Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ահազանգել եմ ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարին, ՄԻԵԴ նախագահին. Է. Ղազարյանի խոսքի իրավունքը սահմանափակվել է»․ Թագուհի Թովմասյան

ԲԼՈԳ
Առավոտյան, արդեն, ահազանգող գրություններ եմ ուղարկել ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարին, Նախարարների կոմիտեին, ՄԻԵԴ նախագահին, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների տնօրինությանը և ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին ՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական Հայաստանում Էդգար Ղազարյանի խոսքի իրավունքը դատական որոշմամբ սահմանափակվել է։ Եվ դա արվել է Ղազարյանի քաղաքական-քննադատական խոսքերի համար, ինչը նշանակում է, որ նա քաղհալածյալ է։

Գրության մեջ մասնավորեցրել եմ՝ Էդգար Ղազարյանը մասնագիտորեն վերլուծել է ՍԴ 2024թ սեպտեմբերի 26-ին կայացրած վճիռը` Սահմանազատման կանոնակարգը Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ, ներկայացրել, որ ՀՀ ազգային շահերին ուղղակի վնաս է հասցվել և սա միայն Էդգար Ղազարյանի կարծիքը չէ, շատ գործիչներ են այս մասին բարձրաձայնել: Բայց ՍԴ-ին, դատավորներին հեղինակազրկելու հիմքով վարչական հսկողություն է սահմանել դատարանը միայն Էդգար Ղազարյանի մասով` սահմանափակելով նրա քննադատության, խոսքի ազատության իրավունքը դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների և նրանց մերձավոր ազգականների վերաբերյալ: Ու այս ամենը եղել է ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա։

Տեղի ունեցածը խոսքի ազատության ուղղակի սահմանափակում է, որը ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով ամենապաշտպանված, հիմնարար իրավունքներից է:

Գրության մեջ հիշեցրել էի 2025թ փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հնչեցրած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խիստ կարևոր հայտարարությունը` խոսքի ազատության մասով, մեջբերում եմ.

«Ամերիկայում դուք չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ, եթե գրաքննության ենթարկեք ձեր ընդդիմախոսներին կամ նրանց բանտարկեք՝ լինի դա ընդդիմության առաջնորդը, իր սեփական տանն աղոթող համեստ քրիստոնյա, թե լրագրող, ով պարզապես փորձում է լուսաբանել իրադարձությունները։ Դուք չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ, եթե անտեսեք ձեր հիմնական ընտրազանգվածի կարծիքը՝ այնպիսի հարցերում, ինչպիսին է՝ ով կարող է լինել մեր ընդհանուր հասարակության անդամ…»:
Հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահի տված բանաձևը ժողովրդավարության և խոսքի ազատության պատկերացումների վերաբերյալ, ակնկալում եմ, որ գոնե Էդգար Ղազարյանի աղաղակող փաստի առիթով միջազգային հանրությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ համապատասխան քայլերով` թույլ չտալու խոսքի ազատության սահմանափակում:

Ի վերջո պետք է հասկանանալ որքանով է ժողովրդավարության, խոսքի ազատության չափանիշների մեջ տեղավորվում Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանի վճռով հաստատված վարչական հսկողությունը, որը ուղիղ նշանակում է խոսելու, քննադատելու արգելք` մի շարք պաշտոնյաների նկատմամբ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
 
 

Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել