Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը ցանկանում է էլեկտրաէներգիա արտահանել Եվրամիություն. նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ հարցեր և հատկապես կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։ Այս մասին Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Գերմանական KFW ֆինանսական կազմակերպության հետ արդեն ծրագիր կա ավարտին հասցնել դեպի Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցումը։

Քննարկվել են տնտեսական հարցեր և Հարավային Կովկասից Եվրամիություն էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը։

Քննարկումների ընթացքում օրակարգում ընդգրկվել է նաեւ սեւծովյան էլեկտրամալուխի հարցը։ Կարծում եմ, որ ապագայում Գերմանիայի օգնության և ԵՄ գործընկերների աջակցության շնորհիվ մենք կկարողանանք դառնալ այս նախագծի մի մասը։

Այսօր Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում կանաչ էներգիայի տեսակարար կշիռը կազմում է մոտ 40%, և այդ տեսակարար կշիռը կաճի։ Մենք կունենանք էլեկտրաէներգիայի ավելցուկ, և մեզ անհրաժեշտ կլինի այն արտահանել»,- հավելեց Խաչատուրյանը։

Բացի այդ, նա նշեց, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը։

«Մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է՝ առաջինը Եվրամիության երկրներից։

Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին` խթանելու կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում, ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան և ենթակառուցվածքները: Ես նաև շնորհակալություն հայտնեցի Գերմանիային Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին երկարամյա աջակցության համար։

Անդրադարձանք տարածաշրջանային զարգացմանն առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային իրավունքի հիման վրա առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման և բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավահավասարության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։

Մենք ընդգծեցինք Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։

Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները։ «Ես ևս մեկ անգամ ընդգծեցի տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- նշել է ՀՀ նախագահը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ