Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտաքին քաղաքական կուրսը փոխելու նախադրյալներ չկան. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանը կարող է մարտի սկզբին երկրորդ ընթերցմամբ քննարկել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Փետրվարի 12-ին օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ ընդունել է այդ փաստաթուղթը։ Սակայն ԵՄ-ին երկրի անդամակցության որոշումը կընդունվի համապետական հանրաքվեի միջոցով, ինչը ինքնին այդ փաստաթղթին տալիս է ցուցադրական բնույթ։ Ավելին, Երևանը դեռևս մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, թեև Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ անհնար կլինի նստել երկու աթոռի վրա։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության ֆոնին Բրյուսելի դիրքերը զգալիորեն թուլանում են, ինչը Հայաստանի իշխանությունները դեռևս չեն ուզում նկատել։

Արժե հաշվի առնել այն, որ Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կարող է բավականին փշոտ լինել։ Իսկ որոշ փորձագետներ նույնիսկ կարծում են, որ Երևանի ինտեգրումն անիրատեսական նախաձեռնություն է։ Օրինակ՝ Թուրքիան սպասում է ԵՄ-ին անդամակցելուն 1999 թվականից։ Արժե հաշվի առնել նաև Ադրբեջանի գործոնը, որը համագործակցում է ԵՄ երկրների հետ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Դրա ֆոնին Բրյուսելը կարող է վախենալ Բաքվի հետ հարաբերությունների սրումից՝ հայ-ադրբեջանական բարդ շփումների պատճառով։ Բացի դա, վերջերս Եվրոպան զբաղված է մի փոքր այլ հարցերով։ Բրյուսելի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ լարված են, քանի որ ԵՄ-ն չի ողջունում Վաշինգտոնի քայլերը՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Բազմիցս հնչել են մտահոգություններ, որ երկխոսությունը կարող է կայանալ առանց ԵՄ–ի։ Ընդ որում, ԱՄՆ նոր վարչակազմը սկսել է երկխոսել ռուսական կողմի հետ։ Իսկ Երևանը նախկինում որդեգրել էր Վաշինգտոնի հետ մերձեցման կուրս։ Հունվարի 14-ին ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա, որից հետո հանրապետությունը դարձել է հարավկովկասյան տարածաշրջանի միակ երկիրը, որի հետ ԱՄՆ-ը նման պայմանագիր ունի, քանի որ նոյեմբերին ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական երկխոսությունը։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության ֆոնին Բրյուսելի դիրքերն են աստիճանաբար թուլանում, սակայն այս պայմաններում Երևանի համար արտաքին քաղաքական կուրսը փոխելու նախադրյալներ չկան, iz.ru–ի հետ զրույցում ասել է IMEMO RAS-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը։ «Այսօր մենք տեսնում ենք հակառակ միտումը, Հայաստանը մտադիր է շարունակել մերձենալ ԵՄ-ին։ Ռուս-ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների և եվրոպական էլիտաների պառակտման փաստը դեռևս չի ազդել Երևանի դիրքորոշման վրա»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունները ներկայում մտադիր են շարունակել իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնել «պայմանական եվրոպական ինտեգրման վրա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդի