Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անշարժ գույքի շուկան 2024 թվականին արձանագրել է զգալի աճ՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 247,916 գործարք, ինչը 12.88%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։

Վերլուծության համաձայն, Երևանում կատարված գործարքները կազմել են շուկայի 27.79%-ը, մինչդեռ մարզերում արձանագրվել է 12.46% աճ նախորդ տարվա համեմատ։ Առավել ակտիվ շրջաններն են եղել Կոտայքը, Արարատը և Արմավիրը, որտեղ հատկապես բարձր է եղել բնակելի շինությունների և հողատարածքների վաճառքի գործարքների թիվը։

Գործարքների հիմնական միտումները

2024 թվականին առաջնային գրանցման գործարքներն աճել են 30.44%-ով, իսկ գրավադրման և օտարման գործարքները՝ համապատասխանաբար 18.77% և 9.34%-ով։ Միևնույն ժամանակ, օրինականացման գործարքների թիվը փոքր-ինչ նվազել է՝ 1.28%-ով։

Անշարժ գույքի առուվաճառքի ակտիվությունը հատկապես բարձր է եղել Երևանում, որտեղ կոմերցիոն և բնակելի անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը շարունակել է աճել՝ պայմանավորված ինչպես ներդրումային ակտիվությամբ, այնպես էլ քաղաքաշինական ծրագրերով։

Շուկայի դինամիկան և գների փոփոխությունները

Բազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքի գործարքները 2024 թվականին աճել են 24.64%-ով՝ պայմանավորված եկամտահարկի վերադարձման ծրագրի ավարտով, ինչը մեծացրել է բնակարանների նկատմամբ պահանջարկը։ Մինչդեռ, օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված անշարժ գույքի գործարքների թիվը նվազել է, ինչը հնարավոր է պայմանավորված լինի տնտեսական և քաղաքական գործոններով։

Գների փոփոխությունների առումով՝ 2024 թվականին Երևանի և մարզկենտրոնների բնակարանների 1 քմ-ի միջին արժեքը շարունակել է աճել՝ թեև ավելի դանդաղ տեմպերով։ Մեծամորում, Սևանում և Ջերմուկում գների աճը գերազանցել է 20%-ը, ինչը պայմանավորված է զբոսաշրջային և ներդրումային ակտիվության աճով։

Ամփոփում

2024 թվականի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը մեծապես պայմանավորված էր կարճաժամկետ խթաններով, ինչպիսիք են հարկային արտոնությունների ավարտը։ Այս համատեքստում կարևոր է երկարաժամկետ վերլուծությունը, որը թույլ կտա գնահատել շուկայի կայուն զարգացման հեռանկարները և կանխատեսել հետագա միտումները։

Ամբողջական վերլուծությունը հասանելի է երկու լեզվով՝ https://www.grantthornton.am/insights/articles/analysis-of-the-real-estate-market-in-armenia-2025/

Նշումներ

Վերլուծությունը իրականցվել է «բիզնես ինտելեկտի» լավագույն ծրագրաշարերից մեկի՝ Tableau–ի միջոցով, տվյալների աղբյուր՝ ՀՀ Կադաստրի կոմիտե, ՀՀ վիճակագրական կոմիտե:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Մարիամ Մկրտչյանին                                                                                                        

Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի մենեջեր

Գրանթ Թորնթոն Հայաստան

Հ.` +374 10 50 09 64/61

Վեբ-կայք՝ www.grantthornton.am

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը