Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հիշվելու հավակնությունից անդին չմոռանալու բարոյականություն ունենանք

ԲԼՈԳ

Արա Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

/զղջումի և հառնումի խոհեր/
---
Սնահավատ չեմ: Նախապաշարումներ չունեմ: Ճակատագրապաշտ էլ չեմ, քանզի քրիստոնեական իմ ակնածուն տեսակը ոչ թե մերժում է այս կամ այն մեկին կամ երևույթը, այլ դրանց նայում է հավատի ճիշտ անկյան տակ ու լույսի ներքո: Մեղքերս շատ են, սխալներս՝ առավել քան բազում...Բայց...ինձ զարկողին, ցավեցնողին, զրպարտողին, մերկապարանոց մեղադրողին չեմ ընկալել իբրև առաջին ու վերջին ախոյանի, ընդհանրապես չար մտասևեռումներ և դիտավորություններ չունեմ, ինչն ամենևին առկախ է չէ սեփական սխալներիս կամ վրիպումներիս, այլ բխում է իմ օրգանական կերպից ու աշխարհահայացքից:

Հիշաչարությունն ու շղթայական արար-գործողությունները, ռազմավարական քայլերը ինձ համար չեն, գաղտնիք չեմ վաճառում, նախկին հարաբերությունները նոր մարդկանց ու նոր միջավայրում չեմ ներկայացնում որպես վրիպում և անբարոյականի պես չեմ վերախմբագրում՝ դուրս թողնելով այնտեղից որևէ մեկի, առավելևս՝ հրաժարվելով իմ կենսագրության այդ հատվածում նրա արժեքավոր ներկայությունից: Անցյալ-ներկա-ապառնի իմ մարդկային երթևեկում, հավասարապես գնահատում եմ բոլորի խորհուրդն ու խրատը, անհաղորդությունն իսկ՝ իրերի և անունների զորավոր ազդեցությունը համադրելու միջոցով...

...Մեն մի ձախողում, թերևս, կա՜... Չեմ կարողանում մոռանալ ոչինչ: Ոչ թե հիշում եմ, այլ չեմ մոռանում: Անուններ կան, որոնք սեպագիր արձանագրության պես սրտադրոշմ, ցավակնիք մնում են: Անուններ կան, որոնց պատճառով այլ...համանուն մարդիկ ընկալվում են անցյալի դառնահեծ մտորումների մակարդակում և մինչև վերջ չեն մարսվում՝ առանձին անձնանունի աստիճան, որքան էլ հոլովես, ազգանվան-հայրանունի մակդիրումներ անես...Միևնույն է, Արմանն Արման է, Պետրոսը՝ Պետրոս, Թագուհին, Եվան, Անուշն ու Արմինեն՝ հենց այդպիսիք....Խնդիրը հարազատության բարոյական ներսահյուսվածքն է, թե չէ կարող ենք ամեն ինչ ժխտել, դատափետել, ուրանա՜լ...

Զգու՜յշ ապրենք, ասել է թե՝ անփույթ չգոյենք, որովհետև կամա-ակամա մենք անուն ենք՝ որքան էլ մեծ լինի անվանարկելու հակաքրիստոնեական մարմաջն ու գայթակղությունը: Անանուն չմնալու անհամեստություն ունենանք: Հիշվելու հավակնությունից անդին չմոռանալու բարոյականություն ունենանք..

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ