Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես ստանում եմ 130 հազար դրամ աշխատավարձ, դրանով հնարավոր է օգտվել տրանսպորտից, գնել հաց, ձեթ, կարտոֆիլ ու սոխ». Ջուլիետա Ստեփանյան

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ վաստակաոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է դերասանների չնչին աշխատավարձի մասին խնդիրը:

Դեռ 2018 թվականին ԿԳՄՍ նախարարությունը խոստացել էր վերանայել դերասանների աշխատավարձը, սակայն մինչ օրս որևէ վերանայում չի եղել:

Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն ու նշեց՝ վաստակավոր արտիստը մեր երկրում ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, որից 40-ը պահումներեն են:

«Ես մինչ օրս ստանում եմ 130 հազար դրամ: Ես շատ հույս ունեի, որովհետև մենք՝ դերասաններս մի քիչ էմոցիոնալ մարդիկ ենք, հավատացող ենք, ես շատ էի հավատում, բայց ոչինչ չփոխվեց: Ասելիք շատ ունեի, բայց հիմա ամեն ինչ փակվել է և ասելիք նույնիսկ չունեմ:

Արդեն անտարբեր եմ դարձել, դա շատ վատ բան է, անտարբերությունից վատ բան չկա, բայց այլևս ուժը չի հերիքում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին ու հավելեց՝ հասկացել ենք, որ անիմաստ է խոսել, ոչինչ չի փոխվում:

«Ուզում ես վեր կաց բողոքիր, ուզում ես գոռա հրապարակում կամ նույնիսկ ոռնա, ոչի՛նչ չի փոխվում, ոչինչ»,- նշեց դերասանուհին ու փորձեց պատկերացնել, թե ինչ է հնարավոր անել այդ չնչին աշխատավարձով, եթե կողքից այլ եկամուտ չլինի:

«Ես չգիտեմ, ինչ կարելի է անել, եթե տրանսպորտով ես ման գալիս, կբավականացնի տրանսպորտի, հացի, ձեթի, կարտոֆիլի, սոխի ու մանր-մունր բաների: Եթե դերասանը կողմնակի եկամուտ չունեցավ, բոմժի կարգավիճակում է հայտնվում»,- խոստովանեց Ջուլիետա Ստեփանյանը:

Կողմնակի եկամուտները ֆիլմերն ու սերիալներն են:

«Իսկ 130 հազար դրամը դա «բարձր» է համարվում, քանի որ Վաստակավոր արտիստի աշխատավարձն է, իսկ, նրանք, ովքեր Վաստակավոր չեն և այլ եկամուտ չունե՞ն: Պատկերացնո՞ւմ եք, ո՞նց կարելի է ապրել այդ չնչին կոպեկներով մի ամբողջ ամիս: Դա դեպրեսիայի պատճառ է դառնում»,- նշեց մեր զրուցակիցն ու խոստովանեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունը:

«Ժամանակին ամպագոռգոռ բառեր էի ասում, որ, եթե ոչ մի կոպեկ էլ չտան, ես թատրոնից դուրս չեմ գա։ Ես ինձ հիմա բռնել եմ իմ սուտի մեջ: Սուտ է, եթե չունենամ ֆիլմեր կամ ամուսինս չունենա ֆիլմեր ու այլ նախագծեր, մենք չենք կարող ապրել։

Իսկ ի՞նչ  ասեն մյուսներն, որոնք չունեն այդ հնարավորությունը՝ հատկապես երիտասարդները»,- մտահոգություն հայտնեց դերասանուհին:

Ջուլիետա Ստեփանյանը նշեց, որ Սունդուկյան թատրոնում հիմա առաջվա նման զբաղվածություն չունի, միայն 2 ներկայացման մեջ է ներգրավված:

«Ես նաև 2 ներկայացումով զբաղված եմ Նարեկ Դուրյանի մոտ, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ իրենցից, լավ էլ վճարում են:

Հրազդանի թատրոնում ամուսինս բեմադրել է «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը, որտեղ ևս զբաղված եմ, ինչպես նաև՝ ռուսական ֆիլմերում»,- նշեց դերասանուհին:

Ջուլիետա Ստեփանյանը կարծում է, որ ներկա իշխանությունը չափի զգացումը կորցրել է մարդկանց նկատմամբ.

«Կուզեմ մարդկանց մարդու տեղ դնեն, ոչ միայն արվեստի մարդկանց, այլ՝ առհասարակ: Մեր ժողովուրդը, հասարակ մարդիկ շատ մեղք են:

Բայց ուզեմ եմ մեր զրույցը  դրական ավարտենք: Ես միշտ ասում էի, որ հավատում եմ, զգում եմ, որ Աստված մեզ մենակ չի թողնի:

Ուզում եմ հույսներս չկտրենք, որովհետև, եթե հույսը կտրենք, ուրեմն պիտի չապրենք:

Այդ կայծը կա իմ մեջ, որ գալու է լավ ժամանակ, որ ինչ-որ բեկումնային լավ բան է լինելու»,- ամփոփեց Ջուլիետա Ստեփանյանը:

Կարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալ