Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում կառուցողական կողմը Հայաստանն է. Թորոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք մեր միջազգային գործընկերներին ցույց ենք տալիս, որ Հայաստանն է կառուցողական կողմը կապի ապաշրջափակման հարցում, և եթե այս հարցում որևէ մեկի վրա պետք է ճնշում գործադրվի, դա Ադրբեջանն է։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախարարության նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը։

«Մենք հանգամանորեն, այդ թվում՝ գործնականում ցույց ենք տալիս, որ այդպես է»,- հավելել է նա։

Պատգամավորն անցակետեր բացելու Հայաստանի պատրաստակամության օրինակ բերեց, ինչպես նաև Մարգարայի անցակետում ՀՀ-ի իրականացվող շինարարական աշխատանքները։

«Նույնիսկ գոյություն ունեցող ճանապարհների վրա հնարավոր է կապ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև այնպես, ինչպես դա անում են Իրանի տարածքով», - նշել է նա։

Նրա կարծիքով՝ Բաքվի մոտեցումները կարող են նպատակ ունենալ դա օգտագործելու որպես բանակցությունների ձգձգման պատրվակ։

«Պատերազմի սպառնալիքի մասին կանխատեսումներ միշտ արվում են, և ես չեմ կարծում, թե այդ սպառնալիքն ավելացել է։ Այսօր մենք փորձում ենք վերացնել հնարավոր պատրվակները, ներառյալ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, որն օգտագործելով՝ Ադրբեջանը կարող է պատերազմ սանձազերծել։

Մեզ մեղադրում են Բաքվի հայտարարություններին անհամաչափ արձագանքելու մեջ, բայց այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, միգուցե հենց դա էլ պատերազմի ճանապարհն է, ինչին, հավանաբար, փորձում է հասնել Բաքուն։ Մենք պատրաստ ենք մեր բոլոր հարևանների համար ճանապարհներ բացել անխոչընդոտ տեղաշարժի համար, ինչպես անում ենք իրանական բեռնատարների համար»,- նշել է Թորոսյանը։

Նա հայտնել է, որ եվրոպական շատ ապրանքներ Հայաստան են տեղափոխվում թուրքական բեռնատարներով։

«2023 թվականին տասնյակ հազարավոր թուրքական բեռնատարներ փոխադրումներ են իրականացրել դեպի Հայաստան, ինչպես նաև Հայաստանից դեպի այլ երկրներ։ Սա նշանակում է, որ սպառնալիք չկա։

Մենք պատրաստ ենք աշխատել Բաքվի հետ ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքով։ Հաղորդակցությունների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չկա»,- ընդգծել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը պարզապես փորձում է աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին որոշակի առավելություններ ձեռք բերել։

«Մենք ասում ենք, որ պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել միջազգային իրավունքի, օրինականության և հրապարակված սկզբունքների շրջանակում։ Սրանից դուրս ոչինչ չի կարող լինել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։ Միաժամանակ մենք հաշվի ենք առնում նաև աշխարհաքաղաքական փոփոխությունները»,- եզրափակել է պատգամավորը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդի