Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրանսիան նոր գլուխ բացեց Իրանի հետ հարաբերություններում. Օլանդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ֆրանսիան նոր գլուխ է բացել Իրանի հետ հարաբերություններում՝ վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ Փարիզում ընդունելով Իսլամական Հանրապետության նախագահին: Ֆրանսուա Օլանդի եւ Հասան Ռոուհանիի բանակցությունները հունվարի 28-ին տեղի են ունեցել Ելիսեյան պալատում: Դրանք տեւել են ավելի քան երկու ժամ եւ ավարտվել երկկողմ համագործակցության հարցերի վերաբերյալ շուրջ 30 փաստաթղթերի ստորագրմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այսօր նոր գլուխ է բացվում մեր երկրների հարաբերություններում,- հայտարարել է Օլանդը:- Դա օգտակար կլինի ոչ միայն մեր երկրների, այլեւ ամբողջ աշխարհի համար»:

Փարիզում ստորագրված համաձայնագրերն ընդգրկում են գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտները, բանկային հատվածը եւ մեքենաշինության բնագավառը, նշել է Օլանդը: Ըստ նախնական գնահատումների՝ պարտավորագրերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 15 մլրդ եվրո: Սակայն, ինչպես նշում են ֆրանսիացի փորձագետները, շատ բան կախված կլինի դրանց հետագա իրագործումից: Այսպես, Իրանի կողմից 100-ից ավելի Airbus մարդատար ինքնաթիռների գնման շուրջ պայմանավորվածությունն առայժմ մնում է ոչ թե լիարժեք համաձայնագիր Է, այլ մտադրությունների վերաբերյալ արձանագրո ւթյան կարգավիճակում Է:

Դրա հետ մեկտեղ ֆրանսիական Total կորպորացիան իրանցի գործընկերների հետ պարտավորագիր է կնքել անմշակ նավթի գնման վերաբերյալ: Ինչպես հայտնել է ընկերության ղեկավար Պատրիկ Պույաննեն, պլանավորվում է, որ մատակարարումների ծավալը կկազմի օրական 150-200 հազար բարել:

Իրանի հետ հատուկ հույսեր են կապում նաեւ Ֆրանսիայի առաջատար ավտոմոբիլաշինարարները: Հայտնի է դարձել, որ Peugeot Citron ֆրանսիական կոնցեռնը մտադիր է համատեղ ձեռնարկություն ստեղծել Iran Khodro իրանական ֆիրմայի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ համատեղ ձեռնարկությունը կսկսի աշխատել 2017 թվականին, ձեռնարկության փոխակրիչից տարեկան կիջնի 200 հազար ավտոմեքենա: Կգործարկվի Peugeot-ի երեք մոդել: Ընդսմին մեքենաների դետալների առնվազն 40 տոկոսը կարտադրվի Իսլամական Հանրապետության տարածքում:

«Մեր հարաբերությունները չպետք է սահմանափակվեն միայն տնտեսական հարցերով,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ ամփոփելով Ռոուհանիի հետ զրույցի արդյունքները:- Կարեւոր դեր պետք է խաղա դիվանագիտությունը»: Օլանդը հայտնել է, որ ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսին եւ Ջավադ Զարիֆին հանձնարարություն է տրվել՝ կարգավորել «երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կանոնավոր երկխոսությունը»:

Բանակցությունների ընթացքում քանիցս արծարծվել է սիրիական հակամարտությունը: «Սիրիայում անցումային քաղաքական գործընթացը հնարավոր է»,- հայտարարել է Օլանդը: Ռոուհանին համաձայնել է, որ անհրաժեշտ է լուծել Սիրիայի ճգնաժամը, բայց միաժամանակ հասկանալ է տվել, որ Փարիզի եւ Թեհրանի դիրքորոշումները տարբեր են կոնկրետ մոտեցումների հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան