Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՆԳՆ-ն վարորդների ատեստավորում չի անցկացնի․ մտադիր են լավարկել «պռավա տալու» բիզնես-պրոցեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը, երեկ կառավարության նիստին խոսելով կադրային բանկի սնանկության մասին, եկավ հասավ վարորդական իրավունքներ ստանալու «մշակույթին» և յուրահատուկ խոստովանություն արեց, որ ինքն էլ, շատերի նման, անօրինական կերպով է իր վարորդական իրավունքը ստացել։ 

Նրա խոսքով՝ ինքն այդ թվերին հայտնի լրագրող էր, ու իրեն թույլ էլ չէին տա, որ ինքը քննություն հանձներ, վարորդական ստանար, բերել իր 300 մետրի վրա իր «պռավան» տվել են ու ասել՝ «հնարավորինս շուտ էստեղից գնա, գործ չունես մեզ հետ»։ Կարճ ասած՝ այն ժամանակվա ոստիկանությունը վախեցել է Նիկոլ Փաշինյանի լրագրողի «կլյաուզաներից» և որոշել է նրան այդ վարորդական իրավունքը շնորհել առանց քննություն հանձնելու, միայն թե «շառից-փորձանքից» հեռու մնան։ Բայց սա չէ խնդիրը։ 

Փաշինյանը երեկվա իր ելույթում բարձրացրեց վարորդական իրավունք ստացած անձանց ատեստավորում անցկացնելու հարցը, որովհետև, ըստ նրա, մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են:

«Ոչ թե կեղծված են, այլ կեղծ են․ էստեղ ա մեր պրոբլեմը…. Դե որ մեր մոտ սենց մեծ հանրային պրոբլեմ ա, անվտանգության պրոբլեմ ա մեր երկրում վթարների մեծ քանակն ու զոհերի թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, կսկսենք ոտքով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձա՞յն եք»,- ինքն իրեն խոսելով՝ այսպիսի առաջարկ արեց կեղծ վարորդական իրավունքով Փաշինյանը։ 

MediaHub-ը փորձեց ՆԳՆ-ից ճշտել՝ իրենք համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ և հնարավո՞ր է՝ վաղը իսկապես վարորդների ատեստավորման գործընթաց նախաձեռնեն։ ՆԳՆ-ի պատասխանից հասկացանք, որ ոչ, այդպիսի գործընթաց նախաձեռնելու մտադրություն չունեն, և սա ընդամենը կառավարության նիստում քննարկման մակարդակով հնչած միտք է եղել։ 

«Ներքին գործերի նախարարությունը Հաշվառման-քննական ստորաբաժանումների բիզնես պրոցեսները լավարկելու ուղղությամբ այս պահին ակտիվ գործողություններ է իրականացնում։ Զուգահեռ՝ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը մշտադիտարկման տակ է պահում նշված ոլորտը»,- ասացին ՆԳՆ-ից։

Այս պատասխանից երևաց, որ Փաշինյանի ասած ատեստավորումը միս ու արյուն չի ստանա ՆԳՆ-ի կողմից, փոխարենը հասկացանք, որ ՆԳՆ Հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից քաղաքաիցներին վարորդական իրավունք տրամադրելը բիզնես պրոցես է։ Սա ՆԳՆ-ի կողմից յուրահատուկ խոստովանություն էր, որովհետև «փողով պռավա» ստանալը, իսկապես որ, ոստիկանության համար տարիներ շարունակ բիզնես-պրոցես է եղել, ու հիմա էլ, կարծես թե, չի դադարում այդպիսին լինել, պարզապես թվաբանությունն է փոխվել: 

Վահե Մակարյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Մոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով