Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա հույսի պահ է. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Այս մասին  ֆիննական «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա»,- ասել է նա:

2020թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանում ներքին քաղաքական  ճգնաժամի առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Երկրի վարչապետը, կառավարությունը և քաղաքական թիմը որոշեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք դիմեցինք ժողովրդին և հարցրեցինք երկու բան՝ արդյո՞ք նրանք աջակցում են ավելի խորը ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության օրակարգին, այսինքն՝ կառավարության քաղաքականությանը: Մենք նորից ստացանք ձայների մեծամասնությունը: 2026 թվականի ընտրությունների ժամանակ մենք կրկին կտանք այդ հարցը, չնայած, որ հարցումները նույնպես ցույց են տալիս կառավարության քաղաքականության նկատմամբ աջակցությունը:

Ներկայումս մենք կենտրոնացած ենք մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման վրա: Մյուս կողմից՝ մենք կենտրոնացած ենք մեր երկրի բարգավաճման, շարունակական արդիականացման և ժողովրդավարացման վրա: Եվ սա, բնականաբար, մեզ ավելի է մոտեցնում Եվրոպային և ձեր արժեքային ընտրության նման ընտրություններին:

Միաժամանակ, ընթացակարգերի և կանոնների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ գուցե ժամանակն է գործել այլ կերպ, քան «սովորական ընթացքի» (business as usual) ռեժիմով։ Սա կարող է վերաբերել թե՛ աշխարհաքաղաքական որոշումներին, թե՛ ներքին նշանակության որոշումներին։ Աշխարհը փոխվում է։ Թերևս, ժամանակն է կայացնել համարձակ քաղաքական որոշումներ:»

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ Մխիթարյան