնածուին` Հայ կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Ընտրությունների արդյունքները հայտնելուց անմիջապես հետո 2 այլ ուժեր` «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարել էին, որ առանց պաշտոնի ակնկալիքի միանում են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյան էլ ընդամենը հայտնել էր, թե ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։

Մի քանի օր շարունակ Գրիգորյանը բավականին լուրջ մարդկային և քաղաքական ճնշման տակ էր գտնվում։ Հաշվի առնելով նրա և Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջև տասնամյակներով ձգվող հակամարտությունը, որի ընթացքում նաև կրակոցներ և զոհեր են եղել, շատերը, այդ թվում նաև գործող իշխանությունները, հույս ունեին, որ Գրիգորյանը, ի վերջո, չի միանա Վարդան Ղուկասյանին և իրենց կհաջողվի Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ։ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ պատրաստվում է ընդդիմությանն անհրաժեշտ քվեները տալ, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ։ Նա ներողություն է խնդրել իր ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, հայտնել, թե սա իր կյանքի ամենաբարդ ու ամենածանր որոշումն է եղել։

Ընդ որում, Մարտուն Գրիգորյանը հատուկ նշում է, թե այսուհետ հետագա ամբողջ պատասխանատվությունը` քաղաքի ճակատագիրը ՔՊ-ին չտալու մասով, մնում է մյուս 3 ուժերի վրա` փաստացի տարանջատվելով ընդդիմությունից։

Այդուհանդերձ, Գրիգորյանի այս հայտարարությունը փոքր-ինչ խնդրահարույց է, քանի որ, միանալով Վարդան Ղուկասյանին, որի ստեղծած արատավոր բարքերի դեմ ժամանակին անձամբ պայքարել է, Մարտուն Գրիգորյանն ինքն էլ ստանձնում է Գյումրիում առաջիկայում հնարավոր զարգացումների պատասխանատվությունը։

Գործող իշխանությունները երեկվանից խուճապի մեջ էին և վիրավորանքների ու հայհոյանքների տարափ էին տեղում Մարտուն Գրիգորյանի և մյուս թեկնածուների վրա։ Չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունը նաև փորձի Վանաձորի ճանապարհով տանել Գյումրիի իրավիճակը, երբ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին պարզապես ձերբակալեցին և գրեթե 3 տարի պահեցին անազատության մեջ։ Ամեն դեպքում Գյումրին, եթե հետընտրական զարգացումները չտեղափոխի Երևան, ապա լուրջ խնդիրների առջև կարող է բախվել։

Մանան Իփակյան

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար