Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես դեմ եմ Հայաստանում մշակույթի ոլորտում իրականացվող քաղաքականությունը եվրոպական երկրների մշակութային քաղաքականության նման իրականացնելուն

ԲԼՈԳ

Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի պարզ պատճառով. եվրոպական երկրները հիմնականում ազգային չեն ո՛չ իրենց առջև կանգնած խնդիրների, ո՛չ բնակչության էթնիկ կազմի, ո՛չ մշակութային ժառանգության առումներով: Մենք՝ ուղիղ հակառակը, ազգային ենք բոլոր այդ իմաստներով: Իսկ ազգայինը, նախևառաջ, մշակութային է: Չկա մշակույթ՝ չի լինի ազգ, քանի որ ազգը գենետիկ երևույթ չէ, այլ՝ մշակութային: Ինչպես մարդ լինելու համար մարդ ծնվելը քիչ է, այնպես էլ հայ լինելու համար հայ ծնողներ ունենալը քիչ է:

Ո՛չ լեզուն, ո՛չ անցյալը, ո՛չ բարոյական պատկերացումները մենք չենք ստանում գեներով, դրանք մեզ են հասնում մշակույթի միջոցով, ինչի արդյունքում էլ մենք մեզ հայ ենք համարում:

Եվրոպական երկրները ստիպված և նպատակային գնացել են մշակույթի հարցում ապազգայնացման, քանի որ նպատակ ունեին ողջ Եվրոպայում ստեղծել ապրելու միասնական, ընդհանուր միջավայր, որտեղ բացառված կլինեն պատերազմները: Այդ ճանապարհին ազգային (ինչպես նաև կրոնական, սեռային, ռասայական) պատկանելիությունը դիտվեց որպես երկրորդային մարդու համար, իսկ առաջնային դարձան սոցիալական երևույթները՝ քաղաքականություն, տնտեսություն և այլն:

Մենք չունենք հարևանների հետ մշակութային ընդհանրություն ստեղծելու խնդիր, որում մեր և իրենց ազգայինը պետք կլիներ դնել մի կողմ, մենք չունենք նաև եվրոպացիների հետ մշակութային ընդհանրություն ստեղծելու անհրաժեշտություն, որովհետև հարևան չենք իրար: Մենք ունենք ազգայինի գոյության և զարգացման երկու հիմքերը՝ մշակույթը և պետությունը, պահպանելու և զարգացնելու: Պետությունն այլ կերպ է զարգացվում, ազգային մշակույթը՝ այլ կերպ: Եթե մեր պետությունը կարող է գնալ և գնում է եվրոպական պետության մոդելով, ապա մշակույթը չպետք է գնա այդ ճանապարհով, այն պետք է գնա ազգային մշակույթի տարածման, վերարժևորման, վերաիմաստավորման և դրանով հանդերձ՝ արդիականացման ճանապարհով: Այն պարզ պատճառով, որ հայաստանյան իրականությունը՝ հարաբերությունները, խնդիրները, բարոյական պատկերացումները, դեռ ազգային են: Մենք դեռ չունենք այն կայացած պետությունը, որ այդ ամենը իդեալական կազմակերպի, և հանրային հարաբերությունների միակ կարգավորիչը մնում է մշակույթը, որը մեր պարագայում ազգային մշակույթն է:

Մշակույթի նախարարությունը, ի դեպ, շատ բան ճիշտ անում է՝ մշակութային քաղաքականության հենց եվրոպական հայեցակարգի շրջանակներում (Թանգարանների գիշեր, ցուցադրություններ և այլ նախաձեռնություններ): Բայց այդ ամենը մեր ազգային մշակույթի զարգացմանը ինչքանո՞վ է նպաստում:

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ