Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ համեմունքներով, սոուսով ու սկուտեղով մատուցել «խնձոր» հիշեցնող կազմվածքը․ «չի կարելիներ», խորհուրդներ ու խորամանկություններ

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է .
 
Լայն ուսեր, փարթամ կուրծք, ընդգծված որովայն, իրանի բացակայություն, բարակ թևեր, սլացիկ ոտքեր, — այսպիսին է “խնձորանման” կազմվածքի հիմնական նկարագիրը։ Եթե կարդում եք այս հոդվածը, ապա ամենայն հավանականությամբ խնձորանման կառուցվածք ունեք, կարծում եք, որ սա խնդրահարույց ու անհույս թեմա է, այսպիսի կազմվածքով կատարյալ տեսք ունենալը ֆանտաստիկայի ժանրից է։ Չարաչար սխալվում եք․․․․
 
Եվ այսպես, խնձորանման կառուցվածք ունենալու դեպքում ինչպե՞ս և ինչո՞վ է պետք  քողարկել  մարմնի անցանկալի հատվածները։ Գործնական խորհուրդների անցնելուց առաջ առաջարկում եմ նախ համոզվել, որ դուք իսկապես խնձորանման կազմվածք ունեք։ Այս հարցում կողմնորոշվելն իսկապես բարդ է, մանավանդ, որ խնձորանման ու դեղձանման կազմվածքները բավական նման են։ Ներկայացնում եմ հիմնական տարբերանշանները․
types_of_shapes-1
  • Խնձորանման կազմվածքի պարագայում կոնքերը կրծքի հատվածից ավելի նեղ են լինում։
  • Նույնիսկ ավելորդ քաշի բացակայության դեպքում մարմնի վերին հատվածը կլոր կամ օվալ է հիշեցնում։
  • Քաշ հավաքելիս ավելորդ կիլոգրամները կուտակվում են կոնքերից վերև՝ որովայնի, ստամոքսի ու իրանի հատվածում։ Մինչդեռ դեղձանման կազմվածքի պարագայում ծանրանում է որովայնը, հետույքն ու կոնքերը։
  • Խնձորանման կազմվածք ունեցողները մարմնի վերևի հատվածի հետ համեմատ ավելի բարակ ոտքեր են ունենում։
Ահա, եթե դուք դեռ մեզ հետ եք, անցնենք առաջ։ Մարմնին սլացիկ տեսք հաղորդելու համար երկու նպատակ ենք դնում, նախ՝ ընդգծել ոտքերն ու դեկոլտեն, երկրորդը՝ քողարկել որովայնն ու իրանի բացակայությունը։
Չհագնել
  • Որովայնի ու իրանի հատվածից ուշադրությունը շեղելու նպատակով խուսափեք կոնքից ներքև սկսվող տաբատներից ու կիսատաբատներից։ Դրանք միայն ընգծում են այն, ինչ ցանկանում եք քողարկել։
  • Ասում ենք “ոչ” որովայնի հատվածում տեղեկայված խոշոր պրինտերին, նկարներին ու հնարավոր այլ նախշերին։ Դրանք խոշորացույցի գործառույթ են իրականացնում։
  • Շրջանցեք հաստ գոտիները, դրանք շեշտադրում են իրանի բացակայությունը։ Ցանկալի է մախապատվությունը տալ միագույն կտորներին։
  • Խուսափեք ինչպես մարմինը կիպ գրկող, այնպես էլ մարմնին ավելորդ ծավալ հաղորդող կտորներից, օրինակ՝ բուկլե, տրիկոտաժ, վիլվետ և այլն։ Հրաժարվեք փայլ ունեցող կտորներից, դրանք միշտ մարմնին ծավալ են հաղորդում։
Ընտրում ենք հագուստ
Տաբատ․
Ինչպես արդեն ասացինք, խուսափեք կոնքից ներքև գտնվող տաբատներից։ Նախապատվությունը տվեք տաբատների նեղ կամ ներքևում լայնացող մոդելներին։ Շրջանցեք կարճացված տաբատները, դրանք կընդգծեն  մարմնի ծավալուն վերին ու նեղ ստորին հատվածների անհամապատասխանելիությունը։ 
Ցանկալի է , որպեսզի տաբատի շղթան լինի ոչ թե առաջամասում, այլ կողքի հատվածում։ Առաջամասի շղթան որավայնին հավելյալ ծավալ է հաղորդում։ Ընտրեք հետևի հատվածում գրպաններ ունեցող տաբատներ, դրանք կընդգծեն հետույքը, մի փոքր ծավալ կհաղորդեն, հետևապես կհավասարեցնեն  իրանի գիծը։
Շրջազգեստ ու կիսաշրջազգեստ։
Շրջազգեստ ու կիսաշրջազգեստ ընտրելիս նախապատվությունը տվեք բարձրիրան ու լայնացող մոդելներին։ Դրանք կազմվածքին ավելի ներդաշնակ տեսք կհաղորդեն ու կքողարկեն իրանի բացակայությունը։ Դրանք կարող են լինել ասիմետրիկ, ունենալ թեք բացվածք կամ կլոր ուրվագիծ։ Կարևորն այն է, որ մարմինը կիպ չգրկեն։ Ինչպիսին պետք է լինի երկարությունը։ Չենք մոռանում խնձոր կառուցվածք ունեցողների գլխավոր հարստության մասին՝ երկար սլացիկ ոտքերի, ուստի և ընդգծում ենք դրանք։
Կիսաշրջազգեստի ու շրջազգեստի երկարությունը կարող է հասնել մինչև ծնկները։ Ուշադրություն դարձրեք նաև կոշիկների ճիշտ ընտրությանը։ Ցանկալի է ընտրել առանց կապիչների կոշիկներ, դրանք ոտքերն ավելի կարճ են ցույց տալիս։
Բլուզներ, տոպեր
Այս պարագայում նախապատվությունը ևս պետք է տալ բարձրիրան մոդելներին։ Ցանալի է ընտրել v-աձև կամ օվալ բացվածք ունեցող բլուզներ ու տոպեր։ Դրանք կընդգծեն ձեր գեղեցիկ կուրծքն ու ուշադրությունը կշեղեն որովայնի հատվածից։
Բլուզների երկարությունը պետք է հասնի մինչև կոնքերը, նույնիսկ մի փոքր ներքև, ծածկեն հետույքը։ Իրանի հատվածում վերջացող բլուզներն ընդգծում են իրանի բացակայությունը։  
Բլուզներն ու տոպերը թևերի հատվածում կարող են ունենալ նախշեր, կապիչներ և այլն։ Այս հավելյալ տարրերը մարմնի ուրվագիծը  տեսողականորեն ավելի կերկարացնեն։ Այս ամենին կարող եք գումարել բազմաշերտ վզնոց կամ կրծքազարդ, որը կրկին կընդգծի  ձեր կրծքի հատվածը։
Ժակետներ ու վերարկուներ
Ժակետներն ու վերարկուները խնձորանման կազմվածք ունեցողների համար իսկական շտապ օգնություն են։ Կարծես կախարդական փայտիկի օգնությամբ դրանք մեկ վայրկյանում կարող են քողարկել ձեր մանր ու մեծ գաղտնիքները։ Նախապատվությունը տվեք վերարկուների ու ժակետների միափեղկ, առանց գրպանների ու հավելյալ տարրերի մոդելներին։ Դրանք ևս շատ կարճ չպետք է լինեն, կատարյալ երկարությունը կոնքերը ծածկողն է։
Չմոռանանք կախարդական հնարքի մասին՝ ժակետներն ու վերարկուներն արձակված կրելիս երկու հորիզոնական գծեր են առաջանում, որոնք ի զորու են քողարկել ամեն ինչ։ Ի դեպ, վերարկուի աստառի գույնը պետք է համապատասխանի վերարկուի գույնին։ Գունային կոնտրաստը մատնում է ավելորդ կիլոգրամները։
Ինչպես տեսնում ենք, հրաշագործ նորաձևությունն ունի բոլոր հարցերի պատասխանները,  բոլոր փակ դռների բանալիները նրա մոտ են։
Տաթև Ախայան
Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»