Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություն կատարել կառավարության 2024 թ. օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշման մեջ: Որոշմամբ հաստատված սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրի մեկնարկից սկսած ստացվել է ԱԱՀ-ի 75 տոկոսի չափով աջակցություն տրամադրելու 2 շահառուի 6 հայտ՝ մոտ 18 մլն դրամի չափով։ Ծրագրի իրականացման ընթացքից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և շտկել առանձին դրույթներ, մասնավորապես՝ պարզվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիները (ԽԵԿ) սպանդանոց են տեղափոխվում ոչ միայն ֆերմերային տնտեսությունների, այլև նրանց լիազորած անձանց կամ գնորդի կողմից։ Բացի այդ, ԽԵԿերի նույնականացման համար անհրաժեշտություն է առաջացել ունենալ նաև ԽԵԿ-երի սպանդի վերաբերյալ N 5 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները։

Սպանդանոցային սպանդի ծավալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուկայահանվող ամբողջ մսեղիքի ծավալում սպանդանոցային սպանդի արդյունքում ստացված մսեղիքի մասնաբաժինը շատ փոքր է։ Սպանդանոցային սպանդը խրախուսելու, բակային մորթի ծավալները կրճատելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նոր՝ սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության ծախսերի փոխհատուցման ծրագիր, որով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել սպանդանոցներին՝ ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց։ Նախագծով առաջարկվում է ծրագրի առանձին դրույթներում կատարել փոփոխություն և լրացումներ, ըստ որոնց՝ ԽԵԿ-երը սպանդանոց կարող են տեղափոխվել նաև ֆերմերային տնտեսությունների կողմից լիազորված անձանց կամ գնորդների կողմից, ինչպես նաև սահմանվել է լրացուցիչ պահանջ այն մասին, որ շահառուն փոխհատուցման ստացման դիմումին կից պետք է ներկայացնի ԽԵԿ-երի սպանդի վերաբերյալ N 5 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները, նախագծի ընդունումից հետո մինչև 2026 թ. դեկտեմբերի 30-ը սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողներին, նախագծով սահմանված ընթացակարգի համաձայն տրամադրել ֆերմերային տնտեսության կամ վերջինիս լիազորած անձի կամ գնորդի համար անվճար սպանդի ծառայություն մատուցած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու դիմաց 10 000 դրամի չափով փոխհատուցում։ Ընդ որում՝ փոխհատուցում չի տրամադրվում ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին կամ գնորդներին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներին և տնտեսվարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսվարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության դիմաց։

Նախագծի ընդունման դեպքում 2025 թ.-ի համար պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների պահանջարկը կկազմի շուրջ 443 մլն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան