Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հեռախոսս առգրավել են, նյութերը հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզում հավատալ, որ իր պահանջով է եղել. Աղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում պետական գաղտնիք, այս ընթացքում երբևէ չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում ՔՊ-ն մեղադրում է արտահոսքի՝ այդ թվում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսքի մեջ:

Դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանն ասել է, որ չեք հերքել, որ արտահոսք եք արել, նա ասաց. «Ոնց որ թե արտահայտվեցի արտահոսքի համար, և զարմանք հայտնեցի, թե ոնց է եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ»,- ասել է նա:

Աղազարյանը պատմել է, որ երբ Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իր փաստաբանը հայց էր ներկայացրել դատախազություն, որ քրեական վարույթ հարուցվի, այդ շրջանակում տեղի էր ունեցել հարցաքննություն և իր հեռախոսն առգրավել են:

«Ես չեմ դիմադրել, ասել եմ՝ չգրեք առգրավել, կգրեք՝ խնդրեցինք, Աղազարյանը տվեց, ձայնագրությունը կա: Հեռախոսս 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ: Քննիչն ասաց, որ իրենց հետաքրքրում է միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ կապված գործով, բայց այնպիսի բաներ ունեմ, որ պետք չէ կարդաք, հետո ասացի, եթե կարդում եք, կարդացեք, տղա եք, հանկարծ չհրապարակե՛ք:

Ասացին՝ պարոն Աղազարյան, ինչե՞ր եք ասում, Դուք գիտե՞ք, որ պետության մեջ եք: Ես հպարտ կեցվածք ընդունեցի, բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել է վարչապետի մոտ, չգիտեմ, թե որքանով է օրենքի շրջանակներում դա»,- ասել է նա:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Փաշինյանի հրահանգով է դա արվել, նա արձագանքեց. «Չէի ուզի հավատալ դրան»:

Ապա նա նշեց, որ իր հայհոյախառն նամակները հայտնվել են Փաշինյանի մոտ: «Ես փոքր ժամանակից խնդիրներին մեջքով չեմ շրջվել, նայել եմ պրոբլեմների աչքերին ու լուծել եմ դրանք: Հետևաբար չի կարող մեկն ասի՝ քո սենցն ու նենցը, դու հայրեինք ես ծախել, ես կասեմ՝ գիտես ի՞նչ, ես քո մակարդակին չեմ իջնի: Ինքը մի բան կասի, ես տասը կասեմ: Չեմ բացառում նաև հատուկ ծառայություններից մարդիկ գրել են, մի բան են ասել, ես տասն եմ ասել, ինչ-որ բաների են հասել»,- ասել է նա:

Աղազարյանն առաջարկեց երկու լրագող և ֆրակցիայից երկու հոգի գնան նստեն ու կարդան, թե որտեղից է սկսել ու որտեղ վերջացել այդ ամենը:

Նա նաև նշեց, որ իր փաստաբանը գտնում է, որ պետք է քննիչի հետ կապված գործ լինի:

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ