Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին  հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ  ոլորտային տարբեր ուղղություններով  համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները և այդ հարցում Ֆինլանդիայի կողմից աջակցության ծրագրերը։ 

Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման դինամիկային,  այդ ուղղությամբ հասարակության շրջանում ակտիվ քննարկումներին, մշակվող գործընկերության նոր օրակարգի լայն շրջանակին և հնարավոր հեռանկարներին։ ԵՄ կառույցների և անդամ երկրների հետ համագործակցությամբ կիրառվող կարևոր գործիքների շարքում մատնանշվել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցության տրամադրումը, ինչպես նաև ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահության շրջանակներում։

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ տեսլականը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Ռուսաստան, Հայաստան, Կոնգո․ ԵՄ–ն թարմացրել է ավիաընկերությունների սև ցուցակը Հրդեհ Սպիտակ քաղաքում Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 10-14-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են․ Զելենսկի Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն «Համաձայնագիրը նոր էջ կբացի ՀՀ-ԱՄՆ խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում». Փաշինյան Մոնիկա Հարությունյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում (լուսանկարներ) Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է․ Վենս Իսրայելի բանակը Լիբանանում սպանել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարի Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 158-րդ տեղը Լարսը բաց է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմшկան գործողությունների uպառնալիք ներկայումս չկա․ Ֆիդան Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ կախված չէ որևէ տեսակի ներմուծվող վառելիքից․ Ալիև Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. ՅունիբանկՌաֆիկ Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի MMA առաջնության բրոնզե մեդալակիր Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրեն ԱՄՆ պատվիրակություն է այցելել Ադրբեջան․ ինչ հարցեր են քննարկել Գարիկ Պապոյանը «Կրկին փորձիր» ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել Բախվել են «Mercedes»-ը և «Nissan Teana»-ն․ կան վիրավորներ Կարեն Կարագուլյանի և Բրեդ Փիթի մասնակցությամբ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թիզերն արդեն հասանելի է 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչուների տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատում Հայաստանի համար. Ջեյ Դի Վենս Իսրայելը օդ է բարձրացրել կործանիչները Վահագն Խաչատուրյանը Վենսի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը Արտակարգ դեպք՝ Երևանում․ «հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքին վտանգ է սպառնում Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն վիրահատության է ենթարկվել Դաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին միջուկային խաղաղ համագործակցության մասին հուշագիրը Ամերիկյան փոքր մոդուլային տեխնոլոգիաները գալու են այս երկիր․ Վենս Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՄեր երկու երկրների գործընկերության առումով սա շրջադարձային պահ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ Հրդեհ է բռնկվել երեք տների տանիքներում Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըԻրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել ցուցարարներին աջակցելու համար Մեկնարկել է Փաշինյան–Վենս առանձնազրույցը «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ո՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք Չալաբյան«Բարսելոնայի» նախագահը հեռացել է պաշտոնից Արարատի մարզում 34-ամյա վարորդը «Hyundai Ioniq»-ով բախվել է կայանված «Ford»-ին և 2 «Opel»-ներին․ վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» Արհեստական բանականությունը վիրաբուժության մեջ՝ նոր վտանգներ և մտահոգություններ Մառախուղ, ձյուն, ձնախառն անձրև․ իրավիճակը՝ հանրապետությունում ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակում բարձրացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը․ Թովմասյան