Հունվար-փետրվարին բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21.2 %-ով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
- 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2 %-ով կամ 68.7 մլրդ դրամով:
- 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 0.3 %-ով կամ 913.5 մլն դրամով:
- 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 71.6 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8 մլրդ դրամի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



