Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժողովրդավարության բաստիոնի» իրական նկարագիրը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նաև, այսպես ասած, «ժողովրդավարական հովերով»: Այն ժամանակ էլ, իհարկե, միայն քաղաքական հավկուրությամբ տառապելու պարագայում կարելի էր նրան ու նրա ուղեկիցներին ու զինակիցներին ժողովրդավարական համարել, բայց քանի որ Փաշինյանն ու իր թիմը ձեռնտու էին «հավաքական Արևմուտքին», հատկապես վերջիններս սկսեցին հաճոյախոսություններ շռայլել, թե՝ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» է ու նման բաներ:

Դժվար է ասել, թե ողջ մարդու տան դռանը դագաղի կափարիչ կամ սգո պսակ դնելն ինչո՞վ կամ ինչքանո՞վ է ժողովրդավարական դրսևորում: Դեռ այն ժամանակ էլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն աչքի էին ընկնում իրենց կաղապարներից տարբերվող կարծիք արտահայտողներին թիրախավորելու, նրանց հասցեին զազրախոսելու և այդպիսով այլակարծությունը լռեցնելու վայրագ դրսևորումներով, խոսքային ագրեսիայով:

Իշխանության ու պաշտոնների քաղցրությունն զգալուն պես նրանց այդ արատն ավելի ու ավելի ցայտուն սկսեց դրսևորվել: Այդ շարքում կարելի է հիշատակել Փաշինյանին քննադատող առանձին հրապարակային անձանց վրա խուլիգանական հարձակումները:

Հետագայում այդ արատն արդեն էլ ավելի խորացավ ու ներկայում դրսևորվում է որպես խոսքի ազատության, այլակարծության դեմ պետական մակարդակով, ռեպրեսիվ մեքենայի ամբողջական ներգրավմամբ իրականացվող համակարգված պայքար կամ արշավանք:

Վերջին թարմ օրինակը հանրային գործիչ Էդգար Ղազարյանի հետ կատարվածն էր: Փաշինյանի իշխանությունը ցանկանում էր նրան ազատությունից զրկել այն բանի համար, որ դատավորների հասցեին «բան էր ասել»: Այդ «գործի», ավելի ճիշտ՝ խափանման միջոցի վերաբերյալ դատը, բնականաբար, բազմաթիվ սուր և ծաղրական արձագանքների արժանացավ: Ամեն դեպքում, դատարանը մասնակի բավարարեց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը և մարդու խոսքի ազատության և իրավունքի սահմանափակման պատժամիջոց կիրառեց:

Ըստ այդմ՝ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի իրավունքը՝ իր հրապարակային ելույթներում ներկայացնել դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:

Այսինքն, պատկերացնում եք, չէ՞, որևէ իշխանավորի հասցեին որևէ քննադատական խոսք ես ասում հրապարակավ, ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ նա գտնվում է այսինչ դատավորի կամ այնինչ դատախազի խնամքի կամ հսկողության տակ: Չէ, սա զավեշտ չէ: Սա ավելի վատ բան է: Սա Փաշինյանի իշխանավարման տակ ճնշվող Հայաստանի այսօրվա իրականությունն է:

Բայց միայն այս դեպքը չէ: Ժամանակային առումով շատ հեռու չգնալով՝ հիշեցնենք 70ամյա արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի հետ կատարվածը: Մարդը սոցցանցում ընդամենը հարցադրում էր արել, թե՝ «ո՞ւր է փառապանծ ոստիկանությունը», դա Փաշինյանի իշխանությունը որակել էր ոստիկանության նկատմամբ ատելության սերմանում (կարծես հանրությունը հատկապես ժողովրդի վրա բեկորային նռնակներով վայրագաբար հարձակումից հետո ոստիկանության հանդեպ սիրուց տոչորվում է), ու մարդուն ուզում էին կալանավորել: Չկալանավորեցին, բայց խոսքի ազատությունից առժամանակ զրկեցին:

Էլի նման դեպքեր կարելի է հիշել ու հիշատակել: Բայց հարցը դա չէ: Հարցն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն վախենում է ազատ խոսքից, հրապարակային քննադատությունից, այլև ամեն կերպ ձգտում է այն սահմանափակել: Օրվա բարձրաստիճան պաշտոնյաներն օրումեջ «դատի են տալիս» ամենատարբեր լրատվամիջոցների ու լրագրողների: Ու դա ևս նպատակաուղղված է խոսքի ազատությունը սահմանափակելուն:

Իմաստ ունի՞ ասել, որ դա ոչ մի կերպ չի աղերսվում ժողովրդավարությանն ու, առավել ևս, «ժողովրդավարության բաստիոն» ձևակերպմանը, որը վաղուց արդեն հնչում է միայն որպես ծաղրական կամ անեկդոտային ակնարկ:

Մեծ հաշվով, ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը: Այն ոչ միայն քաղաքական բռնաճնշումներ է իրականացնում հրապարակային դաշտում ակտիվ դրսևորվող կոնկրետ անձանց նկատմամբ (դա՝ ինքնըստինքյան պարզ է), այլև նման դրսևորումներով ահաբեկում է հասարակությանը: Այսինքն, խնդիրը ոչ միայն առանձին վերցրած անհատների ճնշելն ու լռեցնելն է, այլև հասարակությանն ահաբեկելը, բոլորին լռեցնելը և վախեցնելը, թե՝ տեսեք՝ ինչեր կարող են լինել նաև ձեզանից յուրաքանչյուրի հետ, եթե համարձակվեք Փաշինյանի կամ նրա հրահանգները կատարողների հասցեին ասել, որ նրանց աչքերի վերևում նաև հոնքեր կան:

Դա հոգեվարքային դրսևորում է ցանկացած բռնատիրական ռեժիմի համար, իսկ «ժողովրդավարական հովերով» իշխանության եկածների համար նման վարքը պարզապես վերջն է կամ վերջի սկզբի հստակ նախանշան:

Մյուս հատկանշական ու բնութագրական հանգամանքն այն է, որ Փաշինյանի իշխանավարման պայմաններում օրենք ասվածը գործում է բացառապես մեկ ուղղությամբ: Այսինքն, ինչ-ինչ պատժամիջոցներ, ռեպրեսիվ դրսևորումներ լինում են միմիայն իշխանության քաղաքական հակառակորդների կամ պարզապես իշխանության հետ կապ չունեցող գործիչների ու անհատների նկատմամբ: Մինչդեռ, երբ հետապնդելի դրսևորումներ են ունենում իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցված անձինք, օրենքը գոլորշիանում է, ոստիկաններն ու քննչական մարմինները դառնում են անզոր, ավելին՝ իշխանավորներն սկսում են կրծքով պաշտպանել յուրայիններին, գործնականում՝ դառնալով հետապնդելի արարքի հովանավոր ու գործակից:

Իշխանության հետ փոխկապակցված անձը Արցախի հայերի նկատմամբ ատելություն է սերմանում, բայց մնում է անպատիժ: Իսկ երբ ռեժիսոր Արմեն Գրիգորյանը սուր արտահայտություն էր արել, Փաշինյանի իշխանությունը ոչ միայն կալանավորեց Արմեն Գրիգորյանին, այլև սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդուն բանտում պահելով՝ գործնականում խոշտանգեց, հասցրեց մահվան, և դատարանի դահլիճում նա մահացավ:

Այ, սա է «ժողովրդավարության բաստիոնի» իրական նկարագիրը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր