Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի հարցը մենք չենք փակում, Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել. Միրզոյան

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Արցախի հարցը մենք չենք փակում, Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել, երբ որ Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում, այդ թվում նաև տարբեր հանդիպումներ պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին և ոչ ևս էին դարձվում, էլի ոչ մեր կողմից: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին,թ ե ժողովուրդը ձեզ իրավունք տվե՞լ է՝ փակել Արցախի հարցը:

«Իսկ մինչև պատերազմը էլի լուծումների հնարավորություններ կային, այդ ժամանակ այդ լուծումները մերժելո՞վ էր, որ այդ հարցը փակվում էր, հարց համարում էր սպառված»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը և լուծարի Մինսկի խումբը, նա ասաց. «Նախ փաստենք այս փուլի համար եղած ձեռքբերումը, դա պայմանագրի տեքստի համաձայնեցումն է։ Պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները հայտարարված են երկու կողմերից ավարտված, տեքստը համաձայնեցված։ Հիմա Ադրբեջանը, ինչպես և մինչև այդ հայտարարությունը, հանդես է գալիս հավելյալ պահանջներով, օրինակ, սահմանադրության վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ՀՀ սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա: Զուգահեռաբար մենք (հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Զուգահեռաբար հիշենք սահմանազատման հանձնաժողովների, ուրեմն, համատեղ գործունեության կանոնակարգը, և Հայաստանի ՍԴ-ն ասաց, որ այս կանոնակարգը համապատասխանում է սահմանադրությանը: Իսկ կանոնակարգում նշված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը իր հերթին ենթադրում է 1991 թվականի սահմաններ:

Վերջին մնացորդները պատրանքների կամ պահանջների, թե ՀՀ Սահմանադրությունը ունի պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, պետք է ցրված լինեին և փարատվեին:

Բայց կրկին տեսնում ենք այդ նույն պահանջը: Հիմա մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով»,-ասաց Միրզոյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր