Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՔԿՀ–ներում հացադուլ հայտարարածները քչացել են․ ի՞նչ է կատարվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վիճակը շարունակում է բարդ մնալ: Անցած շաբաթ ՄԻՊ Անահիտ Մանասյանն հայտնեց, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք, որին հաջորդեց ընդդիմադիր  պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությունը, որ ՔԿՀ-ներում տարրական պայմանների բացակայությունն ու ոչ պատշաճ վերաբերմունքը դրդում են ազատազրկված անձանց դիմելու ծայրահեղ միջոցների՝ հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության։ 

MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ ՔԿՀ-ներում 3 հոգի գտնվում են հացադուլի մեջ, իսկ պատճառը կապված է նրանց քրեական գործերի հետ։ Մեզ հետ զրույցում ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ հացադուլ հայտարարած 3 կալանավորված անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը։

«Հունվարի 29-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում հացադուլում գտնվում է 2 կալանավորված անձ, պատճառն իրենց առաջադրված մեղադրանքների հետ անհամաձայնությունն է։ Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրականացվել մասնագիտական, բացատրական և խորհրդատվական աշխատանքներ նշված 2 կալանավորված անձանց հետ, վերջիններս գտնվում են Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում հացադուլի այլ դեպքեր չկան»,– նշեց նա։

Իր հերթին, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից էլ մանրամասնեցին, որ հացադուլի մեջ գտնվող անձինքն գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ ու բժշկական առումով անհրաժեշտ ամենն արվում է, նրանք պարբերաբար հետազոտությունների են ենթարկվում քաղաքացիական հիվանդանոցներում, և եթե կարիք լինում է, հացադուլից դուրս գալուց հետո էլ վիճակը գնահատվում է, նոր սկսվում է հետհացադուլային վերականգնողական բուժումը։

«Բոլոր հացադուլավորները բոլոր ՔԿՀ-ներում միշտ գտնվում են բուժանձնակազմի ուժեղացված հսկողության տակ, և ինչի կարիքն ունեն այդ պահին արվում է, եթե հացադուլին չի հակասում: Օրինակ, եթե մարդը հացադուլի մեջ է, գիտակցության կորուստ չունի և այլն, իր կամքին հակառակ սնուցող դեղորայքային բուժում իրավունք չունեն անելու, եթե մարդու գիտակցությունը տեղն է՝ գլյուկոզա չեն միացնում։ Հացադուլը անձի իրավունքն է, եթե անձը մնում է հացադուլի մեջ, 10 օր հետո տանում են քաղաքացիական հիվանդանոց, հետազոտություններ անում, որոշում են այդ պահին առողջական վիճակը, խորհուրդ է տրվում հացադուլից դուրս գալ, եթե հացադուլից դուրս չեն գալիս, ապա հսկում են»,- հավելեցին ՊՈԱԿ-ից։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն