Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց անշարժ գույքի ոլորտի փորձագետ Հովհաննես Բասենցյանի հետ:
 
-Հայաստանի անշարժ գույքի շուկան կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Տարեվերջին Երևանում կդադարի գործել եկամտահարկի վերադարձի օրենքը։ Ի՞նչ փոփոխություններ կկրի շուկան 2025 թվականին։
 
- 2025 թվականն իրապես լի է լինելու մարտահրավերներով անշարժ գույքի շուկայի, հատկապես առաջնային շուկայի և դրանից ածանցվող ոլորտների համար, ինչպիսիք են՝ շինարարությունը, բանկային ոլորտը և այլ ուղղություններ։ Սակայն այս փոփոխությունները չեն բերի կտրուկ ցնցումների՝ հաշվի առնելով, որ շուկայի փոփոխությունները նոր չեն և սկսվել են դեռ 2023 թվականից, երբ եկամտահարկի մասին օրենքը փուլային դուրս էր գալիս Երևանի՝ առաջինից մինչև երրորդ գոտիներ։ Կուզեի նշել մի քանի հանգամանք ևս։ Առաջին հերթին՝ աշխուժությունն արդեն իսկ տեղափոխվում է երևանամերձ մարզեր և կառուցապատումն ընթանում է նույն տեմպերով, արդյունքում՝ Երևանի սահմաններն արհեստականորեն շարունակում են և մյուս տարի ևս կշարունակեն ընդլայնվել։ Երկրորդ հերթին՝ Երևանի առավել կենտրոնական հատվածներում կմեծանա որակական մրցակցությունը։ Նոր ու միջազգային ստանդարտներով կառուցվող պրեմիում գույքերի առաջարկը կմեծանա, դա կձևավորի ավելի նեղ և փոքր շուկա, որի օրինակները այսօր արդեն իսկ կան գործող շուկայում։ Եվ վերջապես՝ այն առաջարկները, որոնք չեն հասցրել սպառվել մինչև 2025 թվականը, կստիպեն կառուցապատողներին՝ հանդես գալ վճարման առավել մրցունակ և ճկուն տարբերակներով։ Եվ վերջին կարևոր հանգամանքն այն է, որ բանկերը ևս՝ իրենց ֆինանսավորմամբ, ներգրավված են կառուցապատման ոլորտում և հաջորդ տարի խիստ շահագրգռված են լինելու վաճառքներում։ Այս հանգամանքն էլ կարող է պատճառ դառնալ հիպոտեկի համար բանկային տոկոսադրույքների նվազելուն։ Աշխարհի ցանկացած երկրում, երբ իջնում են բանկային տոկոսադրույքները, անշարժ գույքի գները միայն բարձրանալու միտում են ունենում կամ մնում են նույնը։
 
- Շատ փորձագետներ պնդում են,որ անշարժ գույքի գինը՝ հատկապես նորակառույց շենքերում, արհեստականորեն բարձր է պահվում։ Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է, արդյոք, սպասել գների նվազում մոտ ապագայում։
 
- Համաձայն եմ, շատերն են խոսում հաջորդ տարվա հնարավոր գնանկման մասին, և կան նման կարծիքի հիմնավորումներ։ Սակայն հավասարապես կան փաստեր, որոնք հակառակ սցենարն էլ են կանխատեսում։ Փաստ առաջին. հաջորդ տարի առաջարկը նույնպես նվազելու է, կառուցապատողներն էլ նույն տեմպով չեն իրականացնի նախագծեր Երևանում։ Առաջնային շուկայից արդեն բնակարաններ ձեռք բերած գնորդները, ովքեր օգտվում են եկամտահարկից, տրամաբանական չէ, որ կվաճառեն իրենց բնակարանները, իսկ վաճառելու պարագայում հաստատ կփորձեն վաճառել շատ ավելի թանկ, քան ձեռք են բերել կառուցապատման ընթացքում։ Փաստ երկրորդ. կառուցապատման ինքնարժեքը վերջին ժամանակներում զգալի բարձրացել է, հատկապես նախագծման և շինթույլտվության վճարների վերջին բարձրացումից հետո կառուցապատողները իրականում շոշափելի տեղ չունեն գներ իջեցնելու։ Եվ վերջին փաստը. անշարժ գույքի գործարքների մեծ մասը, միևնույնն է, տեղի է ունենում երկրորդային շուկայում, որը կախված չէ եկամտահարկի մասին օրենքից, ուստի զգալի գնանկում ես չեմ կանխատեսում։ Այլ բան է, որ շատ տեղային կոնկրետ նախագծերում լինեն գնիջեցումներ, կամ, որ ավելի հավանական է, տրամադրեն վճարման ճկուն մեխանիզմներ՝ խուսափելու համար գների իջեցումից։ Շատ փորձագետներ տարեսկզբին նշում էին, որ տարեվերջին տեղի կունենա շուկայի անկում՝ պայմանավորված եկամտահարկի վերադարձի օրենքի դուրս գալու հետ, սակայն դա տեղի չունեցավ։ Գների հնարավոր անկման մասով կցանկանայի նշել, որ շատ ավելի հավանական է երկրորդային շուկայի մաշված բնակֆոնդի գույքերի գնանկում, քանի որ կառուցապատման աճի և նորակառույցների բնական թանկացման ֆոնին հին բնակֆոնդի շատ սեփականատերեր իրենց գույքը թանկ են հանել շուկա, նման գույքերը ինչ-որ պահից, պահանջարկ չունենալով պայմանավորված, գնանկում կունենան և իրենց շուկայական գնին կվերադառնան։
 
- Դուք աշխատում եք ռիելթորական ոլորտում և քաջատեղյակ եք շուկայի թե՛ առաջարկին, թե՛ պահանջարկին։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում միմյանց։ Ի՞նչ բնակարաններ են հիմնականում գնում մեր քաղաքացիները։
 
- Առաջարկ/պահանջարկ հարաբերակցությունը անշարժ գույքի ոլորտում օրգանիկ բալանսի վրա է։ Կառուցման փուլում առաջարկվող գրեթե բոլոր նախագծերը վաճառվում են։ Սակայն տարբեր են վաճառքների տեմպերը։ Դրանք պայմանավորված են թե՛ գնով, թե՛ մարքեթինգով, թե՛ այն հանգամանքով՝ ով է վաճառում, պրոֆեսիոնալիզմի ինչպիսի մակարդակ ունեն վաճառքի թիմերը, և ամենակարևորը՝ թե վաճառքից ինչ ֆինանսական հոսքեր են ակնկալում։ Շուկա դուրս եկող նախագծերի մեծ մասը վաճառվում է մինչև շինարարության ավարտը։ Ավելին, մեր քաղաքացիները մեծ մասամբ ձգտում են բնակարան գնել շինարարության հենց մեկնարկի ժամանակ, քանի որ մեկնարկի պահին տվյալ նախագծի գները ամենանվազն են, իսկ ավարտին դրանք բարձրանում են միջինը 20-25 %-ով։ Մեր քաղաքացիների ճաշակը և հնարավորությունները շատ տարբեր են, բայց մեր գնորդները շատ կրթված են, գիտեն՝ ինչ նպատակով են բնակարան գնում՝ ներդրում կատարելո՞ւ, թե՞ բնակվելու… Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ քաղաքացիների մեծ մասը ձգտում է էկոնոմ դասի շենքերում բնակարան ձեռք բերել, կարծում եմ՝ դա շատ բնական է, քանի որ ավելի քիչ հնարավորություններ ունեն, և միայն փոքրամասնությունն է, որ կարող է իրեն թույլ տալ ունենալ պրեմիում դասի անշարժ գույք։
 
- Որքանո՞վ է անշարժ գույքի հայկական շուկան գրավիչ ներդրողների համար։ Կա՞ն, արդյոք, օտարերկրյա ներդրողներ։
 
- Պետք է ցավով փաստեմ, որ օտարերկրյա ներդրումները խիստ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում, և սա մեր երկրի տնտեսության բաց կետերից է, որի վրա հարկավոր է աշխատել։ Չնայած կան նաև շատ օբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված մեր պետության կայունության և ռիսկայնության հետ, բայց ամենակարևորը՝ այս պահին մենք չունենք օրենսդրական մեխանիզմներ, որոնցով կխթանենք օտարերկրյա ներդրումները։ Այս մասով ամենակարևոր օրենսդրական կարգավորումն այն է, որ որոշակի գումարից վերև ներդրում կատարելու և բնակարան գնելու դեպքում կարողանանք տալ մշտական բնակության իրավունք։ Օրինակ՝ մեր հարևան Վրաստանը 100 000 դոլար և ավելի արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին տալիս է մշտական բնակության իրավունք, որը էապես խթանում է օտարերկրյա գումարների հոսքն իրենց տնտեսություն։ Մենք, ցավոք, չունենալով նման գործիք, բաց թողեցինք Ռուսաստանի քաղաքացիների մի որոշ քանակություն մեր երկրում պահելու և մեր տնտեսության մեջ ներգրավելու հնարավորությունը։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ պիտի աշխատենք և մեծացնենք օտարերկրյա ներդրումների հնարավորությունները։ Պետության կողմից տրվող երաշխիքները, Սփյուռքում բարձր մակարդակով իրազեկում իրականացնելը, տուրիզմի խթանումը կնպաստեն անշարժ գույքի ոլորտի առավել զարգացմանը։
 
- Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանում տուն գնել ցանկացողներին։ Հատկապես ո՞ր գործոններին է պետք ուշադրություն դարձնել։
 
- Բնակարան ձեռք բերելիս կարևոր է հասկանալ՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում, նպատակը բնակվելն ու կյանքի որակը բարելավե՞լն է, թե՞ ներդրում անելը… Հայաստանում անշարժ գույքի համար ներդրում անելը ամենակայուն և շահավետ տարբերակներից է։ Եթե բնակվելու համար գույք ձեռք բերելիս գործոնները շատ սուբյեկտիվ են, ապա ներդրումային գույք ընտրելիս՝ դրանք շատ ավելի ընդհանուր են։ Օրինակ՝ որքա՞ն լիկվիդային է գույքը (սովորաբար լիկվիդային են փոքր մակերեսով գույքերը), քաղաքի ո՞ր հատվածում է գտնվում, որքա՞ն շատ է գույքի երկարաժամկետ կապիտալիզացիայի պոտենցիալը, ո՞րն է նմանօրինակ գույքերի միջին ամսական վարձավճարի չափը… Եվ, իհարկե, հարկավոր է ուշադիր լինել նաև տվյալ նախագծի որակական տվյալներին։ Վերջում կցանկանայի ավելացնել, որ Հայաստանում կապիտալի պահպանման ամենակայուն և արդյունավետ ձևը անշարժ գույքի ոլորտում ներդրում կատարելն է, որով և՛ ինֆլ յացիայից ենք խուսափում, և՛ օգտվում գույքի արժևորումից, և՛ կարող ենք այն ծառայեցնել որպես եկամտի պասիվ աղբյուր։
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ Մխիթարյան