Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերբիայում C-Check անցած «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավում խնդիր է հայտնաբերվել․ ինքնաթիռը վերադարձել է Երևան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Հայկական ավիաուղիներ» կամ Armenian Airlines ավիաընկերության օդանավը Սերբիայում տեխսպասարկում անցնելուց և ուշացումով Հայաստան վերադառնալուց հետո, դեռ թռիչքները չվերսկսկած, նորից խնդրի առաջ է կանգնել, ինչի պատճառով նորից հետաձգվել են նախատեսված մի շարք չվերթներ։ 

Հիշեցնենք, MediaHub-ը գրել էր, հոկտեմբերի 14-ին ընկերության՝ ռուսական ուղղություններ սպասարկող օդանավը մեկնել էր Սերբիա՝ C-Check (պլանային տեխսպասարկում) անցնելու։ Այդ ընթացքում «Հայկական ավիաուղիները» մոտ երկու ամսով դադարեցրել էր թռիչքները։

Ընկերությունը նախատեսել էր, որ դեկտեմբերի 9-ից նորից կվերսկսի դրանք, քանզի մինչ այդ օդանավը պետք է վերադարձած լիներ տեխսպասարկումից, սակայն սերբական ընկերությունը ուշացրել էր օդանավի տեխսպասարկումն, ու ընկերությունը ստիպված հետաձգել էր արդեն նախատեսված չվերթները։ Դեկտեմբերի 20-ին վերջապես վերադարձավ օդանավը C-Check-ից և նույն օրը գիշերը՝ ժամը 2:05-ին նախատեսված էր Երևան-Մոսկվա չվերթը, ինչը մեկնարկել է, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով ավարտին չի հասցվել, քանզի մեկ ժամ օդում գտնվելուց հետո օդանավի հրամանատարը ինչ-որ խնդիր է նկատել և որոշում է կայացրել վերադառնալ Երևան։ Դրա պատճառով ավտոմատ չեղրակվել կամ հետաձգվել են նաև հաջորդիվ նախատեսված Երևան-Սոչի-Երևան և Երևան-Կազան-Երևան չվերթները, որոնք նույն օդանավով պետք է իրականացվեին։ Արդյունքում բազմաթիվ ուղևորներ դարձյալ մնացել են «բորտին»։

«Հայկական ավիաուղիների» մամուլի պատասխանատու Դիանա Կարապետյանը MediaHub-ի հետ զրույցում, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասաց․ «Թռիչքից մոտ մեկ ժամ անց՝  օդաչուները և հրամանատարը նկատում են որոշակի ցուցանիշների շեղում, որով պայմանավորված՝ որոշում են կայացնում, որ ճիշտ է վերադառնալ բազա՝ «Զվարթնոց» օդանավակայան։ Տեղում ուսումնասիրություն և ստուգումներ է անցնում օդանավը, նկատված շեղումն ուղղվում է, և օդանավը դրանից հետո արդեն մինչև այսօր իրականացնում է սահմանված չվացուցակով իր չվերթները։ Քանի որ այդ ստուգումները որոշակի ժամանակ էին պահանջում, դրանով պայմանավորված՝ Երևան-Մոսկվա-Երևան չվերթի բոլոր ուղևորներին հենց տեղում այլ ավիաընկերությունների միջոցով իրենց ուղևորափոխադրումն ապահովել ենք։ Այդ օրերին ունեինք նաև ևս երկու չվերթ՝ Երևան-Սոչի-Երևան և Երևան-Կազան-Երևան, որոնք հետաձգել ենք՝ ուղևորներին առաջարկելով կա՛մ գումարի 100 տոկոս վերադարձ, կա՛մ նաև հնարավորություն՝ արդեն այս շաբաթ մեկնելու»։

Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ ամբողջական տեխսպասրակումից տակավին նոր վերադարձած օդանավում տեխնիկական խնդիր է հայտնաբերվել, ընկերության մամուլի քարտուղարը չցանկացավ դա տեխնիկական խնդիր անվանել՝ ավելի մեղմ ձևակերպում տալով․ «Տեխնիկական խնդիր չենք անվանի, որովհետև դա, իրականում, խնդիր չի եղել, այլ որոշակի ցուցանիշների շեղում է եղել։ Իրականում, գուցե հնարավորություն լիներ շարունակելու թռիչքը, բայց, հաշվի առնելով մեր ուղևորների անվտանգության խնդիրը, որոշում է կայացվել վերադառնալ բազա»։

Իսկ թե ինչ ցուցանիշների շեղում է եղել, ընկերության մամուլի պատասխանատուն չցանկացավ հայտնել՝ նշելով, որ ավելի մանրամասն իրավասու չէ պատասխանելու, թե ինչ շեղում է եղել, բայց վստահեցրեց, որ անսարքություն չի եղել, և օդանավը Սերբիայում տեխնիկական ստուգում անցնելուց հետո նորմալ հասել է Երևան, և որևէ խնդիր չի արձանագրվել։

«Բայց, ամեն դեպքում, ցուցանիշների որոշակի շեղում է արձանագրվել, գուցե նաև տեխնիկական ստուգումով պայմանավորված, քանի որ օդանավը քանդվում և նորից է հավաքվում, հնարավոր է՝ սարքավորումների հետ կապված ինչ-որ շեղում է ցույց տվել»,- ասաց Դիանա Կարապետյանը։

Նա դժվարացավ ասել նաև, թե այդ շեղումը ո՞ւմ պատասխանատվության տիրույթում է եղել՝ սերբական ընկերությա՞ն, որը անցկացրել է օդանավի C-Check-ը, թե՞ օդաչուների, որոնք գուցե պետք է ավելի վաղ նկատեին և չեն նկատել։

«Այն պահին, երբ թռիչքը մեկնարկել է, ցուցանիշը որևէ շեղում ցույց չի տվել։ Թռիչքի ընթացքում է շեղումը երևացել, և հենց նույն վայրկյանին որոշում է կայացվել հետ վերադառնալ։ Իսկ պատասխանատվության մասով՝ ամեն դեպքում, այս պահին չեմ կարող հստակ պատասխան տալ, բայց ավիաընկերությունը և օդաչուները որոշում են կայացրել անվտանգ վերադառնալ Երևան, որից հետո մարդկանց ուղևորափոխադրումը կազմակերպվել է»,- ասաց «Հայկական ավիաուղիների» ներկայացուցիչը։

Ի դեպ, նա չժխտեց, որ ուշացումների պատճառով եղել են դժգոհ ուղևորներ, ինչը նորմալ է՝ նշելով, որ իրենց ընկերությունը տեղեկացրել է, որ առաջարկում է ամբողջական գումարի հետ վերադարձ կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։

«Մինչև այսօր բոլոր ուղևորները մեզ դիմել են, և մենք կազմակերպել ենք գործընթացը։ Այն ուղևորները, որոնք, ամեն դեպքում, նաև ընտրել են այլ ավիաընկերության միջոցով, մոտակա թռիչքներով իրենց փոխադրումը կազմակերպել, դա կազմակերպվել է մեր կողմից։ Կոնկրետ Երևան-Սոչի չվերթի դեպքում այն ոչ թե չեղարկվել է, այլ կայացել է այլ ավիաընկերության միջոցով»,- ասաց ընկերության մամուլի պատասխանատուն։

Վահե Մակարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանում